Վթար Իջեւան քաղաքում. Մեկ մարդ տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 10-ին, ժամը 20.28-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Մետաղագործների փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «KIA sorento» մակնիշի 50AV700 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից (մոտ 70 մ) եւ հայտնվել Խ.Շ.-ի այգում, ինչի հետեւանքով ուղեւոր` 1947թ. ծնված Ս.Բ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդ` 1951թ. ծնված Վ.Ա.-ն եւ ուղեւոր` 1981թ. ծնված Բ.է.-ն տեղափոխվել են Իջեւանի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



