Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հա­կա­ա­հա­բեկ­չա­կան պայ­քա­րը առա­վել քան լե­գի­տի­մաց­նում է մեր ազա­տա­մար­տը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
 
«Փաստ» օրաթերթը գրում է
 
Արցախի հակամարտությունը վառոդի տակառ է մեր տարածաշրջանում, որն ամեն պահի կարող է պայթել: Ստացվում է, որ սեպտեմբերի 27-ին այն պայթեց՝ Ադրբեջանի սանձազերծած հերթական պատերազմի տեսքով: Կառավարման փորձագետ, վերլուծաբան Սերոբ Անտինյանը նշում է՝ մեր երկրի քաղաքական ղեկավարությունը, դիվանագիտական խողովակները մշտապես խոսել են այն մասին, որ Արցախյան հակամարտության խնդիրը միայն Հայաստանին չի վերաբերում։ «Սա առավել գլոբալ խնդիր է և կապ ունի տարածաշրջանային անվտանգության հետ, և եթե հաշվի առնենք, թե աշխարհը որքան է փոքրացել, տարածաշրջանային անվտանգությունն ուղղակիորեն նաև գլոբալ անվտանգության խնդիրներին է առնչվում։
 
Թուրք-ադրբեջանական ռազմական այս ագրեսիան և դրան հաջորդած լայնածավալ պատերազմը եկան փաստելու, որ քանիցս ճիշտ էինք, և խնդիրն արդեն ընդգրկել է շատ ավելի լայն շրջանակներ, և այսօր իրապես կարող ենք խոսել Արցախի պաշտպանության բանակի կողմից հակաահաբեկչական պայքարի մասին։ Թուրքիայի ուղղակի մասնակցությամբ ու կազմակերպմամբ Սիրիայից, Լիբիայից այստեղ ուղարկված ահաբեկիչների փաստն արդեն արձանագրված է։ Աշխարհի շատ երկրներ պաշտոնական մակարդակով այս մասին խոսում են և արձանագրել են դա։
 
Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ տարածաշրջանում իրապես ընթանում է հակաահաբեկչական պայքար`այստեղ գործող միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ։ Արցախի պաշտպանության բանակն է տանում այդ պայքարը, և այս առումով միջազգային հանրությունն էլ, պետություններն էլ արդեն պետք է գիտակցեն, որ այս խնդիրը դուրս է եկել նեղ՝ երկու երկրների շրջանակից և ընդգրկել է ավելի լայն՝ տարածաշրջանային շրջանակ։ Արցախի նախագահը շատ թիրախային և ճշգրիտ այս իրավիճակը բնութագրեց իբրև հակաահաբեկչական գործողություններ և կոչ արեց միջազգային հանրությանը միավորել ջանքերը այս պայքարում և կազմել հակաահաբեկչական կոալիցիա:
 
Այնպես որ, այս խնդրի չլուծումը հղի է ավելի մեծ ահագնացումներով և դրա ավելի մեծ տարածումով, տարածաշրջանի ապակայունացմամբ, ահաբեկչական օջախի, յուրահատուկ «որջի» ստեղծմամբ, որը երկարատև հատվածում կարող է շատ մեծ խնդիրներ ստեղծել շատ երկրների համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անտինյանը։ Թե՛ այս պատերազմին, թե՛ ահաբեկչական նոր օջախի ստեղծմանը սկսել են անդրադառնալ տարբեր պետություններ, միջազգային հանրությունը շարունակում է կրակը դադարեցնելու կոչերով ու բանակցություններին վերադառնալու հայտարարություններով հանդես գալ: Մինչդեռ շատերն ակնկալում են ավելի կոշտ միջոցներ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ:
 
Անտինյանը նշում է՝ երբ խոսում ենք միջազգային հանրության մասին, պետք է գիտակցենք, որ նման կառույց, որպես այդպիսին, չկա։ «Միջազգային հանրությունը շատ ամորֆ, վերացական հասկացություն է։ Այստեղ գործ ունենք շատ կոնկրետ երկրների հետ։ Ուժային կենտրոններ համարվող երկրները, նրանց «սատելիտ» պետությունները իրենց շահերից ելնելով, համապատասխանաբար դիրքավորվում են և անում հայտարարություններ։ Դրանք, որպես կանոն, շատ անատամ են, անհասցե, պարիտետային` իրենց բնույթով, ինչը խոսում է այն մասին, որ քաղաքականության մեջ մշտապես գործել է և շարունակում է գործել «եղունգ ունես` գլուխդ քորիր» ժողովրդական իմաստնությունը:
 
Այո՛, դիվանագիտական և արտաքին քաղաքական դաշտում շատ հաջող ենք գործում և կարողանում ենք ճիշտ տեղ հասցնել մեսիջները, թե ինչ է այստեղ իրականում տեղի ունենում։ Այս հարցում մեծ դերակատարում ունեն նաև Սփյուռքի մեր հայրենակիցները և այնտեղի կազմակերպությունները։ Սփյուռքի հայությունը թե՛ իր բողոքի ցույցերով, թե՛ համապատասխան քաղաքական և դիվանագիտական խողովակներով, թե՛ անհատական կապերով տեղ է հասցնում այդ տեղեկատվությունը։ Այս փուլում տեսնում ենք, որ և՛ միջազգային մամուլը, և՛ տարբեր պետությունների առանձին պաշտոնյաներ, դիվանագիտական կառույցներ ու խորհրդարաններ անում են համապատասխան հայտարարություններ։
 
Իհարկե, երկրների մեծ մասը հավասարության նշան է դնում ռազմական ագրեսիան նախաձեռնողի և այդ ագրեսիային համարժեք պատասխանող կողմի միջև, ինչն անընդունելի է։ Բայց պետք է հասկանանք, որ սա է միջազգային քաղաքականության «օրինաչափությունը», իհարկե, վատ առումով։ Առանց խորամուխ լինելու հարցի էության մեջ՝ հավասարության նշան է դրվում, և այս իրավիճակում խեղաթյուրվում, նենգափոխվում է իրական գործընթացը, իրականությունը։ Այնուհանդերձ, մենք պետք է արձանագրենք, որ մեծ հաշվով դիվանագիտական հարթակներում մենք գրանցել ենք բավականին լուրջ հաջողություններ:
 
Ահաբեկիչների առկայությունը տարածաշրջանում արդեն փաստում են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձինք։ Եվ այս առումով մեր պայքարն առավել քան լեգիտիմ է, քանի որ ոչ միայն պաշտպանում ենք մեր ազատ ապրելու իրավունքը, այլ մղում ենք պայքար ահաբեկչական խմբավորումների դեմ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու նպատակով»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Այս օրերին ամենահաճախ հնչող հարցերից է՝ իսկ ո՞ւր է ՀԱՊԿ-ը:
 
«Երբ խոսում ենք Հայաստանի ռազմաքաղաքական համագործակցության մասին ՀԱՊԿ-ի շրջանակներում և Ռուսաստանի հետ, պետք է փաստենք՝ դրանք առանձին կատեգորիաներ են, առանձին համակարգեր, և մենք պետք է ըստ նշանակության և նպատակային ձևով փորձենք անդրադառնալ թե՛ մեկին, թե՛ մյուսին։ ՀԱՊԿ-ը միայն Ռուսաստանը չէ։ ՀԱՊԿ-ը նաև Բելառուսն է, որը «Պոլոնեզ» է վաճառել Ադրբեջանին և շարունակում է իր ռազմաքաղաքական համագործակցությունն այդ երկրի հետ։ ՀԱՊԿ-ը միջինասիական երկրներն են, առաջին հերթին՝ Ղազախստանը, որն անթաքույց կերպով աջակցում է Ադրբեջանին քաղաքական և դիվանագիտական բոլոր, այդ թվում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ հարթակներում։
 
Այսինքն՝ ՀԱՊԿ-ին դիմելը հավել յալ հարթակ է ստեղծելու Հայաստանի ոչ բարեկամ պետությունների համար ևս մեկ անգամ աջակցություն հայտնել Ադրբեջանին, որով կխոչընդոտեն ՀԱՊԿ-ի՝ որպես մեկ միասնական կառույցի գործողություններն այս պարագայում, որը պիտի միտված լինի Հայաստանի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության պաշտպանությանը։ Գիտենք, որ Հայաստանի նկատմամբ էլ է ագրեսիա տեղի ունեցել։ Թշնամու կողմից ռմբակոծվել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները:
 
Այնուհանդերձ, այս փուլում ՀԱՊԿ-ին դիմելը մեզ ոչինչ չի տալու, քաղաքական աղմուկից բացի: Մինչդեռ մենք ունենք ուղիղ գործընկերային և ռազմական համագործակցություն Ռուսաստանի Դաշնության հետ, ունենք միասնական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգ, ինչը ենթադրում է նաև շատ կարևոր, ռազմական բնույթի տեղեկատվության փոխանակում, այդ թվում՝ այնպիսի տեղեկատվության, որը կօգնի մեզ թիրախային և նպատակային կերպով խոցել հակառակորդի տարբեր օբյեկտներ»,-ասում է վերլուծաբանը: Ի դեպ, Անտինյանը նշում է՝ պատերազմի թեժ օրերին Դաղստանի ղեկավարի պաշտոնում Սերգեյ Մելիքովի նշանակումը, կարծես թե, վրիպեց շատերի աչքից, մինչդեռ քաղաքացիական պաշտոնում գեներալ-գնդապետի նշանակումը չի կարող պատահական լինել:
 
«Այս նշանակումը չպետք է վրիպի մեր փորձագետների, վերլուծաբանների և հատկապես մեր ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրությունից, որովհետև կարծում եմ, որ այս նշանակումը շատ հեռահար նպատակներ ունի ։ Հիշեցնեմ, որ Վլ. Պուտինի հրամանագրով հոկտեմբերի 5-ին Դաղստանի Հանրապետության ղեկավար նշանակվեց ազգությամբ լեզգի, զինված ուժերի գեներալ-գնդապետ Սերգեյ Մել իքովը։ Ուզում եմ նշել, որ մինչ այդ Մելիքովը Հյուսիսկովկասյան դաշնային շրջանում եղել է Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչը:
 
Ուզում եմ հատուկ շեշտել, որ գեներալ Մելիքովը քաղաքական և ռազմական իր հարուստ կենսագրության մի շրջանում՝ 2011-2014 թվականներին, Հյուսիսային Կովկասում գլխավորել է հակաահաբեկչական օպերացիան իրականացնող ռուսական զորքերի միասնական խմբավորումը։ Սա շատ կարևոր և նշանակալի փաստ է։ Ո՞րն է հակամարտության այս փուլում նման նշանակման պատճառը, ի՞նչ նպատակներ է հետապնդում այս հարցում Ռուսաստանը։ Արցախի պաշտպանական գծի հյուսիսային շրջանը՝ Դաղստանի անմիջական հարևանությամբ, Ադրբեջանի լեզգիներով բնակեցված տարածաշրջան է: Գաղտնիք չէ, որ ահաբեկչական խմբավորումները, որոնք ներմուծվել են Թուրքիայից, հենց այդտեղ են տեղակայված և հենց այդտեղից է եղել նրանց օգտագործումը Արցախի պաշտպանական գծի ուղղությամբ։
 
Այստեղ հեռուն գնացող խնդիրներ կան։ Մի կողմից՝ Մելիքովի նշանակումը տարածաշրջանում՝ մասնավորապես հակամարտության թեժ գոտու անմիջապես հարևանությամբ, խնդիր ունի զսպելու Դաղստանում բնակվող բավականին մեծ քանակությամբ էթնիկ ադրբեջանցիների ակտիվությունը։ Պատերազմի հնարավոր թեժացման պարագայում հայտնի չէ՝ նրանք ինչպիսի ակտիվություն կցուցաբերեն։ Իսկ ազգությամբ լեզգի Մելիքովն անպայմանորեն իր անձնական վերաբերմունքը կունենա Ադրբեջանի հյուսիսում բնակվող լեզգիների հետ կապված։ Ազգությամբ լեզգիները, որոնք բնակվում են Ադրբեջանի հյուսիսում, մշտապես թիրախավորվում են Ադրբեջանի կողմից տարբեր ռազմական գործողությունների ժամանակ։
 
Բայց կա ևս մեկ հնարավոր սցենարի զարգացում: Հակամարտության առավել թեժացման և իրավիճակի գլոբալ ապակայունացման պարագայում չի բացառվում, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշակի հակաահաբեկչական գործողություններ սկսի իրականացնել հենց Ադրբեջանի հյուսիսում»,-եզրափակում է Սերոբ Անտինյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Իշխանության առաջարկը նոր խորհրդարանին հետևյալն է` մոռանանք անցյալը, պшտերազմը, հազարավոր զnhերը, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների օկnւպացիան. Աբրահամյան ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել Լիխտենշտեյնում խոշոր կիբերհարձակում է գրանցվել, արտահոսել են 31 հազար մարդու տվյալներ 9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք Բելգորոդի ջրամբարը ծանծաղել է Ուկրաինայի հարվածներից հետո Լույս չի լինի. հասցեներ Վեց իսրայելցի հարձակվել է Երուսաղեմի հայկական վանքի մուտքի վրա․ մանրամասներ Մենք այս հարթակը օգտագործելու ենք պայքարը շարունակելու համար և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք. Գրիգորյան Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ Վարուժան Ասլանյանն այսօր չի պայքարի բրոնզե մեդալի համար Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հրդեհ Արտաշատից Երևան Դիմիտրովի կամուրջ չհասած Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը և բոլոր սոցիալական ցանցերը չեն թարմացվել ուղիղ մեկ ամիս՝ 2026 թվականի հուլիսի 3-ից։ Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Եթե պատճառը քաղաքական է, դա իրենց մտածելիքն է, ոչ թե՝ իմ. Բաբկեն Չոբանյանը՝ Հանրայինից հեռացման մասին Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին Սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Սևանա լճից դուրս է բերվել ջրшհեղձ եղած տղայի մարմինը «Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ․ նախագահը ստորագրել է հրամանագիրը Գազայի հատվածում իսրայելական հարվածներից հետո ավերակների տակ ևս 112 մարդու աճյուն է հայտնաբերվել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Սա միայն այսբերգի գագաթն է․ Տեբասը կոշտ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին Ես կարծում եմ՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը Այս երեք կենդանակերպի նշանների համար օգոստոսը կսկսվի լավ լուրերով Ռուսները հարվածել են ուկրաինական Rozetka մարքեթփլեյսի պահեստին 3 զոհ, 21 վիրավոր՝ մոսկովյան ռեստորանի մուտքում պայթյունի հետևանքով Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է․ Նարեկ Կարապետյան Իտալիան ուժեղացնում է Իսպանիայից ժամանողների սահմանային հսկողությունը. ի՞նչ է փոխվում Արթիկում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան և «BMW»-ն․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 2410»-ին․ կան վիրшվորներ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել՝ ընդունելով կառավարութան հրաժարականը Մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Հայտնի են ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները Պատգամավորները երդվեցին ԱՄՆ-ն արգելել է արտասահմանյան ինվերտորների օգտագործումը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին վարորդը «Mercedes»-ով գլորվելով հայտնվել է դաշտում․ վարորդը, եղբայրը և մայրը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ եղբայրը մահացել Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարությանը հրաժարականը (տեսանյութ) Արման Ծառուկյանը ժամկետից շուտ պաշտպանեց Hype-ի չեմպիոնական գոտին Ուկրաինացիներն այժմ կարող են հեռահար հարվшծներ հասցնել ՌԴ-ի խորքային շրջաններին․ Ռուբիո 13 զոհ. Զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվելԵրեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում ՌԴ-ն ցանկանում է պահպանել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, իսկ ՀԱՊԿ մյուս անդամ երկրներն ունեն իրենց շահերն ու հարաբերությունների պատմությունը Երևանի հետ․ Վիկտոր Վասիլև Գանձասար-Արարատ-Արմենիա հանդիպումը դադարեցվել է․ պատճառը հայտնի է Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում․ հասցեներ