Ереван, 14.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Փաստորեն, թատրոնը փրկեց մեր կյանքը. Անահիտ Քոչարյանը 1988 թվականի Գյումրու աղետի մասին

ЛАЙФ

Aysor.am-ը գրում է.

1988 թվականի դեկտեմբերի 7-ը հայի պատմության ամենասարսափելի էջերից է, որն ուզում ես անվերադարձ թերթել: Սակայն սպիները միշտ էլ հիշեցնում են վերքի մասին…

Aysor.am-ը զրուցել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի և Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի դերասանուհի, վաստակավոր և ժողովրդական արտիստուհի Անահիտ Քոչարյանի հետ: Ի դեպ, շատ-շատերը նրան հիշում են «Ուրախ ավտոբուս» գեղարվեստական ֆիլմից՝ Սաթենիկի կերպարով:

Հաճախ պատահականությունները դառնում են ճակատագրական: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ևս Խորեն Աբրահամյանի (նա այդ ժամանակ Լենինականի Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր) հրավիրած ժողովը ճակատագրական դարձավ տեղի դերասանների համար: «Սումգայիթի ջարդերն արդեն եղել էին, մենք այդ օրը ժողով ունեինք՝ փախստականների համար օգնություն հավաքելու նպատակով: Փաստորեն, թատրոնը փրկեց մեր կյանքը… Այդ օրը ժողովին չէին եկել մեր թատրոնի երկու դերասանուհիները, գրական մասի վարիչն ու դաշնակահարուհին. նրանք տանն էին մնացել ու զոհվեցին: Դերասան Սամվել Սարգսյանի կինն ու որդին զոհվեցին, Ֆրունզիկ Ամիրխանյանի երկու երեխաները դպրոցում էին մահացել… Շատ էին կորուստները»,-հոգոցով վերհիշեց դերասանուհին:

Նրա ընտանիքը աղետից երկու օր անց տեղափոքվեց Երևան. «Մենք դժոխքը տեսանք… Քանի որ փոքրիկներ ունեինք, եկանք Երևան՝ ամուսնուս եղբոր տուն: Սակայն չդիմացանք. երեխաներին թողեցինք այստեղ ու Գյումրի վերադարձանք: Առավել սարսափելի էր այդ երկու օր հետոն… Ամբողջ ճանապարհին մտածում էի. «Սա դժոխքի ճանապարհն է, մենք մտնելու ենք դժոխք»…Իսկապես՝ դա այդպես էր. մեքենաների անվերջ շարան, դագաղների ու դիակների առատություն: 4-5 հարկանի շենքեր կային, որոնց ոչինչ չէր եղել: Մեր տունը ևս պահպանվել էր, բայց մենք վախենում էինք ապրել դրանում: Շատերն էին մեր վիճակում… Պետք է մեր տուն մտնեի, որպեսզի երեխաների համար հագուստ վերցնեի: Չէ՞ որ քաղաքից գնացել էինք հենց այնպես, առանց որևէ բան վերցնելու: Մեր շենքը գտնվում էր նախկին Լենինի հրապարակի մոտ… Հրապարակի կանաչապատ տարածքում դիակներ էին դրված՝ հնարավորինս ծածկված վիճակում: Հայտնվել էի հրապարակի մեջտեղում ու կարծես ուզում էի բոլորին տեսնել, հասկանալ՝ ովքե՞ր են: Ինձ թվում էր՝ կկարողանամ մեկն ու մեկին օգնել, բայց թե ինչպե՞ս կարող էի մահացածներին օգնել՝ չգիտեմ: Մեր դերասաններից մեկը հանդիպեց, ձեռքիցս բռնեց ու դուրս քաշեց… Երկրաշարժից հետո մեր թատրոնի կազմն ամբողջովին տեղափոխվեց Երևան. Խորեն Աբրահամյանը մեզ տարավ թատերական գործիչների միության «պանսիոնատ», այնտեղ ապրեցինք ու ստեղծագործեցինք մեկ տարի: Մեկ տարի անց վերադարձանք Գյումրի՝ Շեքսպիրի «Սիրո ապարդյուն ճիգերը» ներկայացմամբ: Փորձել էինք մի քիչ ավելի ուրախ ներկայացում անել: Վախով էինք սպասում առաջին օրվան. և՛ կորստի վիշտն էր թարմ, և՛ քաղաքն էր ավերակ: Ո՞նց պետք է ընդուներ հանդիսատեսը, կգար՞, թե՞ ոչ: Բայց պատկերացրեք՝ վարագույրը բացվեց և լեփ լեցուն դահլիճ տեսանք: Ի դեպ, աղետի ժամանակ թատրոնի շենքը չէր վնասվել, նույնիսկ, երբ այլ երկրներից եկել ու մերոնց հետ շենքի ամրությունն էին ստուգում, հարցրել էին, թե արդյոք շենքը երկրաշարժից հետո է կառուցվել: Մեր աշխատակիցներն էլ ամեն կերպ պահպանել ու այնպես էին արել, որ թատրոնը չկողոպտվի…Երևի, երբ Աստված դժբախտություն ու մեծ վիշտ է տալիս մարդուն, մեկտեղ՝ դիմակայելու մեծ ուժ է տալիս: Այդ պահին չես զգում այն ամբողջ սարսափն, ինչի մեջ դու կաս: Որոշ ժամանակ անց ես գիտակցում՝ ինչ կատարվեց, ինչպես այդ մի քանի վայրկյանը մարդկանց ճակատագրերը փոխեց, ամեն ինչ գլխիվայր շրջեց: Ու այդպես է մինչև այսօր»,-գրեթե արտասվախառն վերհիշեց ժողովրդական արտիստուհին:

Գյումրին այսօր թեև ժպտում է, կատակում, բայց փոխվել է. կենսակերպը նաև բնավորություն է ձևավորում. «Արդեն տարիներ հետո ամենամեծ կորուստն այն եղավ, որ գյումրեցու տեսակը բացասական առումով փոխվեց: Այն ժամանակ անընդհատ օգնություններ էին գալիս տարբեր վայրերից ու գյումրեցին վազում էր այս օգնությունից այն օգնություն՝ սնունդ ու հագուստ ստանալու: Դա «ուզվոր» մարդու բնավորություն ձևավորեց: Իհարկե, այդ պահին պետք էր այդ օգնությունը, բայց ափսոս, որ շատերի համար այն ճակատագրական դարձավ տեսակի ձևավորման հարցում… «Ուրախ ավտոբուս» ֆիլմի մեջ, երբ իմ կերպարը գնում է երեխային որդեգրելու, Մարուսի դերակատարը միջանցքում հուզված խոսում է. «Էս հպարտ ժողովուրդը ինչի պիտի վիզը ծուռ օգնության սպասեր, էս ի՞նչ արեցին մեզ հետ»… Դա փոքրիկ ու գուցե աննշան նախադասություն է, բայց շատ բնորոշ ու ճիշտ, իրական բան է: Գյումրին, որ, կարելի է ասել՝ ամբողջ Հայաստանին էր պահում իր և՛ մսի կոմբինատով, և՛ տեքստիլ կոմբինատով, և՛ իր մյուս արտադրություններով: Չէ՞ որ ամեն տեղից գալիս էին, որ մեզ մոտից առնեն, տանեն: Գյումրեցին, թեկուզև ի մեծ խոսելով, բայց բաց սրտով՝ հանկարծ վիզը ծուռ սպասի օգնությա՞ն. փոխվեց տեսակը մարդու… Բայց այսօր Գյումրին փորձում է ոտքի կանգնել: Արդեն իսկ երիտասարդների մի սերունդ կա՝ 20-27 տարեկան մարդիկ, որ չեն տեսել երկրաշարժը: Նրանցից մեկի հետ էի այսօր խոսում և գիտե՞ք ինչ ասաց. «Չմոռանանք, բայց նաև չհիշենք»: Այդ երիտասարդները չեն էլ ուզում այդ ծանր հիշողությամբ, բեռով ապրել: Փորձում են անընդհատ առաջ նայել: Քաղաքն էլ կարծես տեսքի է գալիս: Ասում են, որ արդեն երկրաշարժից անտուն մնացած ոչ մի ընտանիք չկա. Ճիշտ է, բնակարանի խնդիր, տնակներում ապրող մարդիկ դեռ կան, բայց ոչ աղետի հետևանքով: Այդ խնդիրն ամբողջ Հայաստանում է, միայն աղետի գոտուն չի վերաբերում… Համբերություն մեր Գյումրուն»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Անահիտ Քոչարյանը:

Նելլի Մարգարյան

Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц