Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հայաստանը՝ կապիտուլյացիայի և ներքին կեղծիքի ճիրաններում». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուրքագետ Ռուբեն Մել քոնյանի հետ զրույցում խոսել ենք կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումից արդեն շուրջ 3 ամիս անց ի հայտ եկող նոր փաստերի մասին, մի շարք հայտարարությունների ֆոնին անդրադարձել նաև հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին ու մեր երկրին սպառնացող վտանգներին:

«Կեղծիքն ու սուտը՝ քաղաքական հիմնական գործիքակազմ»

Անդրադառնալով անցնող շաբաթ հայտնի դարձած 6 կետանոց փաստաթղթին և այն հանգամանքին, որ նախորդող ամիսներին իշխանությունները հերքում էին գրավոր պայմանավորվածությունների առկայությունը, «Փաստի» հետ զրույցում Ռ. Մելքոնյանը նախ շեշտեց. «Մենք երկու խիստ բացասական երևույթի ականատեսն ենք. առաջին՝ սա կապիտուլյացիա է, և առկա են կապիտուլյացիային բնորոշ բոլոր երևույթներն ու հետևանքները: Որքան էլ իշխանությունները փորձում են քողարկել, այլ լույսի ներքո ներկայացնել, այնուամենայնիվ, ի հայտ են գալիս նոր փաստեր՝ ցույց տալով, որ զիջումները միակողմանի են: Միայն Հայաստանն է զիջում, իսկ Ադրբեջանն ավելի է ագրեսիվացնում իր պահանջները, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր պահանջները առաջ քաշելու, դրանք պարտադրելու լիազորություններ ու լծակներ ունի: Հաջորդը՝ մենք ականատես ենք լինում իշխանությունների՝ կեղծիքը և սուտը որպես քաղաքական հիմնական գործիքակազմ կիրառելու քաղաքականությանը:

Այս իշխանությունն անցնող մի քանի ամիսների ընթացքում մի շարք կեղծիքներ ու ստեր է ներկայացրել հանրությանը, որոնք շատ արագ ի հայտ եկան: Ճիշտ է, միգուցե հանրության մի հատված դրանք այդքան էլ չի նկատում ու շարունակում է սատարել իշխանություններին, բայց այն, որ այս իշխանություններն իրենց որևէ խոստում չեն պահել, ավելի քան ակնհայտ է: Ես, ցավոք, կանխատեսում եմ, որ նոր սկանդալային փաստերի կամ տխուր հետևանքների ենք ականատես լինելու: Ամեն դեպքում, անընդհատ ի հայտ եկող փաստերը ցույց են տալիս, որ Հայաստանը գտնվում է կապիտուլյացիայի և ներքին կեղծիքի ճիրաններում»:

«Ազգային զգոնությունը թիրախավորվեց»

Ռուբեն Մելքոնյանի խոսքով, սակայն, այլ վտանգներ ևս կան: «Մենք ոչ միայն արտաքին, այլև ներքին վտանգի ենք բախվել: Խնդիրը հասարակական զգոնության թուլացումն է, որի մասին դեռ ամիսներ ու տարիներ առաջ էի բարձրաձայնում: Մեր ազգային զգոնությունը տարբեր մեթոդներով հետևողականորեն թիրախավորվեց. տարբեր գրանտային ծրագրեր, ազգային հերոսների թիրախավորում, ազգային արժեհամակարգի դեմ հարձակումներ, ապազգային կերպարների ներմուծում պետական կառավարման համակարգ, կրթական ոլորտում ազգային խնդիրների թիրախավորում: Բազմաթիվ այլ օրինակներ կարող եմ բերել, որոնց հետևանքով մենք զգալիորեն կորցրել ենք մեր հավաքական զգոնությունը: Սա է պատճառը, որ այն հարվածները, որոնք հիմա ազգովի ենք կրում, համարժեք արձագանք ու պատասխան չեն ստանում. ազգային դիմադրողականության առումով, մենք, այսպես ասած, զինաթափված ենք:

Դրա համար թե՛ վերոնշյալ փաստերը, թե՛ տարածքների զիջումները և թե՛ տարատեսակ հետընթացները հասարակության մի մասի վրա զրոյական ազդեցություն են ունենում: Ցավոք, հասարակության մի հատված լիովին այլ խնդիրներ է կարևորում, առաջնորդվում է տարատեսակ կլիշեներով՝ չտեսնելով այն հստակ ճանապարհը, որը մեր պետության կործանմանն է տանում: Սա օրինաչափ է բոլոր այն հասարակություններին, որոնց առկայության պայմաններում պետությունները կործանվում են: Այս արատավոր երևույթը, այս ներքին սպառնալիքը րոպե առաջ պետք է կանգնեցնել, որի միակ ճանապարհը մեր հասարակության համախմբումը, զգոնության բարձրացումն ու, ի վերջո, վտանգի աչքերի մեջ նայելով՝ համարժեք քայլեր անելն է: Հակառակ դեպքում ակնհայտ է, որ այս ընթացքը կործանման է տանելու»,-նշեց մեր զրուցակիցը:

«Կապիտուլ յացիայի ենթաճյուղ»

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, դիտարկմանը՝ հասկանալի՞ է, թե այս կառավարությունն ինչպես է պատկերացնում այդ հարաբերությունները՝ հաշվի առնելով զուգահեռ ընթացող զարգացումները, Ռ. Մելքոնյանն ընդգծեց. «Չեմ կարծում, որ կառավարությունը լիովին հասկանում, գիտակցում է Թուրքիայի հետ հարաբերությունների ողջ սպեկտորը, դրա վտանգները, հնարավորությունները, սպառնալիքները և այլն: Իսկ թե ինչու, ըստ իս, երկու պատճառ կա. առաջին՝ կառավարության մեջ տգիտության վարակը շատ լուրջ մակարդակի է հասել: Գրեթե բոլոր ոլորտներում կառավարությունն ի ցույց է դնում հարցերի հանդեպ իր դիլետանտական մոտեցումները:

Երկրորդ՝ իշխանության մեջ կա մարդկանց որոշակի շերտ, որոնք իրենց գրանտային գործունեության ընթացքում Թուրքիայի հետ հարաբերությունների լիովին այլ լուծում են պատկերացրել, այդ ուղղությամբ շատ ջերմեռանդ քայլեր են արել՝ հայ-թուրքական երկխոսության տարատեսակ ծրագրեր, համատեղ պրոեկտներ, գրքեր և այլն: Իմ լավատեսությունը զրոյական մակարդակի վրա է, որ այս առումով այս իշխանություններից կարելի է ադեկվատ քայլեր ակնկալել: Միևնույն ժամանակ, ուզում եմ փաստել, որ մենք ունենք հմուտ ու լավ դիվանագետներ, սակայն նրանք քաղաքական իշխանությունների մշակած քաղաքականությունն են իրականացնում: Ցավոք, այդ պրոֆեսիոնալ դիվանագետները երկու ճանապարհ ունեն՝ կա՛մ դուրս գալ ոլորտից, ինչպես արեցին մի քանիսը, կա՛մ էլ պետք է այս աղետալի քաղաքականության մասը դառնան»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, սպառնալիքներին, թուրքական հռետորաբանությանը՝ թուրքագետը նկատեց. «Տեսեք, առհասարակ, ցանկացած պետություն պետք է ձգտի նորմալ հարաբերություններ հաստատել հարևանների հետ: Հայաստանն անցնող տասնամյակներում միշտ էլ հանդես է եկել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ցանկությամբ, որոնք, սակայն, պետք է հենված լինեին արժանապատվության վրա: Այսինքն, դա չպետք է լիներ ի հաշիվ Հայոց ցեղասպանության փաստի ուրացման, ի հաշիվ Արցախի և մեր ազգային այլ կարևոր արժեքների: Հիմա լիովին այլ գործընթաց է տեղի ունենում: Արցախն Ադրբեջանի կողմից օկուպացվել է Թուրքիայի օգնությամբ, տարատեսակ, այդ թվում՝ դիվանագիտական ոլորտում Հայաստանը պարտություն է կրել, ու հիմա Թուրքիան առաջարկում է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել:

Զուգահեռ՝ այստեղից էլ շատ ոգևորված արձագանքներ են հնչում առևտուր անելու և այլնի մասին: Այս ամենը վկայում է, որ այս պահին նախատեսվող կամ նշմարվող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ թե մեր դիվանագիտական ինչ-որ ջանքերի հանգրվանն է կամ քաղաքական երկխոսության արդյունք, այլ կրկին կապիտուլ յացիայի ինչ-որ մի ենթաճյուղ է, որի պարագայում թեպետ Թուրքիան համաձայնում է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, բայց վստահ եմ՝ այլ նախապայմաններ է առաջ քաշելու: Մասնավորապես՝ հրաժարում Հայոց ցեղասպանության հարցի միջազգային ճանաչումից»:

«Կեղծ խաղաղասիրական հայտարարություններ են հնչում»

Մարտահրավերները դիտարկելով նաև վերջին՝ փետրվարի 1-12-ը Կարսում Թուրքիայի անցկացրած զորավարժությունների համատեքստում, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի ԶՈւ-ն, Ռ. Մելքոնյանը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Առաջինը, բնականաբար, թուրք-ադրբեջանական ռազմական պոտենցիալի մեկտեղումն ու համատեղ ներուժն ի ցույց դնելն է: Եկեք հիշենք Հեյդար Ալիևի կողմից առաջ նետված՝ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները խորհրդանշող հայտնի «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը: Հիմա դրան ավելացել է «մեկ ազգ, մեկ բանակ» կարգախոսը, որը թուրք-ադրբեջանական բանակների միասնականություն է նշանակում: Այդ զորավարժությունների լույսի ներքո այս կոնցեպտի իրականացումն ենք տեսնում: Երկրորդ՝ Թուրքիան շարունակում է Ադրբեջանի բանակը որակական այլ մակարդակ տեղափոխելու գործընթացը. շարունակում է վարժեցնել ադրբեջանական բանակին: Մեծ հաշվով, մենք ունենում ենք երկու ագրեսիվ տրամադրված հարևան՝ ագրեսիվ տրամադրված բանակներով ու գրեթե նույնական մակարդակի ձգտող ռազմական պոտենցիալով:

Այս զորավարժությունների երրորդ բաղադրիչը քաղաքական մեսիջն է՝ ուղղված ոչ այնքան Հայաստանին (որովհետև Հայաստանը, որպես գործոն, շատ թույլ է), այլ ավելի շատ մեր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին: Էրդողանը զորավարժությունից առաջ Twitter-ի իր էջում դրեց Քազիմ Քարաբեքիրի նկարը, այն զորավարի, որը 1920 թ.-ին գրավել էր Գյումրին: Դրեց նաև Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու նկարը, որը մզկիթի է վերածվել: Այսինքն, այս զորավարժություններում նաև խորհրդանշական իմաստ ու մեսիջ կա, որի թիրախներից մեկն էլ Ռուսաստանն է: Ընդհանուր առմամբ, կարող ենք փաստել, որ թուրք-ադրբեջանական միլիտարիստական համագործակցությունը շարունակվում է, Թուրքիան շարունակում է ուժեղացնել ադրբեջանական բանակը»: Ռուբեն Մելքոնյանը այս իրավիճակում դիտարկեց Հայաստանում առկա իրավիճակը. «Իսկ ինչ ենք այս ֆոնին տեսնում Հայաստանում. կեղծ խաղաղասիրական հայտարարություններից զատ, իշխող կուսակցության պատգամավորները բանակի հասցեին տարատեսակ վտանգավոր հայտարարություններ են անում:

Այն բանակի, որն այս պետականության հիմքն է, խոսվում է նաև մեր ինքնասիրության վերականգնման անթույլատրելիության մասին: Իրարից էապես տարբերվող գործընթացներ են՝ Ադրբեջանը շարունակում է ատելություն գեներացնել, ուժեղացնել ռազմական պոտենցիալը, իսկ այստեղ հնչում են կեղծ խաղաղասիրական հայտարարություններ, իշխող կուսակցությունը հետևողականորեն շարունակում է իր գրոհը մեր ազգային բանակի վրա: Իսկ եթե այս ամենը մեկ հարթության մեջ ենք դիտարկում, հասկանալի է դառնում Հայաստանի նկատմամբ արտաքին ու ներքին սպառնալիքների առկայությունը»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում