Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հա­կա­ա­հա­բեկ­չա­կան պայ­քա­րը առա­վել քան լե­գի­տի­մաց­նում է մեր ազա­տա­մար­տը». «Փաստ»

ИНТЕРВЬЮ
 
«Փաստ» օրաթերթը գրում է
 
Արցախի հակամարտությունը վառոդի տակառ է մեր տարածաշրջանում, որն ամեն պահի կարող է պայթել: Ստացվում է, որ սեպտեմբերի 27-ին այն պայթեց՝ Ադրբեջանի սանձազերծած հերթական պատերազմի տեսքով: Կառավարման փորձագետ, վերլուծաբան Սերոբ Անտինյանը նշում է՝ մեր երկրի քաղաքական ղեկավարությունը, դիվանագիտական խողովակները մշտապես խոսել են այն մասին, որ Արցախյան հակամարտության խնդիրը միայն Հայաստանին չի վերաբերում։ «Սա առավել գլոբալ խնդիր է և կապ ունի տարածաշրջանային անվտանգության հետ, և եթե հաշվի առնենք, թե աշխարհը որքան է փոքրացել, տարածաշրջանային անվտանգությունն ուղղակիորեն նաև գլոբալ անվտանգության խնդիրներին է առնչվում։
 
Թուրք-ադրբեջանական ռազմական այս ագրեսիան և դրան հաջորդած լայնածավալ պատերազմը եկան փաստելու, որ քանիցս ճիշտ էինք, և խնդիրն արդեն ընդգրկել է շատ ավելի լայն շրջանակներ, և այսօր իրապես կարող ենք խոսել Արցախի պաշտպանության բանակի կողմից հակաահաբեկչական պայքարի մասին։ Թուրքիայի ուղղակի մասնակցությամբ ու կազմակերպմամբ Սիրիայից, Լիբիայից այստեղ ուղարկված ահաբեկիչների փաստն արդեն արձանագրված է։ Աշխարհի շատ երկրներ պաշտոնական մակարդակով այս մասին խոսում են և արձանագրել են դա։
 
Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ տարածաշրջանում իրապես ընթանում է հակաահաբեկչական պայքար`այստեղ գործող միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ։ Արցախի պաշտպանության բանակն է տանում այդ պայքարը, և այս առումով միջազգային հանրությունն էլ, պետություններն էլ արդեն պետք է գիտակցեն, որ այս խնդիրը դուրս է եկել նեղ՝ երկու երկրների շրջանակից և ընդգրկել է ավելի լայն՝ տարածաշրջանային շրջանակ։ Արցախի նախագահը շատ թիրախային և ճշգրիտ այս իրավիճակը բնութագրեց իբրև հակաահաբեկչական գործողություններ և կոչ արեց միջազգային հանրությանը միավորել ջանքերը այս պայքարում և կազմել հակաահաբեկչական կոալիցիա:
 
Այնպես որ, այս խնդրի չլուծումը հղի է ավելի մեծ ահագնացումներով և դրա ավելի մեծ տարածումով, տարածաշրջանի ապակայունացմամբ, ահաբեկչական օջախի, յուրահատուկ «որջի» ստեղծմամբ, որը երկարատև հատվածում կարող է շատ մեծ խնդիրներ ստեղծել շատ երկրների համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անտինյանը։ Թե՛ այս պատերազմին, թե՛ ահաբեկչական նոր օջախի ստեղծմանը սկսել են անդրադառնալ տարբեր պետություններ, միջազգային հանրությունը շարունակում է կրակը դադարեցնելու կոչերով ու բանակցություններին վերադառնալու հայտարարություններով հանդես գալ: Մինչդեռ շատերն ակնկալում են ավելի կոշտ միջոցներ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ:
 
Անտինյանը նշում է՝ երբ խոսում ենք միջազգային հանրության մասին, պետք է գիտակցենք, որ նման կառույց, որպես այդպիսին, չկա։ «Միջազգային հանրությունը շատ ամորֆ, վերացական հասկացություն է։ Այստեղ գործ ունենք շատ կոնկրետ երկրների հետ։ Ուժային կենտրոններ համարվող երկրները, նրանց «սատելիտ» պետությունները իրենց շահերից ելնելով, համապատասխանաբար դիրքավորվում են և անում հայտարարություններ։ Դրանք, որպես կանոն, շատ անատամ են, անհասցե, պարիտետային` իրենց բնույթով, ինչը խոսում է այն մասին, որ քաղաքականության մեջ մշտապես գործել է և շարունակում է գործել «եղունգ ունես` գլուխդ քորիր» ժողովրդական իմաստնությունը:
 
Այո՛, դիվանագիտական և արտաքին քաղաքական դաշտում շատ հաջող ենք գործում և կարողանում ենք ճիշտ տեղ հասցնել մեսիջները, թե ինչ է այստեղ իրականում տեղի ունենում։ Այս հարցում մեծ դերակատարում ունեն նաև Սփյուռքի մեր հայրենակիցները և այնտեղի կազմակերպությունները։ Սփյուռքի հայությունը թե՛ իր բողոքի ցույցերով, թե՛ համապատասխան քաղաքական և դիվանագիտական խողովակներով, թե՛ անհատական կապերով տեղ է հասցնում այդ տեղեկատվությունը։ Այս փուլում տեսնում ենք, որ և՛ միջազգային մամուլը, և՛ տարբեր պետությունների առանձին պաշտոնյաներ, դիվանագիտական կառույցներ ու խորհրդարաններ անում են համապատասխան հայտարարություններ։
 
Իհարկե, երկրների մեծ մասը հավասարության նշան է դնում ռազմական ագրեսիան նախաձեռնողի և այդ ագրեսիային համարժեք պատասխանող կողմի միջև, ինչն անընդունելի է։ Բայց պետք է հասկանանք, որ սա է միջազգային քաղաքականության «օրինաչափությունը», իհարկե, վատ առումով։ Առանց խորամուխ լինելու հարցի էության մեջ՝ հավասարության նշան է դրվում, և այս իրավիճակում խեղաթյուրվում, նենգափոխվում է իրական գործընթացը, իրականությունը։ Այնուհանդերձ, մենք պետք է արձանագրենք, որ մեծ հաշվով դիվանագիտական հարթակներում մենք գրանցել ենք բավականին լուրջ հաջողություններ:
 
Ահաբեկիչների առկայությունը տարածաշրջանում արդեն փաստում են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձինք։ Եվ այս առումով մեր պայքարն առավել քան լեգիտիմ է, քանի որ ոչ միայն պաշտպանում ենք մեր ազատ ապրելու իրավունքը, այլ մղում ենք պայքար ահաբեկչական խմբավորումների դեմ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու նպատակով»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Այս օրերին ամենահաճախ հնչող հարցերից է՝ իսկ ո՞ւր է ՀԱՊԿ-ը:
 
«Երբ խոսում ենք Հայաստանի ռազմաքաղաքական համագործակցության մասին ՀԱՊԿ-ի շրջանակներում և Ռուսաստանի հետ, պետք է փաստենք՝ դրանք առանձին կատեգորիաներ են, առանձին համակարգեր, և մենք պետք է ըստ նշանակության և նպատակային ձևով փորձենք անդրադառնալ թե՛ մեկին, թե՛ մյուսին։ ՀԱՊԿ-ը միայն Ռուսաստանը չէ։ ՀԱՊԿ-ը նաև Բելառուսն է, որը «Պոլոնեզ» է վաճառել Ադրբեջանին և շարունակում է իր ռազմաքաղաքական համագործակցությունն այդ երկրի հետ։ ՀԱՊԿ-ը միջինասիական երկրներն են, առաջին հերթին՝ Ղազախստանը, որն անթաքույց կերպով աջակցում է Ադրբեջանին քաղաքական և դիվանագիտական բոլոր, այդ թվում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ հարթակներում։
 
Այսինքն՝ ՀԱՊԿ-ին դիմելը հավել յալ հարթակ է ստեղծելու Հայաստանի ոչ բարեկամ պետությունների համար ևս մեկ անգամ աջակցություն հայտնել Ադրբեջանին, որով կխոչընդոտեն ՀԱՊԿ-ի՝ որպես մեկ միասնական կառույցի գործողություններն այս պարագայում, որը պիտի միտված լինի Հայաստանի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության պաշտպանությանը։ Գիտենք, որ Հայաստանի նկատմամբ էլ է ագրեսիա տեղի ունեցել։ Թշնամու կողմից ռմբակոծվել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները:
 
Այնուհանդերձ, այս փուլում ՀԱՊԿ-ին դիմելը մեզ ոչինչ չի տալու, քաղաքական աղմուկից բացի: Մինչդեռ մենք ունենք ուղիղ գործընկերային և ռազմական համագործակցություն Ռուսաստանի Դաշնության հետ, ունենք միասնական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգ, ինչը ենթադրում է նաև շատ կարևոր, ռազմական բնույթի տեղեկատվության փոխանակում, այդ թվում՝ այնպիսի տեղեկատվության, որը կօգնի մեզ թիրախային և նպատակային կերպով խոցել հակառակորդի տարբեր օբյեկտներ»,-ասում է վերլուծաբանը: Ի դեպ, Անտինյանը նշում է՝ պատերազմի թեժ օրերին Դաղստանի ղեկավարի պաշտոնում Սերգեյ Մելիքովի նշանակումը, կարծես թե, վրիպեց շատերի աչքից, մինչդեռ քաղաքացիական պաշտոնում գեներալ-գնդապետի նշանակումը չի կարող պատահական լինել:
 
«Այս նշանակումը չպետք է վրիպի մեր փորձագետների, վերլուծաբանների և հատկապես մեր ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրությունից, որովհետև կարծում եմ, որ այս նշանակումը շատ հեռահար նպատակներ ունի ։ Հիշեցնեմ, որ Վլ. Պուտինի հրամանագրով հոկտեմբերի 5-ին Դաղստանի Հանրապետության ղեկավար նշանակվեց ազգությամբ լեզգի, զինված ուժերի գեներալ-գնդապետ Սերգեյ Մել իքովը։ Ուզում եմ նշել, որ մինչ այդ Մելիքովը Հյուսիսկովկասյան դաշնային շրջանում եղել է Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչը:
 
Ուզում եմ հատուկ շեշտել, որ գեներալ Մելիքովը քաղաքական և ռազմական իր հարուստ կենսագրության մի շրջանում՝ 2011-2014 թվականներին, Հյուսիսային Կովկասում գլխավորել է հակաահաբեկչական օպերացիան իրականացնող ռուսական զորքերի միասնական խմբավորումը։ Սա շատ կարևոր և նշանակալի փաստ է։ Ո՞րն է հակամարտության այս փուլում նման նշանակման պատճառը, ի՞նչ նպատակներ է հետապնդում այս հարցում Ռուսաստանը։ Արցախի պաշտպանական գծի հյուսիսային շրջանը՝ Դաղստանի անմիջական հարևանությամբ, Ադրբեջանի լեզգիներով բնակեցված տարածաշրջան է: Գաղտնիք չէ, որ ահաբեկչական խմբավորումները, որոնք ներմուծվել են Թուրքիայից, հենց այդտեղ են տեղակայված և հենց այդտեղից է եղել նրանց օգտագործումը Արցախի պաշտպանական գծի ուղղությամբ։
 
Այստեղ հեռուն գնացող խնդիրներ կան։ Մի կողմից՝ Մելիքովի նշանակումը տարածաշրջանում՝ մասնավորապես հակամարտության թեժ գոտու անմիջապես հարևանությամբ, խնդիր ունի զսպելու Դաղստանում բնակվող բավականին մեծ քանակությամբ էթնիկ ադրբեջանցիների ակտիվությունը։ Պատերազմի հնարավոր թեժացման պարագայում հայտնի չէ՝ նրանք ինչպիսի ակտիվություն կցուցաբերեն։ Իսկ ազգությամբ լեզգի Մելիքովն անպայմանորեն իր անձնական վերաբերմունքը կունենա Ադրբեջանի հյուսիսում բնակվող լեզգիների հետ կապված։ Ազգությամբ լեզգիները, որոնք բնակվում են Ադրբեջանի հյուսիսում, մշտապես թիրախավորվում են Ադրբեջանի կողմից տարբեր ռազմական գործողությունների ժամանակ։
 
Բայց կա ևս մեկ հնարավոր սցենարի զարգացում: Հակամարտության առավել թեժացման և իրավիճակի գլոբալ ապակայունացման պարագայում չի բացառվում, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշակի հակաահաբեկչական գործողություններ սկսի իրականացնել հենց Ադրբեջանի հյուսիսում»,-եզրափակում է Սերոբ Անտինյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян