Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Որն է տնտեսության վերականգնման ամենամեծ վտանգը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանի տնտեսությունը մտել է անորոշությունների ու անկայունության ծանր շրջափուլ։ Ու քանի դեռ այս պարտված թիմն է իշխանության ղեկին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դա լինելու է տնտեսության վերականգնման ամենամեծ վտանգը։

Պարտված իշխանությունը չի կարող խոսել տնտեսության ամբիցիաների վերականգնման մասին։ Տնտեսության ամբիցիաները կարող են վերականգնվել միայն այդ թիմի հեռանալուց հետո, այն էլ՝ մեծագույն ջանքերի ներդրման դեպքում։

Սա աքսիոմա է, որը չընդունելը հղի է երկրի ապագայի համար ծանր հետևանքներով։ Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է 2021թ. տնտեսության ամբիցիաները վերականգնելու մասին, պետք է գիտակցի այս պարզ ճշմարտությունը։

«Պետք է հստակ արձանագրենք, որ 2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի: Պետք է ձևակերպենք այն անելիքները, որոնք հնարավորություն կտան հաղթահարել դժվարությունները և իսկապես վերականգնել այն տնտեսական ամբիցիաները, որ ունեցել ենք 2020 թվականի հայտնի իրադարձությունների հետևանքով: Մենք ունենք բազմաթիվ տնտեսական մարտահրավերներ, բայց ունենք նաև բազմաթիվ հնարավորություններ։ Իհարկե, նախևառաջ պետք է կենտրոնանանք հումանիտար խնդիրների լուծման վրա, և մյուս կողմից՝ արձանագրենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությունը և դրա հնարավոր իրագործումը կարող է բոլորովին նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար: Մենք տրամադրված ենք այդ հնարավորությունները լիարժեք օգտագործել՝ կրկնում եմ, մեր տնտեսական ամբիցիաները ոչ միայն վերականգնելու, այլև ավելի բարձր նշաձողեր հաստատելու համար»,- սա ասում է մի մարդ, ով վարչապետի աթոռը ամուր գրկելով՝ դարձել է տնտեսության վերականգնման ամենամեծ մարտահրավերը։

Մի ղեկավար, որն իր ապաշնորհ կառավարմամբ երկիրը կանգնեցրել է անդունդի եզրին, խոսում է ամբիցիաների մասին։ Այդ ամբիցիաների արդունքներն են, որոնք այսօր մենք վայելում ենք։ Եվ ոչ միայն տնտեսության մեջ, այլև ընդհանրապես։

Դեռ չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում 2021թ., արդեն 2022թ. մակարոտնտեսական շրջանակներն ենք ուզում ուրվագծել։ Մեկ տարի առաջ էլ մինչև 2050թ. ռազմավարություն էինք գծում, որից այսօր միայն դատարկ ու ոչինչ չասող ամբիցիաներն են մնացել։

Տնտեսության ամբիցիաները վերականգնելու մասին խոսող իշխանությունն իրեն այնպես է պահում, կարծես ոչինչ էլ չի եղել։ Շարունակում է շռայլել պետության այն սուղ հնարավորությունները, որոնք մնացել են պատերազմից ու տնտեսության փլուզումից հետո։ Չնայած առկա սոցիալական ու տնտեսական դժվարություններին՝ իշխանությունն իրեն թույլ է տալիս պետության միջոցները ծախսել այնպես, ինչպես կծախսեին մինչև պատերազմն ու տնտեսական կոլապսը. համատարած պարգևավճարներ են վճարում, միլիոնավոր դրամներ են ծախսում տրանսպորտային միջոցների թաղանթապատում իրականացնելու համար, կարծես առանց դրա այն հնարավոր չէր շահագործել։ Այսքան տարի, որ հասարակական տրանսպորտն առանց թաղանթապատման է շահագործվել, մեծ բա՞ն է փոխվել։

Փոխարենը մտածելու տնտեսական ծրագրեր իրականացնելու մասին, իշխանությունները պատրաստվում են միլիարդավոր դրամներ վճարել՝ պետական կառավարման ապարատում ևս մեկ կառույց ստեղծելու համար։

Կարևոր չէ, թե այդ կառույցն ինչ ֆունկցիաներ է ունենալու։ Մինչև հիմա ստեղծված կառույցներն ի՞նչ են արել, որ այս մեկն ինչ պետք է անի։ Մի՞թե հնարավոր չէր դրա ստեղծումը հետաձգել, ասենք՝ մեկ կամ երկու տարով, ու այդ հսկայական գումարները ծախսել տնտեսության վերականգնման համար։

Տնտեսությունը կոլապսի մեջ է, ու այն կոլապսից հանելու համար մեծ գումարներ են պետք։ Այդ գումարները չկան, եղածն էլ ծախսում ենք՝ ինչպես ցանկանում ենք։ Փոխարենը սուղ հնարավորությունները դնելու տնտեսության մեջ՝ շտապում ենք 6 մլրդ դրամ ծախսել Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու համար։ Ինչի՞ համար, մի՞թե Հայաստանում քիչ հակակոռուպցիոն մարմիններ կան, որ այդքան հրատապ է ևս մեկի ստեղծումը։ Ի՞նչ մեծ բան էր փոխվելու, եթե դրա ստեղծումը հետաձգվեր։

Տնտեսությունը վերականգնելու համար, առավել քան երբևէ, պետք է մտածել պետության սուղ միջոցները հնարավորինս արդյունավետ, նպատակային ու խնայողաբար օգտագործելու մասին, իսկ մենք դրանք այնպես ենք շռայլում՝ կարծես ոչինչ էլ չի եղել։ Մեր տնտեսությունն այն վիճակում է, որ ինքն իրենով չի կարող վերականգնվել։ Ինչի՞ վրա է հույսը, երբ փողը գնում է երկրից։ Դա մեծագույն ռիսկ է ցանկացած տնտեսության համար։ Եվ ի՞նչ է անում իշխանությունը, որպեսզի փողը չգնա։

Ոչինչ էլ չի անում։ Ընդհակառակը՝ իր գոյությամբ արագացնում է այդ պրոցեսը։

Գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է տեղի ունենում ներդրումային միջավայրում։ Նույնիսկ մինչև պատերազմն էին դադարել ներդրումները մեր տնտեսության մեջ։

Պաշտոնական տվյալներն են փաստում, որ մինչև պատերազմը Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել է ընդամենը 311 մլն դրամ։ Այսինքն՝ հազիվ 600 հազար դոլար։

2020թ. 9 ամսում 2019թ.  համեմատ՝ ուղղակի ներդրումների զուտ հոսքերը 122 անգամ ավելի քիչ են եղել։ 2020թ. 9 ամսում 2018թ. համեմատ տարբերությունը հասնում է 197 անգամի։

Սա է եղել Հայաստանի ներդրումային վիճակագրությունը մինչև պատերազմ։ Հիմա պատկերացրեք, թե այն ինչպիսին եղած կլինի պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո։

Եթե 2019թ. կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր պաշարները 2,1 տրիլիոն դրամ էին, ապա 2020թ. կազմել են 2 տրիլիոն։ Այսինքն՝ 100 միլիարդով կամ ավելի քան 200 մլն դոլարով նվազել են։

Ի՞նչ է սա նշանակում. նշանակում է, որ ներդրումները գնում են Հայաստանից։

Եվ դա այսօրվա իշխանության «շնորհքն» է։ Եթե մինչև պատերազմը ներդրողները չէին վստահում իշխանությանն ու նրա կողմից իրականացվող կամ չիրականացվող տնտեսական քաղաքականությանը, ապա հիմա դժվար չէ պատկերացնել, թե ինչքանով են վստահում։ Իշխանությունների նկատմամբ անվստահությունն այնքան մեծ է, որ անգամ մեծագույն ցանկության դեպքում Հայաստանում ներդրումներ չեն լինելու, նույնիսկ, եթե մի կողմ դնենք անվտանգության հետ կապված խնդիրները։ Իսկ առանց ներդրումների անիմաստ է խոսել տնտեսության, առավել ևս՝ տնտեսական ամբիցիաների վերականգնման մասին։

Մեր տնտեսության պոտենցիալն այնքան է սեղմվել, որ առանց լուրջ ներդրումների՝ անիմաստ է խոսել վերականգնման հեռանկարների մասին։

Այն, ինչ անում են իշխանությունները՝ հասարակությանը մոլորեցնելու և իրենց գոյությունը երկարաձգելու հերթական փորձն է։ Չկա որևէ ծրագիր, որը երկիրը դուրս կբերի այս վիճակից։ Հիմա էլ մարդկանց կերակրում են ճանապարհների ապաշրջափակման հեռանկարով, որը, սակայն, մեր տնտեսությանն ավելի շատ վնասներ կարող է բերել, քան օգուտներ տալ։

ՀԱԿՈՓ ՔՈՉԱՐՅԱՆ

Պուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է