Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կիսապաշտպանը վիրահատվել է Մոսկվայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի և Երևանի «Բանանց»-ի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանն ուսային հոդի վիրահատության է ենթարկվել Մոսկվայում: Այդ մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից:
Բժիշիկների պնդմամբ՝ ֆուտբոլիստի վիրահատությունը հաջող է անցել: «Բանանց»-ի կիսապաշտպանը հետագա վերականգնումը, որը կտևի մոտավորապես մեկ ամիս, բժիշկների հսկողությամբ կանցկացնի Երևանում:
19-ամյա ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր մոտավորապես մեկ տարի առաջ, ինչի հետևանքով նրա մոտ հաճախ հոդախախտ էր տեղի ունենում և վիրահատությունը կատարվել է այդ խնդիրը վերացնելու համար:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



