Քասախում ընտրական հանձնաժողովի անդամը քվեատուփ է կոտրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոտայքի մարզի Քասախ գյուղի միջնակարգ դպրոցում տեղակայված 26/29 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանից ոստիկանության Նաիրիի բաժին դեկտեմբերի 6-ին' ժամը 8.30-ին, ահազանգ է ստացվել, որ նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահն իրեն հայտնել է, որ ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը կոտրել է քվեատուփը:
Մեկնած օպերատիվ խմբին ՀԱԿ-ի կողմից ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված Վիգեն Դավթյանը հաղորդում է տվել, թե խախտում է նկատել, ինչից հետո ինքը բարկացած հարվածել և կոտրել է քվեատուփը: Քվեատուփը փոխվել է: Ընտրություններն ընթանում են բնականոն հունով:
Կատարվում է քննություն:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



