Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սահմանադրական բարեփոխումների ընդդիմախոսները պատրաստվում են հանրաքվեն անվավեր ճանաչելու պահանջով դիմել ԿԸՀ և ՍԴ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրական բարեփոխումների ընդդիմախոս քաղաքական ուժերն իրենց անհամաձայնությունն են հայտնում դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքների կապակցությամբ և պատրաստվում են հանրաքվեն անվավեր ճանաչելու պահանջով դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ու  Սահմանադրական դատարան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած Հայ ա զգային կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության հանրահավաքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ հանրաքվեի քվեարկության ընթացքում իրենց արձանագրած բոլոր ընտրախախտումների ապացույցներն ու նյութերն ուղարկելու են համապատասխան մարմիններին և հետևողականորեն հասնելու են նրան, որպեսզի բոլոր ընտրակեղծարարները պատժվեն:

«Նյութերը պատրաստելու համար մեզ մի քանի օր է պետք է և պատրաստ լինելուն պես դրանք կուղարկենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով` հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Մենք պատրաստելու ենք նաև համապատասխան դիմում, որը կներկայացնենք Սահմանադրական դատարան»,- ասաց Զուրաբյանը` ավելացնելով, որ դրա համար անհրաժեշտ է 24 պատգամավորի ստորագրություն, և իրենք դիմումը կներկայացնեն Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին:

Իր ելույթում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը եւս անհամաձայնություն հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների առնչությամբ:

«ՀԱԿ-ը բողոքներ է ներկայացրել դատախազություն ու ոստիկանություն դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի ընթացքում գրանցված խախտումների ու կեղծիքների վերաբերյալ»,- ասաց Մանուկյանը։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքացիներին, ովքեր քվեարկել են «ոչ»-ի օգտին, ինչպես նաև նրանց, ովքեր նվիրատվություններ են կատարել «ոչ»-ի քարոզչությունն իրականացնող  հիմնադրամին:

Հանրահավաքին ձայն տրվեց նաև «Ժառանագություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով իր խոսքում կրկին անդրադարձավ նախորդ օրը տեղի ունեցած հանրաքվեին: Նա նշեց, որ «ոչ»-ի սահմանադրական բարեփոխումների ընդդիմախոս քաղաքական ուժերի ներկայացուցիչ բոլոր հանձնաժողովականները հրաշալի են աշխատել: Միաժամանակ նա վստահություն հայտնեց, որ միասնական պայքարի շնորհիվ, միասնական օրակագով իրենք կհասնեն նպատակների իրականացմանը:

ՀԺԿ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն էլ հակիրճ էր. նա ևս կարևորեց ընդդիմության ջանքերի համատեղումը, իր խոսքով, հանուն արդարության և արժանապատվության հաղթանակի: Հանրահավաքին հաջորդեց երթը:

Լուսանկարը`Ազատություն ռադիոկայանի 

Հայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել