«Հրապարակ». Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանները և՞ս քվեարկել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Երեկ խմբագրություն Էր զանգել Գյումրիի մեր ընթերցողներից մեկը և ասում Էր, որ գյումրեցիները խիստ վրդովված են. դեկտեմբերի 6-ին քվեարկության գնացած գյումրեցիները նկատել են, որ հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան այս տարվա հունվարին ռուս ոճրագործ Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլև դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն՝ նրանք Էլ են «քվեարկել» հօգուտ Սահմանադրության։ Մեր զրուցակիցը վրդովված Էր. «Սենց սրբապղծություն Գյումրին չէր տեսել՝ գոնե անմեղ զոհերին խնայեին»։ Քանի որ քվեարկության ցուցակները մատչելի չեն, մենք հնարավորություն չունեինք այս տեղեկությունն ստուգել»,–գրում է թերթը։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



