Հիմա, պայքարի ժամանակն է՝ գոյատևման ու արժանապատիվ կյանքի իրավունքը նորից վաստակելու ժամանակը
ԲԼՈԳԿարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Սգո երթ է։
Բոլորս ենք սգալու։
Սգալու ենք մեր զոհված հերոսների ու կորսված հայրենիքի համար։
Սգալու ենք հազարավոր անհետ կորածների համար՝ Աստծուն խնդրելով թեթևացնել նրանց տառապանքները, ընդունել զոհողությունները։
Սգալու ենք հայրենիքի դեռևս շարունակվող բաժանման ցավից, մեր հերոսների անունները չիմանալու ցավից։
Սգալու ենք այս աղետը կանխելու անհաջող փորձերի համար՝ անկարող դատարակություններին մի ողջ ազգի ու երկու պետության ճակատագիր թողնելու համար։
Սգալու ենք, քանի որ անգամ վաղվա սուգն օգտագործելու փորձեր են լինելու։
Մենք անկեղծորեն չգնահատեցինք մեր հաղթանակներն ու հաղթածներին։
Դրա համար հիմա սգալու ենք կորստից ճգնած։
Հիշելու ենք գիտակցելով կորուստների անդառնալիության մասին։ Ապրելու ենք՝ փորձելով ապրեցնել։
Բայց հիմա, պայքարի ժամանակն է՝ գոյատևման ու արժանապատիվ կյանքի իրավունքը նորից վաստակելու ժամանակը։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



