Երևան, 14.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաստորեն, թատրոնը փրկեց մեր կյանքը. Անահիտ Քոչարյանը 1988 թվականի Գյումրու աղետի մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

1988 թվականի դեկտեմբերի 7-ը հայի պատմության ամենասարսափելի էջերից է, որն ուզում ես անվերադարձ թերթել: Սակայն սպիները միշտ էլ հիշեցնում են վերքի մասին…

Aysor.am-ը զրուցել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի և Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի դերասանուհի, վաստակավոր և ժողովրդական արտիստուհի Անահիտ Քոչարյանի հետ: Ի դեպ, շատ-շատերը նրան հիշում են «Ուրախ ավտոբուս» գեղարվեստական ֆիլմից՝ Սաթենիկի կերպարով:

Հաճախ պատահականությունները դառնում են ճակատագրական: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ևս Խորեն Աբրահամյանի (նա այդ ժամանակ Լենինականի Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր) հրավիրած ժողովը ճակատագրական դարձավ տեղի դերասանների համար: «Սումգայիթի ջարդերն արդեն եղել էին, մենք այդ օրը ժողով ունեինք՝ փախստականների համար օգնություն հավաքելու նպատակով: Փաստորեն, թատրոնը փրկեց մեր կյանքը… Այդ օրը ժողովին չէին եկել մեր թատրոնի երկու դերասանուհիները, գրական մասի վարիչն ու դաշնակահարուհին. նրանք տանն էին մնացել ու զոհվեցին: Դերասան Սամվել Սարգսյանի կինն ու որդին զոհվեցին, Ֆրունզիկ Ամիրխանյանի երկու երեխաները դպրոցում էին մահացել… Շատ էին կորուստները»,-հոգոցով վերհիշեց դերասանուհին:

Նրա ընտանիքը աղետից երկու օր անց տեղափոքվեց Երևան. «Մենք դժոխքը տեսանք… Քանի որ փոքրիկներ ունեինք, եկանք Երևան՝ ամուսնուս եղբոր տուն: Սակայն չդիմացանք. երեխաներին թողեցինք այստեղ ու Գյումրի վերադարձանք: Առավել սարսափելի էր այդ երկու օր հետոն… Ամբողջ ճանապարհին մտածում էի. «Սա դժոխքի ճանապարհն է, մենք մտնելու ենք դժոխք»…Իսկապես՝ դա այդպես էր. մեքենաների անվերջ շարան, դագաղների ու դիակների առատություն: 4-5 հարկանի շենքեր կային, որոնց ոչինչ չէր եղել: Մեր տունը ևս պահպանվել էր, բայց մենք վախենում էինք ապրել դրանում: Շատերն էին մեր վիճակում… Պետք է մեր տուն մտնեի, որպեսզի երեխաների համար հագուստ վերցնեի: Չէ՞ որ քաղաքից գնացել էինք հենց այնպես, առանց որևէ բան վերցնելու: Մեր շենքը գտնվում էր նախկին Լենինի հրապարակի մոտ… Հրապարակի կանաչապատ տարածքում դիակներ էին դրված՝ հնարավորինս ծածկված վիճակում: Հայտնվել էի հրապարակի մեջտեղում ու կարծես ուզում էի բոլորին տեսնել, հասկանալ՝ ովքե՞ր են: Ինձ թվում էր՝ կկարողանամ մեկն ու մեկին օգնել, բայց թե ինչպե՞ս կարող էի մահացածներին օգնել՝ չգիտեմ: Մեր դերասաններից մեկը հանդիպեց, ձեռքիցս բռնեց ու դուրս քաշեց… Երկրաշարժից հետո մեր թատրոնի կազմն ամբողջովին տեղափոխվեց Երևան. Խորեն Աբրահամյանը մեզ տարավ թատերական գործիչների միության «պանսիոնատ», այնտեղ ապրեցինք ու ստեղծագործեցինք մեկ տարի: Մեկ տարի անց վերադարձանք Գյումրի՝ Շեքսպիրի «Սիրո ապարդյուն ճիգերը» ներկայացմամբ: Փորձել էինք մի քիչ ավելի ուրախ ներկայացում անել: Վախով էինք սպասում առաջին օրվան. և՛ կորստի վիշտն էր թարմ, և՛ քաղաքն էր ավերակ: Ո՞նց պետք է ընդուներ հանդիսատեսը, կգար՞, թե՞ ոչ: Բայց պատկերացրեք՝ վարագույրը բացվեց և լեփ լեցուն դահլիճ տեսանք: Ի դեպ, աղետի ժամանակ թատրոնի շենքը չէր վնասվել, նույնիսկ, երբ այլ երկրներից եկել ու մերոնց հետ շենքի ամրությունն էին ստուգում, հարցրել էին, թե արդյոք շենքը երկրաշարժից հետո է կառուցվել: Մեր աշխատակիցներն էլ ամեն կերպ պահպանել ու այնպես էին արել, որ թատրոնը չկողոպտվի…Երևի, երբ Աստված դժբախտություն ու մեծ վիշտ է տալիս մարդուն, մեկտեղ՝ դիմակայելու մեծ ուժ է տալիս: Այդ պահին չես զգում այն ամբողջ սարսափն, ինչի մեջ դու կաս: Որոշ ժամանակ անց ես գիտակցում՝ ինչ կատարվեց, ինչպես այդ մի քանի վայրկյանը մարդկանց ճակատագրերը փոխեց, ամեն ինչ գլխիվայր շրջեց: Ու այդպես է մինչև այսօր»,-գրեթե արտասվախառն վերհիշեց ժողովրդական արտիստուհին:

Գյումրին այսօր թեև ժպտում է, կատակում, բայց փոխվել է. կենսակերպը նաև բնավորություն է ձևավորում. «Արդեն տարիներ հետո ամենամեծ կորուստն այն եղավ, որ գյումրեցու տեսակը բացասական առումով փոխվեց: Այն ժամանակ անընդհատ օգնություններ էին գալիս տարբեր վայրերից ու գյումրեցին վազում էր այս օգնությունից այն օգնություն՝ սնունդ ու հագուստ ստանալու: Դա «ուզվոր» մարդու բնավորություն ձևավորեց: Իհարկե, այդ պահին պետք էր այդ օգնությունը, բայց ափսոս, որ շատերի համար այն ճակատագրական դարձավ տեսակի ձևավորման հարցում… «Ուրախ ավտոբուս» ֆիլմի մեջ, երբ իմ կերպարը գնում է երեխային որդեգրելու, Մարուսի դերակատարը միջանցքում հուզված խոսում է. «Էս հպարտ ժողովուրդը ինչի պիտի վիզը ծուռ օգնության սպասեր, էս ի՞նչ արեցին մեզ հետ»… Դա փոքրիկ ու գուցե աննշան նախադասություն է, բայց շատ բնորոշ ու ճիշտ, իրական բան է: Գյումրին, որ, կարելի է ասել՝ ամբողջ Հայաստանին էր պահում իր և՛ մսի կոմբինատով, և՛ տեքստիլ կոմբինատով, և՛ իր մյուս արտադրություններով: Չէ՞ որ ամեն տեղից գալիս էին, որ մեզ մոտից առնեն, տանեն: Գյումրեցին, թեկուզև ի մեծ խոսելով, բայց բաց սրտով՝ հանկարծ վիզը ծուռ սպասի օգնությա՞ն. փոխվեց տեսակը մարդու… Բայց այսօր Գյումրին փորձում է ոտքի կանգնել: Արդեն իսկ երիտասարդների մի սերունդ կա՝ 20-27 տարեկան մարդիկ, որ չեն տեսել երկրաշարժը: Նրանցից մեկի հետ էի այսօր խոսում և գիտե՞ք ինչ ասաց. «Չմոռանանք, բայց նաև չհիշենք»: Այդ երիտասարդները չեն էլ ուզում այդ ծանր հիշողությամբ, բեռով ապրել: Փորձում են անընդհատ առաջ նայել: Քաղաքն էլ կարծես տեսքի է գալիս: Ասում են, որ արդեն երկրաշարժից անտուն մնացած ոչ մի ընտանիք չկա. Ճիշտ է, բնակարանի խնդիր, տնակներում ապրող մարդիկ դեռ կան, բայց ոչ աղետի հետևանքով: Այդ խնդիրն ամբողջ Հայաստանում է, միայն աղետի գոտուն չի վերաբերում… Համբերություն մեր Գյումրուն»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Անահիտ Քոչարյանը:

Նելլի Մարգարյան

ԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվԱլեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերՀայրը փորձել է փրկել բանջարեղենի փոսում խեղդված դստերն ու կնոջըՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՄահացել է Շիրակ Թորոսյանի մայրըՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Ողբերգական դեպք Արարատի մարզում. 13-ամյա աղջիկը կյանքից հեռացել է, չարաշահել է էներգետիկները Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Կոմիում հայտնաբերվել է 18-ամյա աղջկա մարմինը, որին հունիսին գետի հոսանքը քշել էրՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Պետական համակարգը դատարկվո՞ւմ է․ Past.am-ի ուշագրավ տեղեկություններըՍտամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ո՞ւմ է մտահոգում հազարավոր մարդկանց ճակատագիրըՖրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ»Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր ԿամենդատյանԸնտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանՎրեժխնդրությո՞ւն, թե՞ պետական կառավարում. ո՞ւր է գնում ՀայաստանըԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԻԼԻՍԻ)․ Պատերազմ՝ ֆուտբոլային հանդիպման պատճառով. «Փաստ»Իրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Անժամանակ կյանքից հեռացել է Տաթև ՖախուրյանըԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱրևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսներըՆստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց «Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»SpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»