Yerevan, 14.July.2026,
00
:
00
BREAKING


Ես շատ ավելի բարդույթավորված եմ, քան դուք եք պատկերացնում. Հրաչ Մուրադյանը՝ անձնական կյանքի և «Կիսաբաց լուսամուտների» մասին

LIFE

Aysor.am-ը գրում է.

Այս հաղորդմանը շատերը հետաքրքրությամբ են հետևում, շատերն էլ հանդիպելիս ուղղակի հեռուստաալիքն են փոխում: Բայց մի բան հաստատ է. «Կիսաբաց լուսամուտներն» արդեն 5 տարեկան է, ունի կայուն լսարան ու սեփական խնդիրները միայն իրեն վստահող հանրություն: Aysor.am-ը զրուցել է հաղորդավար-պրոդյուսեր Հրաչ Մուրադյանի հետ, ով այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

-Վերջին շրջանում հաճախ եք մեկնում Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Սկսվել են շշուկներ տարածվել, որ պատրատվում եք այդտեղ հաստատվել:

-Մարդիկ միշտ շատ խորքերում են փորձում փնտրել պատասխանները, այնինչ՝ ամեն ինչ ակնհայտ է: Մայիս ամսից «Կիսաբաց լուսամուտների» ընտանիքների փրկության ֆոնդն է գործում ԱՄՆ-ում և ես այդ նպատակով եմ հաճախ մեկնում: Երեկ այստեղ հերթական բարեգործական երեկոն էր նախատեսված, ինչի ընթացքում 2016-ին կատարված հանգանակությունները ուղղորդվելու են մեր հաղորդման այն հյուրերին, ովքեր դրանց կարիքն ունեն: Նաև, կներկայացնենք «Կիսաբաց լուսամուտների» պաշտոնական բարեգործական կայքը, որի միջոցով յուրաքանչյուրն առցանց հանգանակություն կանի: Շատ թափանցիկ է լինելու ամեն ինչ:

-Հրաչ, տրամադրությամբ կառանձնանա՞ «Կիսաբաց լուսամուտների» դեկտեմբերի 13-ի հոբելյանական թողարկումը:

-Հաղորդման սկիզբն, իսկապես, կառանձնանա: Սովորական եթեր չի լինի, «Կիսաբաց լուսամուտներ» ստեղծագործական խմբի մի մասը եթերում կլինի, մյուս մասը ստիպված կմնա կադրից դուրս՝ ապահովելու եթերի բնականոն ընթացքը: Շատ հետաքրքիր հյուրեր են լինելու տաղավարում՝ 4 պատանի՝ ընկերներ, ովքեր իրենց կյանքում առաջին անգամ բիզնես են ձեռնարկել՝ կաղամբ են ցանել ու գյուղատնտեսությամբ զբաղվել 12-րդ դասարանի տղաները: Շատ խելացի տղաներ են ու մենք իրենց որպես օրինակ ենք հրավիրել մեր եթեր:

-Բավական բարդ է 5 տարի շարունակ իրական այնպիսի պատմություններ գտնել, որի հերոսները դեմ չեն լինի հանրության առջև բարձրաձայնել իրենց խնդիրները: Ինչպե՞ս եք կարողանում մարդկանց համոզել՝ հյուրընկալվել ու խիստ անձնական գաղտնիքներով կիսվել: Հեշտությա՞բ են համաձայնում:

-Առաջին հերթին դա գալիս է մեր հանդեպ ունեցած վստահությունից, որը ձեռք է բերվել լուրջ աշխատանքի շնորհիվ: Երբ 5 տարի առաջ խոսում էինք նման ֆորմատով իրական թոք-շոու անելու մասին, բոլորը ձեռքերը դնում էին քունքին, պտտում ու ասում՝ գժվե՞լ եք, այդպիսի բան չի կարող լինել: Բայց արի ու տես, որ յուրաքանչյուր բան իրագործելի է մեր կյանքում, եթե դու դա շատ ես ցանկանում: Իսկ մենք ուզում էինք անել ու իրականացրեցինք հայկական առաջին սոցիալական թոք-շոուն: Ինչ վերաբերում է մեզ դժվար կամ հեշտ հյուրընկալվելուն, հավատացեք՝ այսօր արդեն հյուրերին մենք չենք փնտրում, այլ միայն արձագանքում ենք այն մարդկանց զանգերին, նամակներին, ովքեր մեզ դիմում են հյուրընկալվելու ցանկությամբ: Միայն իրադարձային թեմաներն են, որոնք հայտնվում են «Կիսաբաց լուսամուտների» ուշադրության կենտրոնում և մենք ենք հրավիրում հերոսներին տաղավար:

-Ձեզ մոտ քննարկումները շատ թեժ են, մարդիկ՝ բռնկուն, երբեմն՝ անհավասարակշիռ:

-Եթե մարդիկ իրենց ինչ-որ կերպ են դրսևորում՝ իրենց տեսակն ավելի ըմբոստ է, էմոցիոնալ  կամ շատ ավելի գրական բառեր չեն կարողանում օգտագործել եթերում, դա դեռ չի նշանակում, որ իրենք չունեն տեղ հասարակության մեջ: Նրանք էլ հասարակության լիարժեք անդամներ են՝ ինչպեսև ես, դուք, մեր ընտանիքները: Յուրաքանչյուր ընտանիք ունի իր առանձնահատկությունը, բոլորն էլ միմյանցից տարբերվում են ու գնահատման սանդղակը՝ որն է ճիշտ կամ սխալ, լավը կամ վատը, որոշված չէ: Ամեն մի ընտանիք յուրովի է ապրում: Մենք ուղղակի բոլորին զգուշացնում ենք եթերային համապատասխան բառապաշար օգտագործել, ձեռքերին ազատություն չտալ: Չենք կարող կանխատեսել, որ մեր հյուրից մեկն ու մեկը կարող է դիմացի բազկաթոռին նստածին վիրավորի կամ հարվածի: Բոլորը զգուշացված են լինում ու եթերային կանոնները պահպանելու համապատասխան համաձայնագիր են ստորագրում: Բազմաթիվ դեպքեր են եղել, որ եթերից հետո կողմերից մեկը մյուսի մասին բողոք է ներկայացրել ոստիկանություն:

-Հաճախ ասում են, որ Ձեզ հյուրընկալվում են հատկապես շրջանների բնակիչները: Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ խնդիրներն այնտեղ ավելի՞ շատ են:

-Քարացած մտածելակերպ է, թե մեր հյուրերի գերակշիռ մասը շրջաններից են: Կարծում եմ, կարելի է վիճակագրական տվյալներ հրապարակել ու ցանկացոներին տրամադրել: Մենք շատ-շատ հյուրեր ենք ունենում մայրաքացաք Երևանից:

-Ստեղծագործական խումբը հետևողակա՞ն է՝ տաղավարում բարձրաձայնված խնդիրները հետագայում ինչ լուծում են ստանում, թե՞  Ձեր գործը միայն շոու ապահովելն է:

-Ոչ, դա պարտադիր մեր ֆունկցիաների մեջ է մտնում: Ունենում ենք ամփոփիչ թողարկումներ, որոնք ներկայացնում են կատարած աշխատանքի արդյունքները: Այստեղ շատ հաճախ կարելի է տեսնել մարդկանց, ովքեր մեր տաղավարում են եղել կես տարի առաջ, մեկ տարի առաջ կամ ավելի վաղուց: Մենք որևէ մեկի հետ կապը չենք կորցնում, եթե, իհարկե, իրենք կարիք չունեն քողարկվելու:

-Ի՞նչ նպատակով է, որ խորհուրդ տվողների շարքում մասնագետների կողքին նստած են լինում նաև դերասաններ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:

-Դա հասարակական կարծիքն է. այսինքն, հանրային մարդն ինչպես է մտածում այս կամ այն խնդրի շուրջ: Շատ դեպքերում մենք որոշակի տեղեկություններ ունենալով հանրային ճանաչում ունեցող մարդու մասին՝ կարող ենք զուգահեռներ անցկացնել իր ապրածի և իր տված խորհուրդների մեջ: Այդ «կոնտրաստը» մեզ համար շատ հետաքրքիր է: Շատ դեպքերում մեզ հյուր եկած հանրային մարդիկ ունեն այնպիսի կենցաղ, որն ընդհանրություն ունի տվյալ պատմության հետ: Միայն մարդաքանակ ապահովելու համար այնտեղ մարդիկ նստած չեն լինում:

-Հաղորդման ընթացքում երբեմն կոնֆլիկտային իրավիճակներ են ծագում, «ափերից» դուրս եք գալիս: Հաճա՞խ է պատահում, որ Ձեր մոտից նեղացած են հեռանում:

-Ոչ մի անգամ չեմ լսել, որ որևէ մեկը մեզ մոտից նեղացած գնա, թեև դա չի նշանակում, որ նման բան չի եղել: Ինձ առավել շատ հունից հանում են երեխաներին առընչվող թեմաները. անտարբերություն, որն առընչվում է որոշելու հնարավորությունից զուրկ անչափահասին: Երբ ծնողը երեխային դպրոցից կարող է հանել միայն այն պատճառով, որ այդ երեխան կոշիկ չունի:

-Իսկ ինչո՞ւ եք զարմանում, «ոտաբոբիկ» դպրոց ուղարկելն էլ մի բան չի:

-Հարցը ոտաբոբիկը չի, այս խնդիրը լուծվող խնդիր է: Յուրաքանչյուր դպրոց ունի համապատասխան ֆոնդ և կարող է օգնել երեխային: Իսկ եթե դպրոցը դա չի անում, ապա դա արդեն իր խնդիրն է: Իսկ ծնողի խնդիրն է ամեն ինչ անել, որ երեխան դպրոց գնա, սովորի, հասարակության մեջ ընգրկվի և ոչ թե մեկուսանա: Ինձ հունից հանում է, որ նույն անտարբերւթյամբ վերաբերում են ոչ միայն իրենց, այլև՝ իրենց երեխաների կյանքին:

-Մեր մեծերը մի լավ խոսք ունեն. «Կեղտոտ սպիտակեղենը պետք չէ տանից դուրս հանել»: Այժմ, այն ոչ միայն տանից դուրս է գալիս, այլև հայտնվում է եթերում՝ հանրության ուշադրության կենտրոնում: Դա ճի՞շտ եք համարում:

-Մեր մեծերը նաև մեկ ուրիշ խոսք ունեն. «Եղունգ ունես՝ գլուխդ քորիր»: Բայց եթե այդ մարդկանց ձեռքը չի հասնում «գլուխը քորել», հաճախ ստիպված են լինում կողմնակի օգնության դիմել:

-Կա՞ վիճակագրություն, թե առավել շատ ինչ խնդիրներով են Ձեզ մոտ հյուրընկալվում:

-Հիմնական՝ 80 տոկոսից ավել խնդիրները սոցիալական խնդիրներն են. վատ ապրող ընտանիքներ, որոնք ճարահատյալ վիճակում են հայտնվել: Կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծող թեմաները հիմա ավելի քիչ են, քան՝ նախկինում: Հիմա առավել շատ կենտրոնացած ենք այն մարդկանց վրա, ովքեր օգնության կարիք ունեն: Օգնողի կարգավիճակում հայտնվում է «Կիսաբաց լուսամուտներ» բարեգործական հիմնադրամը՝ Հայաստանում և արդեն նաև ԱՄՆ-ում:

-Հրաչ, օրեր անց Ձեր հաղորդաշարը կդառնա 5 տարեկան: Այդ տարիների ընթացքում եղե՞լ է մի պատմություն, որը Ձեզ առավել է տպավորել:

-Շատ-շատ նման պատմություններ են եղել. Պայծառիկի պատմությունն էր, ով լինելով ընդամենը 12-13 տարեկան, խնամում էր իրենից փոքր երեխաների: Նրա մայրը գնացել ու այլ մարզում որպես կթվորուհի էր աշխատում: Մենք այդ ընտանիքը վերամիավորեցինք, տուն գնեցինք, մայրիկին վերադարձրեցինք ընտանիք և հիմա նրանք երջանիկ ապրում են: Նաև դպրոցական Թամարիկի պատմությունը կընդգծեմ, ում հայրը մահացել էր, իսկ մայրը սրտի անբավարարության պատճառով անկողնուն էր գամվել: Բնականաբար, նրանց էլ բոլոր անհրաժեշտ օգնությունները ցուցաբերվեցին… Կհիշեմ նախորդ տարվանից մի պատմություն, երբ մեր տաղավար էին եկել մայր ու որդի, ովքեր վերջին երկու օրը միայն շաքարաջուր էին խմել, իսկ դրանից երկու օր առաջ կերել էին ադի-բուդի: Շոկի մեջ էի ուղղակի: Այդպիսի շատ-շատ դեպքեր են եղել, բայց ես դեռ չեմ դադարում զարմանալ…

-Ի՞նչ եք կարծում, դեռ որքա՞ն ժամանակ հաղորդաշարը եթերում կմնա:

-Անկեղծ ասած՝ չեմ համարձակվի կանխատեսումներ անել: Բայց որքան շուտ մեր ազգի կենսամակարդակը բարելավվի, լուծվեն այն խնդիրները, որոնց առկայությունը մեզ գործելու առիթ է տալիս, այնքան շուտ կդադարենք եթերում հայտնվել: Դա ինձ համար խնդիր չէ, կարծում եմ՝ մեկ այլ հաղորդման մեջ կկարողանամ ինձ դրսևորել, միայն թե ժողովրդի մոտ ամեն-ինչ լավ լինի: Սա հերթական հեռուստանախագիծ է:

-Ի դեպ, Ձեր հեռուստանախագծերից մեկն էլ «6-րդ զգայարանն» է…

-Այո, բայց գտնում եմ՝ իմ «զավակներից» մեկի ծննդյան կապակցությամբ մյուսի մասին խոսելը ոչ կոռեկտ կլինի: Խոստանում եմ Ձեզ՝ առաջիկայում բացել «6-րդ զգայարանի» բոլոր գաղտնիքները:

-Անցում կատարենք դեպի անձնական կյանք. չե՞ք մտածում զավակներ ունենալու մասին:

-Մտածում եմ, նույնիսկ անհանգստանում, բայց սա երևի այն դեպքն է, որը ոչ պատվերով է, ոչ էլ միայն ցանկությամբ: Սերը դուռդ շատ անսպասելի է թակում, ես դրան հավատում եմ: Մի օր սերն իմ դուռը պետք է թակի անպայման…

-Փաստորեն, Ձեր կյանքում այդ միակը դեռ չկա:

-Առանց մեկնաբանության կթողնեմ Ձեր հարցը. իմ անձնական կյանքը միայն իմն է: Յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր անձնականը դարձնել հանրային կամ փակ պահել: Ես օգտվում եմ իմ՝ փակ պահելու հնարավորությունից:

-Շատ հետաքրքիր է, ամենահանրային ու բաց թոք-շոուների հեղինակն ու վարողը բնույթով այդքան փակ մարդ է:

-Ես շատ ավելի բարդույթավորված եմ, քան դուք եք պատկերացնում:

-Եթերից այդպես չի զգացվում:

-Եթերից ես իմ անձնականի մասին չեմ խոսում, իսկ ասածս վերաբերում է անձնականիս: Ես սիրում եմ ջերմ, տնային, հայկական հարաբերություններ:

-Հրաչ, շատ-շատերը մեր հանրապետությունում իրենց խնդիրներով Ձեզ հետ են կիսվում, հետաքրքիր է, խնդիրների դեպքում դո՞ւք ում հետ եք կիսվում:

-Ես ժամանակ չունեմ խնդիրներիս մասին խոսելու, աշխատում եմ դրանցից խուսափել: Իսկ եթե, այնուամենայնիվ, խնդիրների մեջ եմ լինում, ապա դրանք միայն իմն են մնում: Չեմ սիրում որևէ մեկին ծանրաբեռնել իմ խնդիրներով: Այդ պատճառով ընկերներս նույնիսկ հաճախ կռվում են ինձ հետ, ասում, թե ինչու չեմ պատմում: Բայց դե ես միշտ այդպիսին եմ եղել:

-Այդ լռությունը օգնո՞ւմ է Ձեզ ձերբազատվել խնդիրներից:

-Հավատացեք՝ այո: Ի վերջո որոշողը, քայլ անողը ես եմ, ինքս եմ պատասխանատու իմ ամեն մի քայլի համար:

-Ձեր ամեն մի քայլը կշռադատվա՞ծ է:

-Միանշանակ: Գիտեք, ես չեմ ապրում աստղային գայթակղիչ կյանքով, ինքնադրսևորվելու մոլուցքով: Ինձ մոտ վաղուց անցել է այդ շրջանը:

-Փաստորեն, աստղային հիվանդությամբ տառապել եք ժամանակին:

-Իհարկե, ինչի՞ մասին է խոսքը: Եթե որևէ մեկը կասի, որ նման բան չի եղել իր հետ, ես ընդամենը «քմծիծաղ» կտամ: Բայց երբ մեծանում ես ու հասկանում, թե որն է իրական արժեքը, արժեհամակարգդ էլ է փոխվում: Երբ քեզանով հրապուրված են 16 տարեկանները, ապա հասկանալի է, որ նրանք ուղղակի տարված են քեզանով: Բայց երբ կյանք տեսած մարդիկ են գնահատական տալիս աշխատանքիդ, ապա դա այլ է: Ես այսօր հաճախ եմ լսում արտահայտություններ՝ «մամաս կամ տատիս քեզ ահավոր շատ է սիրում»: Դա ամենախոսուն գնահատականն է:

-Այսօր շատերն իրենց համար ինքնահաստատվելու նոր դաշտ են գտել՝ համացանցը: Դա էլ արդեն հիվանդության է վերածվում:

-Այո, Facebook սոցիալական ցանցը ևս ինքնակայանալու անարդարացված տեղ է՝ անտեղի ստատուսներով ու մեկնաբանություններով: Ինձ համար կարևոր չի, թե չկայացած ինչ-որ «ֆեյք» ինչ է գրում այս կամ այն մարդու հասցեին: Ախր նա ոչ դեմք ունի, ոչ էլ պատրաստ է նստել ու առերես իր մեկնաբանությունների համար պատասխան տալ: Նրա հետ երկու րոպե խոսելուց հետո հասկանում ես՝ դատարկություն է, ուրիշ ոչինչ:

Նելլի Մարգարյան

Customer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6