Երևանի Նորագյուղ թաղամասում 2 մեքենա է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 11-ին` ժամը 04.12-ին, ահազանգ է ստացվել, որ Նորագյուղ թաղամասում` երաժշտական գիշերօթիկ դպրոցի մոտակայքում, այրվում է 2 ավտոմեքենա: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.52-ին, մարվել` 05.05-ին: Թիվ 11 տան բակում ամբողջությամբ այրվել է «Audi A6» մակնիշի 34 FN 536 պետհամարանիշի (վարորդ՝ Լ. Տ.) ավտոմեքենան, հարևանությամբ կայանած (թիվ 10 բակում) «Opel Vectra» մակնիշի 29 LU 351 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Կ.) ավտոմեքենան՝ մասամբ, և գազի երկու հաշվիչ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



