Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ Նախագահը ներկա է գտնվել է մայրաքաղաքում մի շարք հաստատությունների բացման արարողություններին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 5-ին մայրաքաղաքում ներկա է գտնվել նորակառույց կառավարական վարչական համալիրի բացմանը՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում, որի շինարարության մեկնարկից՝ 2013թ. ապրիլից ի վեր, Հանրապետության Նախագահը պարբերաբար այցելել և հետևել է աշխատանքների ընթացքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, համալիրը ներառում է գլխավոր վարչական մասնաշենքը, որտեղ տեղակայված են Արտաքին գործերի, այդ թվում՝ Դիվանագիտական ակադեմիայի, Կրթության և գիտության, Մշակույթի, Սփյուռքի նախարարությունների տարածքները, ինչպես նաև Արդարադատության նախարարության առանձնացված մասնաշենքը: Համալիրի մեջ է մտնում նաև տեխնիկական մասնաշենքը, որտեղ տեղադրված են էլեկտրամատակարարման և ջրամատ ակարարման համար նախատեսված ենթակառուցվածքները:

Հանրապետության Նախագահը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի, Երևանի քաղաքապետի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի, արտաքին գործերի, քաղաքաշինության, կրթության և գիտության, սփյուռքի, մշակույթի, արդարադատության նախարարների ուղեկցությամբ շրջայց է կատարել նորակառույց վարչական համալիրում, ծանոթացել վերոնշյալ պետական հաստատությունների համար ստեղծված աշխատանքային պայմաններին, համալիրի կառուցապատված և բարեկարգված տա րածքին: Կառավարական վարչական համալիրի ճարտարապետական լուծումները մշակվել են քաղաքաշինական և ազգային ճարտարապետական մոտեցումներին համահունչ՝ համալիրին հաղորդելով մոնումենտալ կերպար: Նախագծի հեղինակն է վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Կառավարական վարչական նոր համալիրը, որի ընդհանուր մակերեսը կազմում է 33460 քառ. մ, կառուցվել է Արդարադատության նախարարության նախկին այրված շենքի և շուրջ 25 տարի չգործող, վերականգնման ոչ ենթակա, կենտրոնական շրջանային կաթսայատան հողատարածքի վրա: Համալիրի վարչական երկու մասնաշենքերը միմյանց հետ կապ ված են ստորգետնյա ավտոկայանատեղով: Տրանսպորտային միջոցների և հետիոտնի շարժը առավելագույնս հարմար կազմակերպելու նպատակով գլխավոր հատակագծով նախատեսվել և իրականացվել են երկու նոր փողոցներ:

Նախագծի շրջանակներում մշակվել և բարձրորակ էներգախնայող լուսատուներով իրականացվել է նաև համալիրի արտաքին գեղարվեստական լուսավորությունը, որի միջոցով գիշերային և երեկոյան ժամերին առավել ցայտուն ընդգծվում է շենքի արտաքին պլաստիկան՝ ինչը ընդգծված հանդիսավորությամբ ինտեգրվում է Երևանի քաղաքապետարանից մինչև Հանրապետության հրապարակ ձգվող վարչա-հասարակական շենքերի համալիրներին:

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև մայրաքաղաքի Իրինա Ռոդնինայի անվան նորակառույց գեղասահքի մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որի հիմնարկեքին Հանրապետության Նախագահը մասնակցել է դեռևս 2014Õ ©. հունիսին: Այսօրվա հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՌԴ Նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Ռ Դ հասարակական, պետական գործիչ, պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան և գեղասահքի աշխարհի երկակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Իրինա Սլուցկայան:

Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել գեղասահքի դպրոցում, ծանոթացել պայմաններին, ապա դիտել է դպրոցի բացման առիթով պատրաստված գեղարվեստական ծրագիրը՝ գեղասահքի ցուցադրական ելույթներով:

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը, որ հիմնադրվել է 1971թ.-ին և իր գործունեությունն իրականացրել Երևանի Բագրատունյաց 48/1 հասցեում, վերջին տարիներին գտնվում էր խիստ անբարեկարգ պայմաններում, իսկ սահադաշտը տևական ժամանակ չէր գործում: Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ կարճ ժամանակահատվածում իրականություն դարձած մարզադպրոցը կառուցվել է «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և նվիրաբերվել Երևան քաղաքին: Ծրագրի ընդհնուր արժեքը կազմել է շուրջ 7.55 մլն ԱՄՆ դոլար: Եռահարկ դպրոցի հողատարածքի մակերեսը 1 հա է, կառուցապատված հողատարածքը՝ 4,360 քառ. մ, որից 1,800 քառ. մ-ն զբաղեցնում է 538 նստատեղով սահադաշտը: Դպրոցն ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ խորեոգրաֆիայի դահլիճով, մեթոդական լսարանով, ֆիզիկական մարզումների համար նախատեսված մարզասարքերով, ինժեներական և սառեցման համակարգերի ժամանակակից եվրոպական արտադրության սարքավորումներով, հոկեիստների և գեղասահորդների համար անհրաժեշտ գույքով, միջազգային չափանիշներին համապատասխան հանդերձարաններով:

Ծովակալ Իսակովի պողոտա 27/10 հասցեում (հեծանվահրապարակի հարևանությամբ) գտնվող նորակառույց գեղասահքի մարզադպրոցը Երևանի ավագանու 25.11.2015թ.-ի որոշմամբ անվանափոխվել է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի և կգործի անվանի գեղասահորդ Իրինա Ռոդնինայի ղեկավարությամբ:

Հանրապետության Նախագահը հաջորդ այցելությունը կատարել է «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիր, որտեղ նրա ներկայությամբ բացվել է ժամանակակից հնարավորություններով կինոթատրոն: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել «Կինոպարկ» կինոթատրոնում, ծանոթացել սրահների հնարավորություններին:

«Կինոպարկ»-ի շինարարական աշխատանքներն սկսվել են 2015թ.-ի փետրվարին, ավարտվել՝ 2015թ.-ի նոյեմբերին: Կինոթատրոնում գործում է 5 սրահ, որոնցից 2-ը նախատեսված է 109, 2-ը՝ 119, իսկ պրեմիում սրահը՝ 30 հանդիսատեսի համար (նստատեղերի ընդհանուր քանակը՝ 486)։ «Կինոպարկ»-ի ի բոլոր սրահներում ֆիլմերը ցուցադրվելու են 3D ձևաչափով: Ներդրվել է նաև տոմսերի առցանց ձեռքբերման համակարգ։ Նորակառույց կենտրոնն ունի շուրջ 30 աշխատակից՝ 200 հազար դրամ միջին աշխատավարձով:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է թմրանյութերի, մաքսանենգ դրամական միջոցների, զենքի և պայթուցիկ նյութերի հայտնաբերման ՀՀ ֆինանսների նախարարության փորձագիտական նորակառույց կենտրոնի շենք, որը գտնվում է մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Կենտրոնը ստեղծվել է 2010թ.` մաքսային համակարգում հսկողական մեխանիզմների կատարելագործման, իրավախախտումների դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: 2015թ. օգոստոսից կենտրոնը տեղափոխվել է նորակառույց շենք, որի շինարարական աշխատանքներն սկսվել են 2013թ. հոկտեմբերին և ավարտվել 2014թ. դեկտեմբերին: Մասնագիտացված կենտրոնի հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է` 6860 քառ. մ: Կենտրոնն իր գործառույթները կիրականացնի Բավրայի, Բագրատաշենի և Գոգավանի նորակառույց մաքսակետերում, օդանավակայանում: Պատասխանատուների հավաստմամբ, Նախատեսվում է կենտրոնի մասնաճյուղ կառուցել Մեղրիի մաքսակետի տարածքում: Աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա ռեժիմով: Միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող կենտրոնում նախատեսվում է կազմակերպել ԵԱՏՄ, ԱՊՀ և Մաքսային միության երկրների մաքսային ծառայությունների ներկայացուցիչների մասնացությամբ միջազգային միջոցառումներ, համատեղ դասընթացներ:

 

Երբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակըԼարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանՀայտնի է զոհված զինծառայողի ինքնությունըԿաչաղակը կտցահարել է 12-ամյա դպրոցական աղջկա աչքըՌուսաստանը Ուկրաինային է փոխանցել 261 զինծառայողի մարմին Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլըԲանակում գրանցված վերջին մшհվան դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում, ինչպես նաև ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կլինեն կադրային փոփոխություններ. Փաշինյան Մեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի Հայ շախմատիստները առաջատարներ են Մոնտենեգրոյում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանՔաղաքապետարանը հաղորդում է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքների ավարտի մասին Trina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար ԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ ԱՄՆ-ը երկար ժամանակ սխալ հաշվարկներ է կատարել հետախուզական ձախողումների պատճառով․ դրա վառ օրինակը՝ Իրանի դեմ պшտերազմը․ Արաղչի 2026թ․-ին անշարժ գույքի շուկան առավել քան ակտիվ է, Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային․ Նիկոլ Փաշինյան 25-ամյա ուսուցչուհին ձերբակալվել է աշակերտին գայթակղելու փորձի համար9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ COP17-ը շատ կարևոր է, ՀՀ-ի միջազգային ճանաչելիությունը պիտի բարձրացնենք, մոտ 15,000 մարդ է գալու. առաջարկել եմ, որ Երևանում լինի COP17-ի փողոց․ Փաշինյան 5.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՊետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՄոսկվան չի մոռացել, որ ՀՀ-ի «ինքնիշխան» քաղաքական գործիչները համարձակություն չունեցան հանդիմանելու Զելենսկիին․ Զախարովա Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Հայտնաբերվել են վտանգավոր (թունավոր) խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի «Ինչո՞ւ մի քիչ էլ չդիմացար». Մեսսիի հուզիչ նամակը հանգուցյալ հորը հուզեց Ռոնալդուին Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը․ փաստաբան Եթե ԱՄՆ-ը մեզ վաճառի Patriot hրթիռների 5 տոկոսը, մենք կհաղթահարենք ձմեռը․ ես ունեմ 1 տոկոս․ Զելենսկի ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայnւթյան պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային uպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար․ Տիգրան Աբրահամյան Ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին. վերջին ահասարսուռ տվյալներըՈւկրաինան հայտարարում է Նովոռոսիյսկում ռուսական չորս ռազմանավ խոցելու մասին Պուտինն այցելել է վիճահարույց Կուրիլյան կղզիներ, ձկնկիթ համտեսել Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ