Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սահմանադրության փոփոխությունները 6 հեռուստաընկերությունները հավասարակշռված են լուսաբանել. մոնիտորինգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի թեմայի լուսաբանումը վեց համազգային հեռարձակող հեռուստաընկերություններում եղել է հավասարակշռված և առանց օրենսդրության կամ կարգավորող նորմերի ակնհայտ խախտման: Լրագրողների հետ հանդիպմանը «ՀՀ սահմանադրական փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի լուսաբանումը Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում» մոնիտորինգի արդյունքները ներկայացր եց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Ուսումնասիրություններն սկսվել են հոկտեմբերի 26-ին և ավարտվել դեկտեմբերի 4-ին: Դրանք անցկացվել են երեք փուլերով` հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 5-ը, նոյեմբերի 6-19-ը և նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 4-ը: Հետազոտության մեջ ընդգրկվել է համազգային հեռարձակող 6 ԶԼՄ` Հայաստանի Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը և 5 մասնավոր հեռուստաալիքներ` «Արմենիա»-ն, «Երկիր Մեդիա»-ն, «Կենտրոն»-ը, «Հայկական Երկրորդ հեռուստալիք»-ը, «Շանթ»-ը:

«Չենք արձանագրել օրենսդրության կամ կարգավորող նորմերի ակնհայտ խախտում: Մեր կողմից ուսումնասիրված լրատվամիջոցները, լրագրողներն աշխատում էին հավասարակշռված ձևով լուսաբանել արշավը, ու ակնհայտ կողմնապահություն չի արձանագրվել»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Նա դրական համարեց այն, որ փորձ էր արվում կազմակերպել բանավեճեր ինչպես առանձին հաղորդումների միջոցով, այնպես էլ «Արմնյուզ»-ի և «Ա1+»-ի համատեղ ռեալիթի շոուի շրջանակներում: «Այն ցուցադրվում էր ոչ միայն համապետական սփռում չունեցող «Արմնյուզ»-ի, այլև հանրապետությունում հասանելի «Արմենիա» ու Հանրային հեռուստաընկերության կողմից»,-նշեց բանախոսը:

Անդրադառնալով մոնիտորիգի արդյունքում գրացված խնդիրներին` Բորիս Նավասարդյանը նկատեց, որ դրանք կապված էին Հանրաքվեի մասին օրենքի կարգավորումների հետ, որի պատճառով հեռուստառադիոընկերություններում քարոզարշավի անվճար ու վճարովի եթերաժամանակը տրամադրվել է նոյեմբերի 6-ից, որը մեկ ամսից էլ պակաս է ստացվում: «Մյուս խնդիրը քարոզարշավի սուբյեկտների սահմանափակությունն է: Հեռուստաընկերությունների անվճար և վճարովի եթերային ժամանակը տրամադրվում է միայն խորհրդարանական խմբակցություններին»,-ասաց Բորիս Նավասարդյանը:  

Մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ եթե առաջին և երկրորդ փուլերում չեն եղել քաղաքական ուժեր, որոնք գերակշռել են, ապա երրորդ փուլում այդպիսի դիրքում է հայտնվել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Դեկտեմբերի 6-ին կայացավ ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Հանրաքվեի արդյունքների նախնական տվյալներով` քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 303 հազար 466 քաղաքացի: Անվավեր է ճանաչվել 53 հազար 332 քվեաթերթիկ, «այո» է քվեարկել 825 հազար 851 մարդ, «ոչ»` 421 հազար 600:

 

Հայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել