Ջոն Լենոնի կիթառն աճուրդում վաճառվել է 910 հազար դոլարով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆThe Beatles խմբի անդամ Ջոն Լենոնի՝ Rickenbacker ընկերության արտադրության կիթառը Julien’s Auction առևտրի տան աճուրդում վաճառվել է 910 հազար դոլարով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով gazeta.ru-ն, կիթառը Լենոնը նվիրել է խմբի մեկ այլ անդամ Ռինգո Սթարին:
Բացի այդ, աճուրդում ներկայացվել է նաև The Beatles-ի անդամ Ռինգո Սթարի հարվածային գործիքը: Associated Press-ի տվյալներով' այն գնել է Indianapolis Colts ֆուտբոլային թիմի սեփականատեր Ջիմ Իրսեյը, 2,2 մլն դոլարով:
Երկօրյա աճուրդում ներկայացվել է մոտ 800 իր, որոնք պատկանել են Սթարին և նրա կնոջը' Բարբարա Բախին: Աճուրդից ստացված միջոցների մի մասը կհատկացվի բարեգործությանը։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը



