Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1988 ընտրատեղամասերում։ Հայաստանի նորանկախ պատմության մեջ սահմանադրության երրորդ հանրաքվեն կշարունակվի մինչեւ 20:00-ն, որից հետո կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը:
Ոստիկանության տվյալներով, ընտրացուցակներում ընտրողների թիվը 2 մլն 550 հազար 323 մարդ է:Հայաստանի ԿԸՀ-ն երեք ժամը մեկ ներկայացնելու է այդ պահի դրությամբ քվեարկությանը մասնակցածների թիվը։
Համաձայն օրենսդրության` հանրապետությունում ընտրությունների օրը ոչ աշխատանքային է: Ջերմուկ քաղաքի թիվ 39/50 ընտրատարածքում, ժամը 11:00-ի դրությամբ, ընտրելու իրավունք ունեցող 1912 բնակիչներից, իրենք քաղաքացիական պարտքն են կատարել՝160-180 ընտրող:




Նարեկ Միրզոյան Past.am
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը



