Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մորս սպիները պատմում են 1988թ-ի ավերիչ երկրաշարժի մասին. Մաշա Մնջոյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

1988 թվական, դեկտեմբերի 7, Հայաստանի հյուսիս. այս օրը արդեն 27 տարի շարունակ իր հետ բերում է  նույն հիշողությունները՝ ավերիչ ու անդառնալի աղետ, որի զոհը դարձավ 25.000 մարդ:

27 տարի անց Գյումրու սպիները դեռ չեն անցել. այս թեմայի շուրջ Life.panorama.am-ը խոսեց ծագումով գյումրեցի երգչուհի Մաշա Մնջոյանի հետ, ով թեպետ ծնվել է այս աղետից յոթ տարի անց, բայց մեզ հետ խոսեց այնպես, կարծես սեփական աչքերով է տեսել իր հարազատ քաղաքի ամենամեծ վիշտը.

«Երկրաշարժի ժամանակ ես անգամ ծնված չեմ եղել, բայց Գյումրիում չկա մեկն, ով չիմանա մեր հարազատ քաղաքի հետ կատարված այդ դժբախտության մասին: Ես ցավում եմ, որ եթե անգամ մարդիկ գտնվեն, ովքեր իրենց երեխաներին չպատմեն այդ դեպքի մասին, միեւնույն է, քաղաքում շրջելով դեռ կարելի է տեսնել աղետի հետեւանքները որքան էլ, որ անցել է արդեն 27 տարի: Գյումրու սպիները դեռ չեն անցել, առ այսօր դեռ կան տնակներում ապրող մարդիկ, կան ինձ տարեկից շատ երիտասարդներ, ովքեր ծնվել են այդ տնակներում ու նույն այդ տնակներից էլ ամուսնացել են: Բոլորն էլ Գյումրի մտնելիս կարող են նկատել, որ գյումրեցիների տխրությունը դեռ չի անցել, Գյումրու նախկին փայլը դեռ չի վերականգնվել, դրա մասին պատմել պետք չէ, դա շատ ակնառու է»,- նշեց Մաշան ու ավելացրեց.

«Փառք Աստո, մեր ընտնիքում մարդկային կորուստներ չեն եղել, բայց մինչ այսօր մորս մարմնի վրա մնացել են այն սպիները, որը ստացել է այդ չարաբաստիկ օրը: Նա այդ ժամանակ ուսանող է եղել եւ այդ պահին գտնվել է ինստիտուտում, երբ տեղի է ունեցել այդ դեպքը, մայրս մնացել է փլատակների տակ եւ որոշ ժամանակ հետո են կարողացել նրան դուրս հանել այդ տարածքից. մորս սպիները պատմում են 1988թ-ի ավերիչ երկրաշարժի մասին»:

Խոսելով իրենց տան մասին՝ Մաշան պատմեց. «Իմ ընտանիքն ու ես այդ թվում ապրում ենք շատ հին տան մեջ, որը կառուցել է պապիս պապը, երբ Սարիղամիշից գաղթել է Գյումրի, ի ուրախություն մեզ՝ նա շատ ամուր է կառուցել մեր տունը, ինչի արդյունքում էլ երկրաշարժի ժամանակ փլվել է մեր տան ընդամենը մեկ պատը, որը պապիկս վերականգնել է: Հիմա հպարտանում եմ, երբ գիտակցում եմ, որ նման տարիների ամրություն ունեցող տանն եմ ծնվել ու ապրում, բայց ցավում եմ, որ մեզ մոտ շատ տներ են գետնին հավասարվել ու այդպես էլ չեն վերակառուցվել»:

Մաշա Մնջոյանը հավելեց նաեւ. «Կարծում եմ, գյումրեցիները բոլորից առանձնանում են նրանով, որ մենք շատ ընդգծված կերպով ենք հպարտանում մեր քաղաքով, հետեւաբար այդ կորուստը, որը կապված է մեր քաղաքի հետ, մեզ չհուզել եւ չհետաքրքրել չի կարող, մեր քաղաքում կան այնպիսի վայրեր, որոնք բոլորիս տանում են դեպի այդ պատմությունը, մենք չհիշել ու չցավալ ուղղակի չենք կարող` անկախ նրանից մասնակից ենք եղել այդ դեպքին, թե ոչ»,- եզրափակեց նա:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան