«Խաղաղ շաբաթ օր բոլորիս` հեռու տափակ ու անհանգիստ մարդկանցից ու մտքերից»․ Նազենի Հովհաննիսյանի նոր հրապարակումը
ՖՈՏՈԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով հրապուրիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրում Նազենին կրում է սպիտակ երանգի, լայնեզր տաբատ, դեղին վերնազգեստ, սպորտային կոշիկներ։ Նազենին նախընտրել է նուրբ շպար, իսկ ուղիղ հարդարված վարսերն արձակել է։ Հրապարակմանը կից հաղորդավարուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Բարի լույս ու բարի, խաղաղ շաբաթ օր բոլորիս` հեռու տափակ ու անհանգիստ մարդկանցից ու մտքերից)))
Հ.Գ. օրվա նախաճաշը՝ նուշի կաթ, մոկայում պատրաստված դառը, շատ համեղ իմ դրած սուրճը, մի քիչ ընթերցանություն եւ մեկ թխվածքաբլիթ (ինչ-որ գտնեք տանը), եթե չկա, սիրով օգտվեք հարևանից»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրում Նազենին կրում էր սեւ գույնի երկարափեշ զգեստ, մարզակոշիկներ։ Նա հավաքել էր վարսերը։ Հաղորդավարուհու կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից հաղորդավարուհին գրել էր․ «Երկնքի ու Երկրի արանքում Մարդն է: Մարդը` որպես աշխարհի պորտալար... կյանքի երակ ու Սիրո «մատակարար»: Կոտրեցիր մարդուն` կկտրես պորտալարն ու կդադարի կենսական ուժը, որի սիրով էլ Աշխարհը շնչում է: Երկնքի ու Երկրի արանքում կյանքն է` ավազուտներում թաքնված երջանկությամբ»։