Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սիգի պաշարների ավելացման դեպքում որսի արգելքը կհանվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը ձկների և խեցգետնի պաշարների վերաբերյալ ուսումնասիրություններ է իրականացրել, որի արդյունքներով  ձկնային պաշարների տվյալներն այս տարի ավելի հուսադրող են: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

«Սևանա լճում հիմնական արժեքավոր ձկնատեսակը` սիգը, պաշարների ավելացման միտում ունի: Ճիշտ է, պաշարներն այնքան չեն, որ խոսենք արդյունագործական որսի մասին, բայց ծավալների աճի միտում կա: Այս տարի սիգի քանակը հասել է 400-450 տոննայի՝ նախկին 10-20 տոննայի փոխարեն»,- ասաց Գաբրիելյանը՝ հավելելով, որ այս ցուցանիշները  միայն  արդյունագործական պաշարն է, ինչի մեջ չեն մտնում  այս տարի  ծնված մանրաձկները:

 Նրա խոսքով՝  սիգ ձկան պաշարները պետք է գերզանցեն 1000 տոննան, որպեսզի հանվի ձուկ որսալու արգելքն  ու խիստ հսկողությունը, հնարավոր լինի ձուկն օգտագործել արդյունաբերական նպատակներով:

Անդրադառնալով իշխան ձկան պաշարներին՝ Գաբրիելյանը նշեց, որ ձկան քանակը  քիչ է, վերջին տարիներին հասնում է  1-2 տոննայի՝ չնայած նրան, որ Սևանա լիճ  լցվեց իշխանի մանրաձուկ:  Նա նշեց, որ վերջին տենդերով ձեռք բերված մանրաձուկը հնարավոր է  Սևանի իշխանի մանրաձուկ չլինի, այլ լինի որևէ ձկան հիբրիդ: 

«Սևանա լճում  ուսումնասիրությունների ժամանակ, երբ հնարավորություն կար ստուգելու որոշ ձկների, մենք գտնում էինք նաև հիբրիդային տեսակներ»,- ասաց նա: 

Սևանի էնդեմիկ արդյունագործական ձկնատեսակները` կողակը և բեղլուն, մասնագետի խոսքով, վերջին տարիներին անտեսվել են, նրանց պահպանման ու պաշարների ավելացման ուղղությամբ ոչ մի քայլ  չի ձեռնարկվում:

«Նրանց պոպուլյացիայի վերականգնումն ավելի երկարատև ու  դժվար է քան իշխանինն  ու սիգինը: Եթե վերականգնման համար սիգին  բավական է 8-9, իսկ իշխանին 10 տարի, ապա կողակին պետք  20-25 տարի»,- նշեց պորֆեսորը:

Խոսելով խեցգետնի պաշարներից՝ Գաբրիելյանն ասաց, որ իրենց ուսումնասիրություների համաձայն՝ Սևանում կա  մոտ 1000 տոննա խեցգետին:  Հայաստան  են ներմուծվել նոր որսագործիքներ, որոնք որսում են խեցգետնի ողջ պոպուլյացիան, իրականացնում են ոչ սելեկտիվ որս, ինչը կարող է բերել խեցգետնի պաշարների խզման:

Հիմք ընդունելով ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N2459-161 գրությունը՝ նոյեմբերի 4-ինընդունվել է ՀՀ բնապահպանության նախարարի «Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին»թիվ 320-Ա հրամանÕ ¨Հրամանով նախատեսված է իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրություննապահովելու նպատակով 2015 թվականի նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 25-ը և 2016 թվականի հունվարի 6-ից մինչև հունվարի 20-ը ժամանակավորապեսդադարեցնել Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:

 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ ՎարդևանյանՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըՉգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Ինչ գին կունենա ոսկին առաջիկայումԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշի գործառույթը Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայում կnրծանվել է ուսումնական F-16 ինքնաթիռը Վայրեր Հայաստանում, որոնք կարծես ֆիլմից լինենԿոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել 0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԽորթ հայրը ալկոհոլի ազդեցության տակ 35 անգամ հարվածել է որդուն և դաժանորեն սպանել. հայտնի է պատճառըԻրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան Իմ հասցեին ստանում եմ բազմաթիվ սպառնալիքներ, որոնց մասին չի հայտարարվում․ Թրամփ Թուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին (տեսանյութ) «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կիևը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար Արգենտինայի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի». պաշտոնական Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով Իրանը և ԱՄՆ-ը չեն պայմանավորվել hրադադարի երկարաձգման շուրջ. Reuters Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե ԳրիգորյանըUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով