Past.am-ի հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի խոսնակ Շուշան Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Past.am-ի հրապարակումներից մեկի հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք, որ հանրաքվեի օրը գրել էինք, որ մեզ ահազանգած քաղաքացի Անդրանիկ Ղարիբյանին Գեղանիստում գտնվող թիվ 16/23 ընտրատեղամասում թույլ են տվել քվեարկել կենսաչափական տվյալներով անձնագրով և անձնագրի վերջում էլ դրել են կնիքը:
Նկատենք, որ Կենսաչափական տվյալներով անձնագրով քվեարկություն կատարելը արգելվում է օրենքով: Մեր հրապարակումը ՄԻՊ-ը գրանցել է որպես ահազանգ և ներկայացրել ոստիկանություն:
Լիլիթ Լալայան
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



