Ի՞նչ է տեղի ունենում ՀՀ և ԱՀ պետական սահմաններին, ՀՀ-ում գոյություն ունի՞ իշխանություն․ Արման Վարդանյան
ԲԼՈԳ«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի′ ժողովուրդ, միգուցե ՊՆ-ից ինչ-որ մեկը կամ Նիկոլ Փաշինյանը բացատրեն մեզ, թե ընդհանրապես ինչ է տեղի ունենում ՀՀ և ԱՀ պետական սահմաններին։ Իր կողմից ստորագրած խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթը ենթադրում է պատերազմական գործողությունների ավա՞րտ, թե՞ ամեն ինչ դեռ նոր է սկսվում և մեզ համար ամենավատ ռազմավարական դիրքերից։
Երեկ թշնամու զորքերը ներխուժել են մեր գյուղեր, իսկ այսօր հսկայական ռեսուրսներ են կենտրոնացնում Քարվաճառի սահմանին։ Հայաստանում ընդհանրապես գոյություն ունի՞ իշխանություն, կանոնավոր բանակ, գեներալիտետ, թե՞ բոլորը կենտրոնացած են պաշտպանելու կառավարական շենքն ու Փաշինյանին»,-գրել է նա և կից տեսանյութ հրապարակել։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



