Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գիտնականները գտել են ալկոհոլն օրգանիզմից հանելու արագ միջոց

ԼԱՅՖ

Կանադացի գիտնականները մշակել են ալկոհոլը օրգանիզմից հանելու պարզ և արագ մեթոդ, որը չի պահանջում թանկարժեք սարքավորումներ։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։

Բոլոր ալկոհոլային խմիչքներում առկա էթանոլն արյան մեջ որոշակի կոնցենտրացիայի հասնելիս սկսում է թույնի դեր կատարել՝ խաթարելով արյան շրջանառության գործառույթը, վնասելով ուղեղը և այլ օրգանները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ալկոհոլային ծանր թունավորման հետևանքով տարեկան մոտ երեք միլիոն մարդ է մահանում։

Ալկոհոլի մինչև 90 տոկոսը մարդու մարմնից դուրս է գալիս լյարդի միջոցով կայուն տեմպով, որը հնարավոր չէ արագացնել: Ալկոհոլի դուրբերումը կարելի է փոքր-ինչ արագացնել դիալիզի, ներերակային հեղուկի ներարկման և թթվածնի մատակարարման միջոցով:

Տորոնտոյի համալսարանի առողջապահական ցանցի (UHN) հետազոտողները առաջարկել են ալկոհոլը հեռացնելու համար օգտագործել թոքերը: Գիտնականները պարզել են, որ գերօդափոխության ժամանակ՝ խորը և արագ շնչառության դեպքում, ալկոհոլն օրգանիզմից դուրս է գալիս երեք անգամ ավելի արագ, քան լյարդի միջոցով, և որքան ուժեղ է շնչառությունը, այնքան շատ ալկոհոլ է դուրս գալիս օրգանիզմից:

Գիտնականներին առաջ էլ ծանոթ է եղել այս հնարքը, սակայն այն շատ քիչ է օգտագործվել, քանի որ ստիպողաբար արտաշնչման ժամանակ մարդը շատ ածխաթթու գազ է կորցնում, ինչի հետ միասին դուրս է գալիս ալկոհոլը։ Իսկ արյան մեջ ածխաթթու գազի մակարդակի արագ նվազեցումն առաջացնում է գլխապտույտ, ուշագնացություն, ձեռքերում և ոտքերում թմրածություն։

Հետազոտության հեղինակները մշակել են պորտֆելի չափեր ունեցող փոքր սարք, որը թույլ է տալիս գերօդափոխության ժամանակ պահպանել պացիենտի արյան մեջ ածխաթթու գազի մակարդակը: Սարքավորումը շատ պարզ է, այն բաղկացած է սեղմված ածխաթթու գազի փոքր ռեզերվուարից, մի քանի միացնող խողովակներից, դիմակից և փականային համակարգից։ Այն չի պահաջում էլեկտրոնիկա, համակարգիչներ կամ հատուկ զտիչներ, և կարելի է պատրաստել աշխարհի ցանկացած վայրում։

Այս հետազոտության հեղինակները համարում են, որ իրենց ստեղծած կոնցեպտը թույլ կտա ոչ միայն ստեղծել ալկոհոլային ծանր թունավորման բուժման նոր մեթոդներ, այլև կօգնի նրանց, ովքեր ցանկանում են արագ զգոնանալ։

Սարքը փորձարկել են կամավորները, սակայն դրա զանգվածային արտադրության համար հարկավոր է լիակատար հետազոտություններ անցկացնել կլինիկական պայմաններում, նշում են գիտնականները։

 



ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Երկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը