Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սարգիս Գրիգորյան. «Զանգահարեցի Հարություն Մովսիսյանին ու ասացի, որ հիացած եմ»

ԼԱՅՖ
Blognews.am-ը գրում է.
 
Դերասան Սարգիս Գրիգորյանը «Որոգայթ» ֆիլմում խաղում է գլխավոր հերոսի՝ Հովիկի երիտասադությունը: Այս հեռուստասերիալը դերասանի համար կարևոր նշանակություն է ունեցել. ժամանակին հենց այստեղից է սկսել Սարգիսը, թեև տարիներ առաջ նա Որոգայթում բոլորովին այլ դեր էր խաղում: «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերայից հետո Սարգիսն առաջին անգամ BlogNews-ի հետ է խոսել ֆիլմում կերտած կերպարի, զգացողությունների ու ՀարությունՄովսիսյնի հետ ունեցած խոսակցության մասին:)
 
-Սարգիս, Դուք խաղում եք Հովիկի դերը երիտասարդ տարիներին: Կերպարը տարիներշարունակ կերտել է Հարություն Մովսիսյանը: Կերպարը կերտելիս իր հետխորհրդակցե՞լ եք ինչ-որ հարցերում:
 
-Այս ֆիլմն ինձ այնքա՜ն հոգեհարազատ է: Իմ կարիերան, ճանաչվածությունը, ամեն ինչ սկսվեց «Որոգայթից»: Բավականին երկար ժամանակ ես զբաղված եմ եղել այդ սերիալում և հասցրել եմ շփվել, հասկանալ, մտնել ֆիլմի մեջ: Յուրաքանչյուր բան ինձ համար  հոգեհարազատ էր: Երբ հրավերը ստացա, ինձ պետք չէր 0-ից մտածել, թե ինչ պետք է անեմ:  Մի քանի կարճ զրույցներից հետո ասացի՝ պարոն Մովսիսյան, նո՞ւյնն ենք, ասաց՝ հա:  Ինքն էլ  մի 2 բան ավելացրեց ու արդեն հասկանալի էր, թե ինչ պետք է արվեր:
 
-Սարգիս, Ձեզ հատկացված կարճ ժամանակահատածում պետք է ցույց տայիք մի բան, որի մասին երբեք չէր խոսվել. թե ինչպես Հովիկը հասավ այն կետին, որում հանդիսատեսը նրան տեսել է: Ձեզ համար դա բա՞րդ էր՝ հաշվի առնելով հակասությունը, որ կար կերպարի մեջ: Ի վերջո, նա ընդհանրապես այդ աշխարհի մարդ չէր:
 
-Գիտեք, ես ի սկզբանե չեմ մտածել խաղալ մի մարդու, ով քրեական աշխարհում հեղինակություն է: Ես մարդ եմ խաղացել, որովհետև Հովիկն իր տեսակով առաջին հերթին մարդ է: Մի քանի  զրույցների ժամանակ ասում էի՝ հանենք քրեականը, դա ոչ մի կապ ունի, նա կարող էր լինել, օրինակ, շինարար:
 
Ցույց եմ տալիս, թե ինքն ինչից ինչի է ասել: Ես ոչինչ չունեմ բռնցքամարտիկների դեմ, սակայն նա հրաժարվեց բոքսից, նախընտրեց գեղեցիկը՝ նկարչությունը: Դա էլ է խորհրդանշական. Այսինքն՝ այդ մարդը դեմ է բոլոր տեսակի բռնություններին, նա ուզում է մարդկանց մեջ տեսնել գեղեցիկը, սակայն  իրավիճակն ու շրջապատն այնքան կեղտոտ ու պրոբլեմատիկ են, որ իր նկարն այդպես էլ կիսատ է մնում,,,
Դրա հետ մեկտեղ այդ կեղտի, դժվարությունների, սև կոստյումների ու մռայլ պատերի մեջ նա մարդ մնաց: Այսինքն՝ այդ նկարն ապրեց:
 
 
-Դուք ներկա չէիք ֆիլմի պրեմիերային: Երևան վերադառնալուց հետո հասցրե՞լ եք դիտել այն:
 
-Այո, իհարկե:
 
-Ի՞նչ գնահատական կտաք վերջնական տարբերակին, Ձեզ դուր եկա՞վ:
 
-Կան բաներ, որոնք ինձ դուր են եկել, կան բաներ՝  ոչ: Ընդհանուր առմամբ ֆիլմը ստացված է , և ամենակարևորը՝ իր որակով, աշխատվածությամբ մի քայլ առաջ է հայկական կինոարտադրության մեջ: Երևում է երկարատև համախմբված աշխատանքը:
 
-Իսկ ի՞նչը դուր չեկավ:
 
-Ըստ իս՝ կային դիալոգներ, որոնք բավականին երկար էին: Չեմ ուզում միջամտել սցենարիստի գործին, միգուցե ես եմ սխալ մտածում, դա  անձնական կարծիք է: Շատերը ասում են, որ այդպես ավելի լավ է: Իսկ դերասանկան կազմի ընտրությունը, խաղը բավականին լավն էր:
 
-Հատկապես ո՞ւմ խաղով եք տպավորված:
 
-Հարություն Մովսիսյանի, ես ողջունում եմ նրա  խաղը: Նա ուղղակի փայլեց, ինչպես և պետք է լիներ: Ֆիլմը դիտելուց հետո զանգեցի իրեն ու ասացի՝ ես ցնցված եմ:  Ես երբեք չեմ ստում նման բաները ու կապ չունի՝ դա որևէ մեկին օգո՞ւտ է, թե՞ վնաս, անկեղծ եմ ասում՝ ես հիացած եմ  իր խաղով:
 
Մի քիչ փակագցծերը բացեմ ու ասեմ, որ զգացի՝ Պուտին կար այդ խաղի մեջ, նրա շարժուձևը կար: Միգուցե սխալվում եմ, բայց նմանեցրի, ինչը կարող էր լինել, քանի որ կերպարը թույլ է տալիս:
 
 
-Իսկ նա ի՞նչ կարծիքի էր Ձեր խաղի մասին:
 
-Ես չգիտեմ հաստատ լա՞վ եմ խաղացել, թե՞ չէ:) Նա ասաց՝ դու էլ ես լավ խաղացել: Բնականաբար այդպես կասեր… Առաջին քայլն իմն էր, որովհետև իրոք հիացած էի: Ես հպարատանում իմ յուրաքանչյուր գործընկրոջ քայլով, երբ տեսնում եմ, որ նա մի աստիճան բարձրացել է: Թեև Մովսիսյանը դրա կարիքը չունի, նա երեկվա դերասանը չէ: 
 
-«Որոգայթը» Ձեզ համար սկիզբն էր: Ֆիլմի նկարահանման ժամանակ նոստալգիա ունեի՞ք:
 
 -Իմ դերը ֆիլմում ուրիշ է եղել: Նոստալգիա կար Գոքորի ու Գարիկի հանդեպ, որոնց դերերը խաղում էին Սոս Ջանիբեկյանն ու Գրիշա Աղախանյանը: Հիշեցի տղերքին…
Հիշեցի նաև, թե ինչքան երիտասարդ ու մաքուր էինք մենք այդ ժամանակ: Այդ ճանաչվածությունը, անփորձ լինելը, ուրախությունն ու երջանկությունը վերապրեցի ու ցավացի, որ հիմա այդպես չեմ ապրում, որովհետև սկիզբը միշտ այլ է: Հիմա այս ամենն աշխատանք է դարձել, սակայն կուզեի ապրել այն, ինչ այդ ժամանակ էի ապրում:  Երբ ինձ սկսեցին ճանաչել դրսում, ու սկսեցի գնահատել ինձ: Աստղայինս չտարավ, ուղղակի սկսեցի գնահատել ինձ: Այդնոստալգիան էր: Ես կուզեմ, որ «Որոգայթն» ապրի, սակայն ոչ թե իր քրեական կողմով, այլ մարդ տեսակով, որը պակասում է մեր իրականության մեջ:
 
 
Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան