Ինչպես է խիզախ վաճառողուհին պայքարում գողի դեմ (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽանութի խիզախ վաճառողուհին գրեթե կանխել է խանութի թալանը։ Միջադեպը տեղի է ունեցել Հանտի-Մանսիիսկի խանութներից մեկում։ Գողը մտել է խանութ՝ այն թալանելու, իսկ վաճառողուհին մինչեւ վերջ փորձել է պայքարել նրա դեմ, ով, ի դեպ, երկաթյա խողովակով է զինված եղել,-տեղեկացնում է Past.am-ը։
Միջադեպի կադրերը հայտնվել են համացանցում։ Գողը վաճառողուհուց գումար է պահանջում, իսկ վերջինն ասում է՝ «Ես խղճում եմ քեզ, որպես մարդ խղճում եմ։ Խնդրում եմ, ուրիշ խանութ գնա, ուրիշ տեղ գնա, խնդրում եմ»։
Իսկ հետո, երբ գումարը վերցնելով՝ տղամարդը փորձում է փախչել, աղջիկը հարձակվում է նրա ու ցանկանում խլել գողոնը։
Ոստիկանությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



