Yerevan, 14.July.2026,
00
:
00
BREAKING


Սարգիս Գրիգորյան. «Զանգահարեցի Հարություն Մովսիսյանին ու ասացի, որ հիացած եմ»

LIFE
Blognews.am-ը գրում է.
 
Դերասան Սարգիս Գրիգորյանը «Որոգայթ» ֆիլմում խաղում է գլխավոր հերոսի՝ Հովիկի երիտասադությունը: Այս հեռուստասերիալը դերասանի համար կարևոր նշանակություն է ունեցել. ժամանակին հենց այստեղից է սկսել Սարգիսը, թեև տարիներ առաջ նա Որոգայթում բոլորովին այլ դեր էր խաղում: «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերայից հետո Սարգիսն առաջին անգամ BlogNews-ի հետ է խոսել ֆիլմում կերտած կերպարիզգացողությունների ու ՀարությունՄովսիսյնի հետ ունեցած խոսակցության մասին:)
 
-Սարգիս, Դուք խաղում եք Հովիկի դերը երիտասարդ տարիներինԿերպարը տարիներշարունակ կերտել է Հարություն Մովսիսյանը: Կերպարը կերտելիս իր հետխորհրդակցե՞լ եք ինչ-որ հարցերում:
 
-Այս ֆիլմն ինձ այնքա՜ն հոգեհարազատ է: Իմ կարիերան, ճանաչվածությունը, ամեն ինչ սկսվեց «Որոգայթից»: Բավականին երկար ժամանակ ես զբաղված եմ եղել այդ սերիալում և հասցրել եմ շփվել, հասկանալ, մտնել ֆիլմի մեջ: Յուրաքանչյուր բան ինձ համար  հոգեհարազատ էր: Երբ հրավերը ստացա, ինձ պետք չէր 0-ից մտածել, թե ինչ պետք է անեմ:  Մի քանի կարճ զրույցներից հետո ասացի՝ պարոն Մովսիսյան, նո՞ւյնն ենք, ասաց՝ հա:  Ինքն էլ  մի 2 բան ավելացրեց ու արդեն հասկանալի էր, թե ինչ պետք է արվեր:
 
-Սարգիս, Ձեզ հատկացված կարճ ժամանակահատածում պետք է ցույց տայիք մի բան, որի մասին երբեք չէր խոսվել. թե ինչպես Հովիկը հասավ այն կետին, որում հանդիսատեսը նրան տեսել է: Ձեզ համար դա բա՞րդ էր՝ հաշվի առնելով հակասությունը, որ կար կերպարի մեջԻ վերջո, նա ընդհանրապես այդ աշխարհի մարդ չէր:
 
-Գիտեք, ես ի սկզբանե չեմ մտածել խաղալ մի մարդու, ով քրեական աշխարհում հեղինակություն է: Ես մարդ եմ խաղացել, որովհետև Հովիկն իր տեսակով առաջին հերթին մարդ է: Մի քանի  զրույցների ժամանակ ասում էի՝ հանենք քրեականը, դա ոչ մի կապ ունի, նա կարող էր լինել, օրինակ, շինարար:
 
Ցույց եմ տալիս, թե ինքն ինչից ինչի է ասել: Ես ոչինչ չունեմ բռնցքամարտիկների դեմ, սակայն նա հրաժարվեց բոքսից, նախընտրեց գեղեցիկը՝ նկարչությունը: Դա էլ է խորհրդանշական. Այսինքն՝ այդ մարդը դեմ է բոլոր տեսակի բռնություններին, նա ուզում է մարդկանց մեջ տեսնել գեղեցիկը, սակայն  իրավիճակն ու շրջապատն այնքան կեղտոտ ու պրոբլեմատիկ են, որ իր նկարն այդպես էլ կիսատ է մնում,,,
Դրա հետ մեկտեղ այդ կեղտի, դժվարությունների, սև կոստյումների ու մռայլ պատերի մեջ նա մարդ մնաց: Այսինքն՝ այդ նկարն ապրեց:
 
 
-Դուք ներկա չէիք ֆիլմի պրեմիերային: Երևան վերադառնալուց հետո հասցրե՞լ եք դիտել այն:
 
-Այո, իհարկե:
 
՞նչ գնահատական կտաք վերջնական տարբերակին, Ձեզ դուր եկա՞վ:
 
-Կան բաներ, որոնք ինձ դուր են եկել, կան բաներ՝  ոչ: Ընդհանուր առմամբ ֆիլմը ստացված է , և ամենակարևորը՝ իր որակով, աշխատվածությամբ մի քայլ առաջ է հայկական կինոարտադրության մեջ: Երևում է երկարատև համախմբված աշխատանքը:
 
-Իսկ ի՞նչը դուր չեկավ:
 
-Ըստ իս՝ կային դիալոգներ, որոնք բավականին երկար էին: Չեմ ուզում միջամտել սցենարիստի գործին, միգուցե ես եմ սխալ մտածում, դա  անձնական կարծիք է: Շատերը ասում են, որ այդպես ավելի լավ է: Իսկ դերասանկան կազմի ընտրությունը, խաղը բավականին լավն էր:
 
-Հատկապես ո՞ւմ խաղով եք տպավորված:
 
-Հարություն Մովսիսյանի, ես ողջունում եմ նրա  խաղը: Նա ուղղակի փայլեց, ինչպես և պետք է լիներ: Ֆիլմը դիտելուց հետո զանգեցի իրեն ու ասացի՝ ես ցնցված եմ:  Ես երբեք չեմ ստում նման բաները ու կապ չունի՝ դա որևէ մեկին օգո՞ւտ է, թե՞ վնաս, անկեղծ եմ ասում՝ ես հիացած եմ  իր խաղով:
 
Մի քիչ փակագցծերը բացեմ ու ասեմ, որ զգացի՝ Պուտին կար այդ խաղի մեջ, նրա շարժուձևը կար: Միգուցե սխալվում եմ, բայց նմանեցրի, ինչը կարող էր լինել, քանի որ կերպարը թույլ է տալիս:
 
 
-Իսկ նա ի՞նչ կարծիքի էր Ձեր խաղի մասին:
 
-Ես չգիտեմ հաստատ լա՞վ եմ խաղացել, թե՞ չէ:) Նա ասաց՝ դու էլ ես լավ խաղացել: Բնականաբար այդպես կասեր… Առաջին քայլն իմն էր, որովհետև իրոք հիացած էի: Ես հպարատանում իմ յուրաքանչյուր գործընկրոջ քայլով, երբ տեսնում եմ, որ նա մի աստիճան բարձրացել է: Թեև Մովսիսյանը դրա կարիքը չունի, նա երեկվա դերասանը չէ: 
 
-«Որոգայթը» Ձեզ համար սկիզբն էր: Ֆիլմի նկարահանման ժամանակ նոստալգիա ունեի՞ք:
 
 -Իմ դերը ֆիլմում ուրիշ է եղել: Նոստալգիա կար Գոքորի ու Գարիկի հանդեպ, որոնց դերերը խաղում էին Սոս Ջանիբեկյանն ու Գրիշա Աղախանյանը: Հիշեցի տղերքին…
Հիշեցի նաև, թե ինչքան երիտասարդ ու մաքուր էինք մենք այդ ժամանակ: Այդ ճանաչվածությունը, անփորձ լինելը, ուրախությունն ու երջանկությունը վերապրեցի ու ցավացի, որ հիմա այդպես չեմ ապրում, որովհետև սկիզբը միշտ այլ է: Հիմա այս ամենն աշխատանք է դարձել, սակայն կուզեի ապրել այն, ինչ այդ ժամանակ էի ապրում:  Երբ ինձ սկսեցին ճանաչել դրսում, ու սկսեցի գնահատել ինձ: Աստղայինս չտարավ, ուղղակի սկսեցի գնահատել ինձ: Այդնոստալգիան էր: Ես կուզեմ, որ «Որոգայթն» ապրի, սակայն ոչ թե իր քրեական կողմով, այլ մարդ տեսակով, որը պակասում է մեր իրականության մեջ:
 
 
Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Customer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6