Սա կոնկրետ հետևանք է Նոյեմբեր 9-ին տեղի ունեցած կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրման
ԲԼՈԳԱղվան Պողոսյանը գրում է.
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլուն հայտարարել է,որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է երեք արձանագրություն, որոնք նախապես համաձայնեցվել են Ադրբեջանի հետ: Բացի այդ մեր երկրի հետ կապված տեղի են ունենում գործընթացներ,որոնցում մեր ներկայացվածության ու դերի մասին որևէ հիշատակում չկա։
Սա կոնկրետ հետևանք է Նոյեմբեր 9-ին տեղի ունեցած կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրման։
2.5 տարի երկիրը բռնազավթած դավաճանի ազգակործան քաղաքականության հետևանքով մենք կորցրեցինք ոչ միայն Արցախը ,այլև Հայաստանը դուրս մղեցինք տարածաշրջանային գործընթացներից։
Ստեղծված իրավիճակում՝փրկել հայկական պետականությունը, անհամատեղելի է գործող վարչախմբի գլխավորությամբ։
Բոլորը պետք է հասկանան մի պարզ ճշմարտություն՝Հայկական պետականության փրկության բանալին գործող իշխանության անհապաղ հրաժարականն է։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



