Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հանրաքվեում հաղթեց ՀԱԿ-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ» թերթը գրում է. «Եթե դուք դեռ չեք նկատել, որ երեկ արթնացել եք միանգամայն այլ, ավելի ժողովրդավարական, կոռուպցիայից զերծ, անկախ դատական համակարգ ու զուլալ արդարադատություն, ազնիվ իշխանություններ ունեցող երկրում, ապա դուք կամ չափազանց անուշադիր եք, կամ կույր:

Կիրակի օրը կայացած հանրաքվեի արդյունքում սահմանադրական փոփոխությունների նախագիծը «ջախջախիչ» հաղթանակ տարավ՝ ստանալով 63 տոկոսից ավելի «Այո» քվեներ: Նախագծին դեմ էին քվեարկել քվեարկության մասնակցածների «ընդամենը» 32.3 տոկոսը: «Այո»-ի հաղթանակը «ջախջախիչ» էր՝ բառի եւ՛ ուղիղ, եւ՛ փոխաբերական իմաստներով, քանի որ կիրակի օրն իշխանությունը ջախջախեց արդար ընտրությունների վերաբերյալ բոլոր իր խոստումներն ու միամիտ սպասումները՝ կիրառելով ընտրակեղծարարության շատ ավելի կատարելագործված, հղկված մեթոդներ, քան նախորդ բոլոր ընտրություններում՝ միասին վերցրած:

Սակայն այսքանով ձեր կույր կամ անուշադիր լինելը չի ավարտվում: Կույր կամ անուշադիր եք նաեւ, եթե չեք նկատել, որ կիրակի օրը Հայաստանն ապրում էր իսկական կենդանական միջավայրում, քանի որ բոլոր ընտրատեղամասերում ուղղակի վխտում էին… արջերը:

Երկու օր է՝ բոլոր պաշտոնյաներն ու անպաշտոն ՀՀԿ-ականները հայտարարում են, թե հանրաքվեի ընթացքում խախտումներ թույլ տվածներն «արջի ծառայություն են մատուցել իշխանությանը»: Իսկ քանի որ նման ծառայություններից իշխանությունն օգտվել է գրեթե բոլոր տեղամասերում, ապա կարելի է պնդել, որ հանրաքվեն ավարտվել է արջերի լիակատար հաղթանակով: Եվ ընդհանրապես, հանրաքվեի արդյունքները պետք է ամփոփեր ու հրապարակեր ոչ թե՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այլ՝ Կենդանաբանական այգու տնօրինությունը:

Ավելին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արջի ծառայություններ մատուցողների ջախջախիչ մեծամասնությունը ՀՀԿ-ականներ են, ապա ուղղակի պատմական անհրաժեշտություն է ՀՀԿ-ն վերանվանել՝ դարձնելով՝ Հայաստանի Արջապետականների կուսակցություն՝ ՀԱԿ: Այդպիսով կլուծվի մեկ այլ խնդիր եւս. ընտրություններում իրար դեմ կպայքարեն ՀԱԿ-ը եւ ՀԱԿ-ը: Ե՛վ հաղթողը, եւ՛ պարտվողը կլինի ՀԱԿ-ը:

Պատկերացնո՞ւմ եք՝ որքան գեղեցիկ կհնչի, ասենք, «ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում իշխանության եկավ ՀԱԿ-ը» արտահայտությունը: Իսկ բոլոր նրանք, ովքեր ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլ նաեւ ընդհանրապես իշխանություններին կմատուցեն, ասենք, աղվեսի, փայտփորիկի կամ խլուրդի ծառայություններ, կարող են հռչակվել՝ որպես մարգինալներ կամ ազգի դավաճաններ, եւ պատժվել «արջերի» կողմից: Իսկ եթե ավելի լուրջ… Կիրակի օրը տեղի ունեցածից հետո, անկեղծ ասած, ավելի լուրջը անլրջություն կլինի: Կեցցե՛ Հայաստանի Արջապետականների կուսակցությունը: Ուռա՛, Ուռա՛, Ուռա՜»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել