Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ես շատ ավելի բարդույթավորված եմ, քան դուք եք պատկերացնում. Հրաչ Մուրադյանը՝ անձնական կյանքի և «Կիսաբաց լուսամուտների» մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Այս հաղորդմանը շատերը հետաքրքրությամբ են հետևում, շատերն էլ հանդիպելիս ուղղակի հեռուստաալիքն են փոխում: Բայց մի բան հաստատ է. «Կիսաբաց լուսամուտներն» արդեն 5 տարեկան է, ունի կայուն լսարան ու սեփական խնդիրները միայն իրեն վստահող հանրություն: Aysor.am-ը զրուցել է հաղորդավար-պրոդյուսեր Հրաչ Մուրադյանի հետ, ով այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

-Վերջին շրջանում հաճախ եք մեկնում Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Սկսվել են շշուկներ տարածվել, որ պատրատվում եք այդտեղ հաստատվել:

-Մարդիկ միշտ շատ խորքերում են փորձում փնտրել պատասխանները, այնինչ՝ ամեն ինչ ակնհայտ է: Մայիս ամսից «Կիսաբաց լուսամուտների» ընտանիքների փրկության ֆոնդն է գործում ԱՄՆ-ում և ես այդ նպատակով եմ հաճախ մեկնում: Երեկ այստեղ հերթական բարեգործական երեկոն էր նախատեսված, ինչի ընթացքում 2016-ին կատարված հանգանակությունները ուղղորդվելու են մեր հաղորդման այն հյուրերին, ովքեր դրանց կարիքն ունեն: Նաև, կներկայացնենք «Կիսաբաց լուսամուտների» պաշտոնական բարեգործական կայքը, որի միջոցով յուրաքանչյուրն առցանց հանգանակություն կանի: Շատ թափանցիկ է լինելու ամեն ինչ:

-Հրաչ, տրամադրությամբ կառանձնանա՞ «Կիսաբաց լուսամուտների» դեկտեմբերի 13-ի հոբելյանական թողարկումը:

-Հաղորդման սկիզբն, իսկապես, կառանձնանա: Սովորական եթեր չի լինի, «Կիսաբաց լուսամուտներ» ստեղծագործական խմբի մի մասը եթերում կլինի, մյուս մասը ստիպված կմնա կադրից դուրս՝ ապահովելու եթերի բնականոն ընթացքը: Շատ հետաքրքիր հյուրեր են լինելու տաղավարում՝ 4 պատանի՝ ընկերներ, ովքեր իրենց կյանքում առաջին անգամ բիզնես են ձեռնարկել՝ կաղամբ են ցանել ու գյուղատնտեսությամբ զբաղվել 12-րդ դասարանի տղաները: Շատ խելացի տղաներ են ու մենք իրենց որպես օրինակ ենք հրավիրել մեր եթեր:

-Բավական բարդ է 5 տարի շարունակ իրական այնպիսի պատմություններ գտնել, որի հերոսները դեմ չեն լինի հանրության առջև բարձրաձայնել իրենց խնդիրները: Ինչպե՞ս եք կարողանում մարդկանց համոզել՝ հյուրընկալվել ու խիստ անձնական գաղտնիքներով կիսվել: Հեշտությա՞բ են համաձայնում:

-Առաջին հերթին դա գալիս է մեր հանդեպ ունեցած վստահությունից, որը ձեռք է բերվել լուրջ աշխատանքի շնորհիվ: Երբ 5 տարի առաջ խոսում էինք նման ֆորմատով իրական թոք-շոու անելու մասին, բոլորը ձեռքերը դնում էին քունքին, պտտում ու ասում՝ գժվե՞լ եք, այդպիսի բան չի կարող լինել: Բայց արի ու տես, որ յուրաքանչյուր բան իրագործելի է մեր կյանքում, եթե դու դա շատ ես ցանկանում: Իսկ մենք ուզում էինք անել ու իրականացրեցինք հայկական առաջին սոցիալական թոք-շոուն: Ինչ վերաբերում է մեզ դժվար կամ հեշտ հյուրընկալվելուն, հավատացեք՝ այսօր արդեն հյուրերին մենք չենք փնտրում, այլ միայն արձագանքում ենք այն մարդկանց զանգերին, նամակներին, ովքեր մեզ դիմում են հյուրընկալվելու ցանկությամբ: Միայն իրադարձային թեմաներն են, որոնք հայտնվում են «Կիսաբաց լուսամուտների» ուշադրության կենտրոնում և մենք ենք հրավիրում հերոսներին տաղավար:

-Ձեզ մոտ քննարկումները շատ թեժ են, մարդիկ՝ բռնկուն, երբեմն՝ անհավասարակշիռ:

-Եթե մարդիկ իրենց ինչ-որ կերպ են դրսևորում՝ իրենց տեսակն ավելի ըմբոստ է, էմոցիոնալ  կամ շատ ավելի գրական բառեր չեն կարողանում օգտագործել եթերում, դա դեռ չի նշանակում, որ իրենք չունեն տեղ հասարակության մեջ: Նրանք էլ հասարակության լիարժեք անդամներ են՝ ինչպեսև ես, դուք, մեր ընտանիքները: Յուրաքանչյուր ընտանիք ունի իր առանձնահատկությունը, բոլորն էլ միմյանցից տարբերվում են ու գնահատման սանդղակը՝ որն է ճիշտ կամ սխալ, լավը կամ վատը, որոշված չէ: Ամեն մի ընտանիք յուրովի է ապրում: Մենք ուղղակի բոլորին զգուշացնում ենք եթերային համապատասխան բառապաշար օգտագործել, ձեռքերին ազատություն չտալ: Չենք կարող կանխատեսել, որ մեր հյուրից մեկն ու մեկը կարող է դիմացի բազկաթոռին նստածին վիրավորի կամ հարվածի: Բոլորը զգուշացված են լինում ու եթերային կանոնները պահպանելու համապատասխան համաձայնագիր են ստորագրում: Բազմաթիվ դեպքեր են եղել, որ եթերից հետո կողմերից մեկը մյուսի մասին բողոք է ներկայացրել ոստիկանություն:

-Հաճախ ասում են, որ Ձեզ հյուրընկալվում են հատկապես շրջանների բնակիչները: Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ խնդիրներն այնտեղ ավելի՞ շատ են:

-Քարացած մտածելակերպ է, թե մեր հյուրերի գերակշիռ մասը շրջաններից են: Կարծում եմ, կարելի է վիճակագրական տվյալներ հրապարակել ու ցանկացոներին տրամադրել: Մենք շատ-շատ հյուրեր ենք ունենում մայրաքացաք Երևանից:

-Ստեղծագործական խումբը հետևողակա՞ն է՝ տաղավարում բարձրաձայնված խնդիրները հետագայում ինչ լուծում են ստանում, թե՞  Ձեր գործը միայն շոու ապահովելն է:

-Ոչ, դա պարտադիր մեր ֆունկցիաների մեջ է մտնում: Ունենում ենք ամփոփիչ թողարկումներ, որոնք ներկայացնում են կատարած աշխատանքի արդյունքները: Այստեղ շատ հաճախ կարելի է տեսնել մարդկանց, ովքեր մեր տաղավարում են եղել կես տարի առաջ, մեկ տարի առաջ կամ ավելի վաղուց: Մենք որևէ մեկի հետ կապը չենք կորցնում, եթե, իհարկե, իրենք կարիք չունեն քողարկվելու:

-Ի՞նչ նպատակով է, որ խորհուրդ տվողների շարքում մասնագետների կողքին նստած են լինում նաև դերասաններ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:

-Դա հասարակական կարծիքն է. այսինքն, հանրային մարդն ինչպես է մտածում այս կամ այն խնդրի շուրջ: Շատ դեպքերում մենք որոշակի տեղեկություններ ունենալով հանրային ճանաչում ունեցող մարդու մասին՝ կարող ենք զուգահեռներ անցկացնել իր ապրածի և իր տված խորհուրդների մեջ: Այդ «կոնտրաստը» մեզ համար շատ հետաքրքիր է: Շատ դեպքերում մեզ հյուր եկած հանրային մարդիկ ունեն այնպիսի կենցաղ, որն ընդհանրություն ունի տվյալ պատմության հետ: Միայն մարդաքանակ ապահովելու համար այնտեղ մարդիկ նստած չեն լինում:

-Հաղորդման ընթացքում երբեմն կոնֆլիկտային իրավիճակներ են ծագում, «ափերից» դուրս եք գալիս: Հաճա՞խ է պատահում, որ Ձեր մոտից նեղացած են հեռանում:

-Ոչ մի անգամ չեմ լսել, որ որևէ մեկը մեզ մոտից նեղացած գնա, թեև դա չի նշանակում, որ նման բան չի եղել: Ինձ առավել շատ հունից հանում են երեխաներին առընչվող թեմաները. անտարբերություն, որն առընչվում է որոշելու հնարավորությունից զուրկ անչափահասին: Երբ ծնողը երեխային դպրոցից կարող է հանել միայն այն պատճառով, որ այդ երեխան կոշիկ չունի:

-Իսկ ինչո՞ւ եք զարմանում, «ոտաբոբիկ» դպրոց ուղարկելն էլ մի բան չի:

-Հարցը ոտաբոբիկը չի, այս խնդիրը լուծվող խնդիր է: Յուրաքանչյուր դպրոց ունի համապատասխան ֆոնդ և կարող է օգնել երեխային: Իսկ եթե դպրոցը դա չի անում, ապա դա արդեն իր խնդիրն է: Իսկ ծնողի խնդիրն է ամեն ինչ անել, որ երեխան դպրոց գնա, սովորի, հասարակության մեջ ընգրկվի և ոչ թե մեկուսանա: Ինձ հունից հանում է, որ նույն անտարբերւթյամբ վերաբերում են ոչ միայն իրենց, այլև՝ իրենց երեխաների կյանքին:

-Մեր մեծերը մի լավ խոսք ունեն. «Կեղտոտ սպիտակեղենը պետք չէ տանից դուրս հանել»: Այժմ, այն ոչ միայն տանից դուրս է գալիս, այլև հայտնվում է եթերում՝ հանրության ուշադրության կենտրոնում: Դա ճի՞շտ եք համարում:

-Մեր մեծերը նաև մեկ ուրիշ խոսք ունեն. «Եղունգ ունես՝ գլուխդ քորիր»: Բայց եթե այդ մարդկանց ձեռքը չի հասնում «գլուխը քորել», հաճախ ստիպված են լինում կողմնակի օգնության դիմել:

-Կա՞ վիճակագրություն, թե առավել շատ ինչ խնդիրներով են Ձեզ մոտ հյուրընկալվում:

-Հիմնական՝ 80 տոկոսից ավել խնդիրները սոցիալական խնդիրներն են. վատ ապրող ընտանիքներ, որոնք ճարահատյալ վիճակում են հայտնվել: Կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծող թեմաները հիմա ավելի քիչ են, քան՝ նախկինում: Հիմա առավել շատ կենտրոնացած ենք այն մարդկանց վրա, ովքեր օգնության կարիք ունեն: Օգնողի կարգավիճակում հայտնվում է «Կիսաբաց լուսամուտներ» բարեգործական հիմնադրամը՝ Հայաստանում և արդեն նաև ԱՄՆ-ում:

-Հրաչ, օրեր անց Ձեր հաղորդաշարը կդառնա 5 տարեկան: Այդ տարիների ընթացքում եղե՞լ է մի պատմություն, որը Ձեզ առավել է տպավորել:

-Շատ-շատ նման պատմություններ են եղել. Պայծառիկի պատմությունն էր, ով լինելով ընդամենը 12-13 տարեկան, խնամում էր իրենից փոքր երեխաների: Նրա մայրը գնացել ու այլ մարզում որպես կթվորուհի էր աշխատում: Մենք այդ ընտանիքը վերամիավորեցինք, տուն գնեցինք, մայրիկին վերադարձրեցինք ընտանիք և հիմա նրանք երջանիկ ապրում են: Նաև դպրոցական Թամարիկի պատմությունը կընդգծեմ, ում հայրը մահացել էր, իսկ մայրը սրտի անբավարարության պատճառով անկողնուն էր գամվել: Բնականաբար, նրանց էլ բոլոր անհրաժեշտ օգնությունները ցուցաբերվեցին… Կհիշեմ նախորդ տարվանից մի պատմություն, երբ մեր տաղավար էին եկել մայր ու որդի, ովքեր վերջին երկու օրը միայն շաքարաջուր էին խմել, իսկ դրանից երկու օր առաջ կերել էին ադի-բուդի: Շոկի մեջ էի ուղղակի: Այդպիսի շատ-շատ դեպքեր են եղել, բայց ես դեռ չեմ դադարում զարմանալ…

-Ի՞նչ եք կարծում, դեռ որքա՞ն ժամանակ հաղորդաշարը եթերում կմնա:

-Անկեղծ ասած՝ չեմ համարձակվի կանխատեսումներ անել: Բայց որքան շուտ մեր ազգի կենսամակարդակը բարելավվի, լուծվեն այն խնդիրները, որոնց առկայությունը մեզ գործելու առիթ է տալիս, այնքան շուտ կդադարենք եթերում հայտնվել: Դա ինձ համար խնդիր չէ, կարծում եմ՝ մեկ այլ հաղորդման մեջ կկարողանամ ինձ դրսևորել, միայն թե ժողովրդի մոտ ամեն-ինչ լավ լինի: Սա հերթական հեռուստանախագիծ է:

-Ի դեպ, Ձեր հեռուստանախագծերից մեկն էլ «6-րդ զգայարանն» է…

-Այո, բայց գտնում եմ՝ իմ «զավակներից» մեկի ծննդյան կապակցությամբ մյուսի մասին խոսելը ոչ կոռեկտ կլինի: Խոստանում եմ Ձեզ՝ առաջիկայում բացել «6-րդ զգայարանի» բոլոր գաղտնիքները:

-Անցում կատարենք դեպի անձնական կյանք. չե՞ք մտածում զավակներ ունենալու մասին:

-Մտածում եմ, նույնիսկ անհանգստանում, բայց սա երևի այն դեպքն է, որը ոչ պատվերով է, ոչ էլ միայն ցանկությամբ: Սերը դուռդ շատ անսպասելի է թակում, ես դրան հավատում եմ: Մի օր սերն իմ դուռը պետք է թակի անպայման…

-Փաստորեն, Ձեր կյանքում այդ միակը դեռ չկա:

-Առանց մեկնաբանության կթողնեմ Ձեր հարցը. իմ անձնական կյանքը միայն իմն է: Յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր անձնականը դարձնել հանրային կամ փակ պահել: Ես օգտվում եմ իմ՝ փակ պահելու հնարավորությունից:

-Շատ հետաքրքիր է, ամենահանրային ու բաց թոք-շոուների հեղինակն ու վարողը բնույթով այդքան փակ մարդ է:

-Ես շատ ավելի բարդույթավորված եմ, քան դուք եք պատկերացնում:

-Եթերից այդպես չի զգացվում:

-Եթերից ես իմ անձնականի մասին չեմ խոսում, իսկ ասածս վերաբերում է անձնականիս: Ես սիրում եմ ջերմ, տնային, հայկական հարաբերություններ:

-Հրաչ, շատ-շատերը մեր հանրապետությունում իրենց խնդիրներով Ձեզ հետ են կիսվում, հետաքրքիր է, խնդիրների դեպքում դո՞ւք ում հետ եք կիսվում:

-Ես ժամանակ չունեմ խնդիրներիս մասին խոսելու, աշխատում եմ դրանցից խուսափել: Իսկ եթե, այնուամենայնիվ, խնդիրների մեջ եմ լինում, ապա դրանք միայն իմն են մնում: Չեմ սիրում որևէ մեկին ծանրաբեռնել իմ խնդիրներով: Այդ պատճառով ընկերներս նույնիսկ հաճախ կռվում են ինձ հետ, ասում, թե ինչու չեմ պատմում: Բայց դե ես միշտ այդպիսին եմ եղել:

-Այդ լռությունը օգնո՞ւմ է Ձեզ ձերբազատվել խնդիրներից:

-Հավատացեք՝ այո: Ի վերջո որոշողը, քայլ անողը ես եմ, ինքս եմ պատասխանատու իմ ամեն մի քայլի համար:

-Ձեր ամեն մի քայլը կշռադատվա՞ծ է:

-Միանշանակ: Գիտեք, ես չեմ ապրում աստղային գայթակղիչ կյանքով, ինքնադրսևորվելու մոլուցքով: Ինձ մոտ վաղուց անցել է այդ շրջանը:

-Փաստորեն, աստղային հիվանդությամբ տառապել եք ժամանակին:

-Իհարկե, ինչի՞ մասին է խոսքը: Եթե որևէ մեկը կասի, որ նման բան չի եղել իր հետ, ես ընդամենը «քմծիծաղ» կտամ: Բայց երբ մեծանում ես ու հասկանում, թե որն է իրական արժեքը, արժեհամակարգդ էլ է փոխվում: Երբ քեզանով հրապուրված են 16 տարեկանները, ապա հասկանալի է, որ նրանք ուղղակի տարված են քեզանով: Բայց երբ կյանք տեսած մարդիկ են գնահատական տալիս աշխատանքիդ, ապա դա այլ է: Ես այսօր հաճախ եմ լսում արտահայտություններ՝ «մամաս կամ տատիս քեզ ահավոր շատ է սիրում»: Դա ամենախոսուն գնահատականն է:

-Այսօր շատերն իրենց համար ինքնահաստատվելու նոր դաշտ են գտել՝ համացանցը: Դա էլ արդեն հիվանդության է վերածվում:

-Այո, Facebook սոցիալական ցանցը ևս ինքնակայանալու անարդարացված տեղ է՝ անտեղի ստատուսներով ու մեկնաբանություններով: Ինձ համար կարևոր չի, թե չկայացած ինչ-որ «ֆեյք» ինչ է գրում այս կամ այն մարդու հասցեին: Ախր նա ոչ դեմք ունի, ոչ էլ պատրաստ է նստել ու առերես իր մեկնաբանությունների համար պատասխան տալ: Նրա հետ երկու րոպե խոսելուց հետո հասկանում ես՝ դատարկություն է, ուրիշ ոչինչ:

Նելլի Մարգարյան

Թրամփը հնարավոր է մոտ ապագայում այցելի Ռուսաստան «Սյունիքում ինչ-որ անբացատրելի խաղաղություն է իջնում ներսս». Լիա Զախարյան ՆԳ նախարարը ՄԱԿ պատասխանատուների հետ քննարկել է COP 17 համաժողովի շրջանակում անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանման հարցեր Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըԻ՞նչ եղանակ սպասել մայիսի 14-ից 18-ը ԱՄՆ-ը հանկարծակի չեղարկել է 4 000 զինծառայողի ուղարկումը Լեհաստան Եվրոպական 10 երկրների պատվիրակություններ ժամանելու են Հայաստան՝ Օպերային թատրոնում մասնակցելու «Դասական Եվրատեսիլ 2026»-ին Հայկ Մարտիրոսյանն առաջատարներից է․ «1er Open International de Lecci» Լոռու մարզում սելավաջրերը լցվել են անասնագոմերից մեկը․ խոճկորների մի մասը չի գտնվել Մայիսի 13-ին, 14-ին, 15-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին լույս չի լինելու Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարելՌոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացի«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանԳազ չի լինելու Ջանես Նազարյանը դարձավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի առաջնության չեմպիոն Մշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունըՄեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները. ԿարապետյանՄենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, մենք միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը. Արամ ՎարդևանյանԶանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Մենք ձեզ հետ պետք է Սևանա լիճը դարձնենք մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ. Սամվել Կարապետյանը` Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Իսրայելը հայտարարել է բոլոր ճակատներում ռազմական գործողությունները վերսկսելու իր պատրաստակամության մասին Հայաստանում կեղծ դեղի հայտնաբերման ահազանգ է ստացվել Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»«Հիստերիայի մեջ է, կարող է լացել, ծնկի գալ, մեր ուժն է նրան ծնկի բերելու»․ Սամվել Կարապետյան Երևանում ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնախմբի Համբարձման տոնը Նարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակՎարորդական իրավունքի վկայականի կամ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են․ ՆԳՆ Իջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք․ մի քանի բացառություն հաշվի չառած․ Նարեկ ԿարապետյանՀայկավանում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և թիթեղյա ցանկապատին․ 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Սիրելի դիլիջանցիներ, եղանակային պայմանների պատճառով մեր այսօրվա համերգային ծրագիրը հետաձգվում է․ «Ուժեղ Հայաստան»Վաղը Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Խոստովանիր,որ Սև լճի բանակցություններում քո հովանավորությամբ թուրքերը հետ չէին քաշվում․ Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետԵրևանում այս պահին 10 բալանոց խցանումներ են (լուսանկար) Թույլ չեն տալու երկիրը գնա նախկին բարքերին․ մենք դա բացառում ենք և դրա երաշխավորն ենք․ Էդմոն ՄարուքյանԻջևանում Նարեկ Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինՈւմ անունն էլ լինի՝ հարցը մեկն է․ ուր են տանում Հայաստանը. Մհեր ԱվետիսյանՄեծ ակնկալիքներ ունեմ Ռոբերտ Քոչարյանից, որ հետ կբերի մեր Արցախը և տեր կկանգնի Հայաստան աշխարհին․ քաղաքացի Նարեկ Կարապետյանը Իջևանում և Հաղարծինում ջերմ շփվում է քաղաքացիների հետ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Իջևանում են