Ոստիկանությունը հորդորում է հրապարակել միայն հավաստի փաստեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ԶԼՄ-ներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի ընտրողներից մեկը հայտնել է, թե անհայտ անձը հայհոյելով մտել է Հարավ-Արևմտյան թաղամասի ընտրատեղամասերից մեկն ու սկսել ատրճանակով կրակել: Հավաքվածները խուճապահար փախել են:
Ժամանակին հասած ոստիկանները ոլորել են նրա ձեռքերն ու տարել: Տեղեկության իսկությունը պարզելու համար ոստիկանությունը պարզել է, որ Հարավ-Արևմտյան թաղամասի, ինչպես և հանրապետության որևէ ընտրական տեղամասում նման միջադեպ չի եղել, և տեղեկատվությունը ակնհայտ սուտ է: Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ ապատեղեկատվությունից ու արհեստական լարվածություն ստեղծելու փորձերից և հրապարակել միայն հավաստի տվյալներ և փաստեր:
Ա.Գ.
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



