Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մատչելի՞, թե՞ վճարովի արդարադատություն․ Սերգեյ Ամիրխանյանի հոդվածը՝ Պետտուրքի մասին օրենքի փոփոխությունների մասին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Tert.am-ը ներկայացնում է «Ռազմավարական բարեփոխումների ազգային խորհուրդ» ՀԿ-ի՝համահիմնադիր, իրավաբան Սերգեյ Ամիրխանյանի հոդվածը՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին, որով նախատեսվում է ավելացնել արդարադատության իրականացման համար վճարվող պետտուրքերը։

ՀՀ Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվող իրավակարգավորումները գրեթե չեն համապատասխանում այն նպատակներին, որոնց համար առաջարկվում են․ հերթական անգամ գործ ունենք հապճեպ ու միակողմանի հիմնավորումներով օրենսդրական նախաձեռնության հետ։

Որպես իրավական ակտի ընդունման հիմնավորում՝ նախագծում նախանշվել են  ՀՀ-ում մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշը, որն, ըստ ներկայացված վերլուծությունների, 1999թ-ից ի վեր ավելացել է շուրջ չորս անգամ, միջին աշխատավարձի ավելացումը, համեմատական է տարվել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի հետ, ինչպես նաև այլ ֆինանսատնտեսական ցուցանիշներ՝ դրանցից որոշների մասով համեմատականներ անցկացնելով նաև այլ երկրների հետ։

Ընդ որում՝ կատարված հաշվարկներով հեղինակները արձանագրել են, որ արդարադատության իրականացման համար կատարված ծախսերը վերջին երկու տարիներին գերազանցել են դատարանների կողմից հավաքագրված գումարները չորս անգամ, և այդ ամենի արդյունքում առաջարկվում է պետական տուրքերը ավելացնել չորս անգամ, այսինքն՝ ստեղծված իրավիճակի հետ կապված ամբողջ բեռը, ըստ էության, դրվում է իրավաբանական և ֆիզիկական անձանց վրա, և դա այն դեպքում, որ արդարադատության իրականացման համար կատարվող ծախսերը ևս կատարվում են նրանցից շատերի կողմից վճարված հարկերի ու տուրքերի հաշվին։

Այս պարագայում հարց է առաջանում, իսկ որևէ ուսումնասիրություն իրականացվե՞լ է պարզելու համար արդարադատության իրականացման համար կատարված ծախսերի այդ չափով ավելացման իրական պատճառները․ միգուցե պատճառներից մեկը դատական գործերի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով անվերջ ձգձգումներն են, որոնք ուղեկցվում են լրացուցիչ դատական ծախսերի առաջացմամբ, միգուցե անհրաժեշտ է սկզբից վերհանել այդ պատճառները, փորձել վերացնել դրանք և հետո միայն այդ ծախսերը փորձել դնել իրենց իրավունքների պաշտպանության համար դատարան դիմող անձանց և մյուս մասնակիցների վրա։

Մեր բոլոր իշխանությունների համար բնավորություն է դարձել այս կամ այն նախագծի հիմնավորվածությունն ապացուցելու համար  այլ երկրների ֆինանսատնտեսական ցուցանիշների հետ համեմատություն անցկացնելը, այդ երկրների ցուցանիշներից վերցվում են միայն նրանք, որոնք այս կամ այն կերպ նպաստավոր են կոնկրետ նպատակի հասնելու համար՝ առանց հաշվի առնելու այդ երկրների վերաբերյալ այլ ցուցանիշներ․ այս նախագծի հիմնավորման դեպքում էլ է նույնը տեղի ունեցել։ Մասնավորապես, հաշվի առնված չէ, որ նույն Չեխիայի, Գերմանիայի,   ԱՄՆ-ի նվազագույն սպառողական զամբյուղների արժեքները համեմատելու հետ միաժամանակ միգուցե անհրաժեշտ է համեմատել նաև մեր երկրում մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ի արդյունքը այդ նույն երկրների ցուցանիշների հետ, կամ մեր երկրում մարդկանց նվազագույն կամ միջին աշխատավարձի չափը այդ նույն երկրներում նույն ցուցանիշների հետ։

Նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ հայտնի չէ, թե այն ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ երկրի տնտեսության և մարդկանց կենսամակարդակի վրա, ինչքան դեռ կշարունակվի այս վիճակը, սոցիալական և ինչու չէ նաև բարոյահոգեբանական տեսանկյունից ինչքանո՞վ է արդիական այս իրավական ակտի ընդունումը։ Այս առումով նաև հատկանշական է, որ օրինակ սնանկության դիմումների հետ կապված պետական տուրքի ավելացման հիմնավորում է բերվում կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական խնդիրների արդյունքում անվճարունակ անձանց սնանկ ճանաչելու գործընթացները հնարավորինս կանխելու մտադրությունը։ Ասինքն՝ այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է իրավական ակտը հիմնավորելու համար, այդ գործոնը հաշվի է առնվում, իսկ երբ արդեն այն կարող է որպես հակափաստարկ դիտարկվել, մոռանում ենք դրա մասին։

Նախագծի հեղինակների պնդմամբ՝ հստակ նպատակ է դրված դատական պաշտպանության մատչելիության սկզբունքը չխախտելը, արդարադատության արդյունավետության բարձրացումը, սակայն, ստիպված ենք փաստել, որ առաջարկվող փոփոխություններով այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչպես պետք է այդ նպատակներն իրականանան, տպավորություն է՝ արդարադատության արդյունավետությունը կախված է բացառապես դատարան դիմելու համար սահմանված տուրքերի ավելացումից։

Դատարանները իրավաբանական և ֆիզիկական անձանց համար հանդիսանում են այն վերջին ինստանցիան, որտեղ վերջիններս հույս ունեն վերականգնելու իրենց խախտված իրավունքները։ Անձի արդյունավետ ու մատչելի դատական պաշտպանության իրավունքը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով, հետևաբար այդ ոլորտում կատարվող ցանկացած փոփոխություն կարիք ունի առավել բազմակողմանի ուսումնասիրության ու քննարկման, հատկապես, որ այն անմիջականորեն առնչվում է անձանց՝ իրենց սահմանադրական իրավունքների իրականացման հետ։

Բայց ակնհայտ է, որ այս փոփոխությունների ազդեցությունը ակնկալվող նպատակների վրա ոչ միայն խիստ վիճահարույց է, այլ որոշ դեպքերում դրանք նույնիսկ չեն համապատասխանում այն հիմնավորումներին, որոնք ներկայացվել են։

Օրինակ՝ առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ հայցադիմումների համար պետական տուրքը դարձնել 4 000 ՀՀ դրամ, ընդ որում, եթե ներկայումս ֆիզիկական անձինք ազատված են ՀՀ ՎԻՎ օրենսգրքով նախատեսված իրավախախտումները դատական կարգով բողոքարկելու դեպքում պետական տուրք վճարելու պարտականությունից (վերջին փոփոխություններով՝ բացառություն է ՃՈ ակտերով բողոքարկման դեպքերը), ապա առաջարկվող փոփոխությունների պարագայում՝ բացառությամբ սոցիալական ապահովության լիազոր մարմնի կողմից ընդունված վարչական ակտերի, մնացած բոլոր դեպքերում ֆիզիկական անձը բողոքարկման դեպքում պարտավոր է վճարել այդ պետական տուրքը։

Բացի այդ, այս դեպքում նախ հարկ է հաշվի առնել, որ ՎԻՎ օրենսգրքով նախատեսված են բազմաթիվ արարքներ, որոնց համար պատասխանատվության չափը գրեթե նույնքան է, որքան դրա բողոքարկման համար վճարվելիք պետական տուրքը, իսկ եթե սրան ավելացնենք նաև այն հանգամանքը, որ նույնիսկ դատարանում հաղթելու պարագայում քաղաքացու կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը համապատասխան պետական մարմնից գանձելու գործընթացը տևում է բավական երկար ժամանակ, ապա մեծ է հավանականությունը, որ նման դեպքերում շատերը ուղղակիորեն կխուսափեն դատական պաշտպանությունից։

Ասվածի վառ վկայությունն է նույն ՃՈ-ի ակտերի դեմ դատարան դիմելու դեպքերի կտրուկ նվազումը դրանց վիճարկումը վճարովի դարձնելուց հետո։  Հարց է առաջանում․ իսկ մատչելի դատական պաշտպանության մատչելիության սկզբունքը վտանգելը պոզով-պոչով է լինու՞մ։

 Հակասական հիմնավորումներով այլ փոփոխություններ ևս առաջարկվում են (օրինակ՝ սնանկության դիմումների համար նախատեսված պետական տուրքերի մասով և այլ), որոնք ոչ միայն որևէ առնչություն չունեն ակնկալվող արդյունքի ու իրավական ակտի նպատակների հետ, այլ իրապես վտանգում են մատչելի դատական պաշտպանության սկզբունքը։

Հանուն արդարության հարկ է նշել, որ առաջարկվող փոփոխություններում առկա են նաև կարգավորումներ, որոնք արդարացված են ու բխում են այս փոփոխությունների նպատակներից, օրինակ՝ միջանկյալ դատական ակտերի բողոքարկման համար պետական տուրքի հետ կապված հստակ կարգավորումները, հայցադիմումների համար պետական տուրքի առավելագույն շեմի սահմանումը, թեև այս դեպքում էլ  25 000 000 ՀՀ դրամը  շատ մեծ թիվ է  իրավակիրառ պրակտիկայում, քանի որ նոր կարգավորումների դեպքում այն կիրառման է ենթակա 850 000 000 ՀՀ դրամ և ավելի գումարային պահանջների դեպքում, բայց այսպիսի պահանջները խիստ հազվադեպ հանդիպող դեպքեր են։

Իհարկե, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի ներկայիս իրավակարգավարումները ևս իդեալական չեն, այդ թվում նաև դատարան դիմելու հետ կապված տուրքերի մասով, սակայն եթե ներկայացված նոր իրավակարգավորումներով այդպես էլ չի հիմնավորվում արդարադատության արդյունավետության բարձրացումը, նույնիսկ փոքր կասկած կարող է առաջանալ, որ դրանից կարող է տուժել անձի դատական պաշտպանության մատչելիության սկզբունքը, անհրաժեշտ է ձեռնպահ մնալ նման փոփոխություններից, կամ այդ փոփոխությունները իրականացնել աստիճանաբար, հակառակ պարագայում մենք ուղղակի կունենանք մի իրավիճակ, երբ անձը դատական տուրքերի անհամաչափության պատճառով կսկսի խուսափել իր խախտված իրավունքները դատական կարգով պաշտպանելուց։

ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին