Հայաստանի ներկայացուցիչ ձյուդոիստ Ժաննա Ստանկևիչը պարտվեց
ՍՊՈՐՏԵվրոպական խաղերը շարունակվում են: Հայաստանի ներկայացուցիչներից ձյուդոյի մրցաշարում կներկայանա երեք մարզիկ:
Քիչ առաջ կանանց 52 կգ քաշայիների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ժաննա Ստանկևիչն ուժերը չափեց բրիտանացի Էդվարդսի հետ: Ստանկևիչը պարտվեց մրցակցին:
Նշենք, որ ավելի վաղ Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Բաքու 2015-ի ձյուդոյի մրցաշարը համարվում է նաև այս տարվա Եվրոպայի պաշտոնական առաջնությունը: Դա նշանակում է, որ մարզիկները միանգամից կխաղարկեն 2 տիտղոս և հետևաբար կպարգևատրվեն 2 մեդալով: Ձյուդոյի մրցաշարը նաև օլիմպիական վարկանիշային է:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
4
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից
5
Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչնե...



