Ջրային տնտեսության պետական կոմիտեում քննարկվել է խմելու ջրի ոլորտում որակական բարեփոխումների հարցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլլա» կազմակերպության պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից, անդրադառնալով «Վեոլլա»/«Երևան ջուր»-կոմիտե արդյունավետ համագործակցությանը՝ Արամ Հարությունյանը դրական է գնահատել Երևան քաղաքի և հա րակից շուրջ 30 համայնքների ջրամատակարարաման և ջրահեռացման ոլորտում վերջին 10 տարիների ընթացքում իրականացված աշխատանքները:
Կողմերն անդրադարձել են խմելու ջրին վերաբերող մի շարք հարցերի` կարևորելով հանրությանը մատչելի և որակյալ ջրամատակարարում ապահովելու վերջնարդյունքը: Կոմիտեի նախագահը նշել է, որ առաջիկայում մեկ օպերատորի ընտրությունը հանրապետության ողջ տարածքում միասնական սակագնի կիրառման և բարձրորակ ջրամատակարարման հնարավորություն է ընձեռելու:
Այս իմաստով երկուստեք կարևորվել է բնակչության շրջանում սոցիալական երկխոսության շարունակականության անհրաժեշտությունը: ««Վեոլլա»/«Երևան ջուր» ընկերությանն այս տարիների ընթացքում հաջողվել է փոխել մարդկանց հոգեբանությունն ու մոտեցումները: Շատ կարևոր է հեղինակություն և համբավ ձեռք բերել ազգաբնակչության մոտ, ինչը փոխադարձության հիմք է ստեղծում վստահության համար»,- նշել է Արամ Հարությունյանը:
Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են ՀՀ քաղաքացիների սոցիալական և իրավական խնդիրների լուծմանը միտված ռազմավարական դրույթների իրականացման, խմելու ջրի ոլորտում իրականացվելիք որակական բարեփոխումների միջոցով հետագա զարգացումների երաշխավորման անհրաժեշտությունը:



