Նիկոլ Փաշինյանը այս օրերի ընթացքում ցույց տվեց՝ ոչ մի բանով չի զբաղվում, բացի Ադրբեջանի շահերը սպասարկելուց. Արփինե Հովհաննիսյան
ԲԼՈԳՓաշինյանը մարդկանց լռությունը մեկնաբանում է հօգուտ իրեն, նա համարում է, որ բոլոր նրանք, ովքեր այսօր այս պահին այստեղ չեն, իր կողմնակիցներն են: Դրա համար կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին միանալ մեզ, սա պայքար է հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի: Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ի ժամանակ նշեց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Նիկոլ Փաշինյանը այս օրերի ընթացքում ցույց տվեց, որ ոչ մի բանով չի զբաղվում բացի Ադրբեջանի շահերը սպասարկելուց, նա մեզ ուզում է ստիպել, որ մենք հարմարվենք, հարմարվենք նրան, որ ադրբեջանցիները որոշելու են ինչ անել և ինչպես անել և մենք պետք է լռենք»- նշեց Հովհաննիսյանը:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



