Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մենք պատմելու ենք, թե ինչու կորցրինք Արցախը»․ Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմում կլինեն պատերազմի ժամանակ Արցախում նրա նկարած իրական կադրերը

ԼԱՅՖ

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ում ֆիլմերը, հիմնականում, Արցախի մասին են, պատերազմից օրեր առաջ հայրենի Արցախում էր՝ տեղանք էր ընտրում նոր ֆիլմի նկարահանումների համար։ Պատերազմը, սակայն, փոխեց բոլոր ծրագրերն ու նոր նյութ տվեց ֆիլմի համար։ Ֆիլմի առաջին մանրամասները Ջիվանը պատմել է Tert.am Life–ին ու խոսել ադրբեջանցիների ստեղծած խնդիրների մասին։

Ռեժիսորը պատմեց, որ «Վերածնվածը» աշխատանքային վերնագրով ֆիլմի աշխատանքները սկսել են 2018 թվականին, հիմա աշխատում են սցենարի վրա։ Սցենարի հեղինակները Նարինե Ոսկանյանն ու Մոնիկ Պետերսոնն են։

Ջիվանի ֆիլմացանկում առանձին տեղ ունեն Արցախի մասին ֆիլմերը։ Մինչև վերջին պատերազմը ֆիլմերը միավորվում էին Արցախի հաղթանակով։ Հիմա իրավիճակ է փոխվել։ «Վերածնվածը» ֆիլմի աշխատանքները սկսվել են 2018–ին, երբ իրականությունն այլ էր, սակայն փոփոխությունը չէր կարող չներկայացվել ֆիլմում։ Ռեժիսորն ասաց, որ իր լուծումն է գտել։

«Նախկինում ունեինք անցյալի հաղթանակ, հիմա՝ ապագայի հաղթանակ։ Մենք հիմա ապրում ենք խորը ճգնաժամ, բայց ես չեմ դադարում հավատալ հաղթանակին։ Նոր ֆիլմը պետք է անդրադառնար 2016 թվականի պատերազմին, այս ամենից հետո սցենարը վերամշակեցինք, դեպքերը տեղափոխվել են 2020 թվական։ Ներկա իրավիճակն արտացոլված է ֆիլմում, որպես ռեժիսոր՝ տվել եմ նաև դրա գնահատականը։ Գեղեցիկ ու հետաքրքիր ձևով ենք պատմում պատմությունը։ Սա 4 հերոսի մասին օրիգինալ պատմություն է, սակայն դետալները ստեղծված են իրական փաստերի հիման վրա։ Գլխավոր հերոսն ապրում է Փարիզում, պատահական բացահայտում է իր ինքնությունն ու այդ հետքերով գալիս Արցախ, որտեղ պատերազմ է, վիրավորում է ստանում արգելված զենքից»,– ասաց ռեժիսորը ու հավելեց, որ պատմությունը կապվում է նաև 1992 թվականի պատերազմի հետ։

Ֆիլմում տեղ կգտնեն իրական կադրեր պատերազմից։ «Հոկտեմբերի 2-ից Արցախում գրեթե ամենուր եղել եմ, նկարահանել եմ տարբեր դրվագներ՝ մարտական գործողություններ, զինվորականների, որոնց մի մասը կլինի ֆիլմում՝ որպես հերոսի նկարած դրվագներ»,– ասաց նա, ապա նկատեց, որ շատ զինվորների է նկարահանել, որոնց ճակատագրերը չգիտի՝ ինչպես են դասավորվել։ Ֆիլմում շատ հերոսներ կգտնեն իրենց, որոշ մարդիկ, գուցե, գտնեն իրենց հերոսներին։ «Սա վավերագրական ֆիլմ չէ, սակայն մենք պատմելու ենք այն մասին, թե ինչու այսպես եղավ և ինչու կորցրինք Արցախը»,– նկատեց ռեժիսորը։

Հիմա ավելի, քան երբևէ Ջիվանը կարևորում է ֆիլմերով ասելիքը հանրությանը հրամցնելը։ «Նոյեմբերին, երբ վերադարձա Արցախից, հույզերս շատ խառնված էին, հիմա անցյալի հաղթանակն ու ցավալի ներկան միախառնված են։ Նախկինում էլ էի ես համոզված, որ մենք ճիշտ ենք, որ Արցախի մասին ֆիլմեր ենք նկարահանում, հիմա առավել ևս համոզված եմ, որ դա ճիշտ է։ Ես ու թիմը մեր առաջ խնդիր ենք դրել ավելի ուժեղ ու ավելի շատ ֆիլմեր արտադրել Արցախի մասին»։

Ռեժիսորն իր ֆիլմերը նկարահանել է Արցախում, սակայն այն ժամանակ սահմաններն այլ էին։ Թեև մի շարք տեսարժան վայրեր այժմ հայկական կողմի վերահսկողության տակ չեն, ֆիլմը նկարահանելու է Արցախում․ սա սկզբունքային հարց է Ջիվանի համար։ «Երբ սեպտեմբերին նկարահանման վայրեր էինք ընտրում, ընտրել էինք Վանքասարը, Տիգրանակերտի հովիտը, Շուշին, մի շարք այլ վայրեր, որոնք, ցավոք, հիմա մերը չեն, բայց, վստահ եմ, ժամանակավոր։ Մենք այլընտրանքային լուծումների ենք գտնելու, բայց ինձ համար սկզբունքային է լինելու նկարել Արցախում և Արցախի սահմաններից դուրս չգալ այլընտրանքներ գտնելու համար»,– ընդգծեց նա։

Ռեժիսորը հայտնեց, որ ֆիլմի դերասանական կազմն արդեն հստակեցված է, սակայն անուններ չեն բարձրաձայնում, քանի որ փորձ ունեն, երբ Ադրբեջանը, իմանալով օտարերկրացի հայտնի մարդկանց ներգրավվածության մասին, փորձում է ճնշում գործադրել նրանց վրա։

«Երբ բացահայտում ենք միջազգային հայտնիություն ունեցող դերասաններին, թիրախավորվում ենք ադրբեջանցիների կողմից։ Նախորդ ֆիլմի ֆինանսավորման մասին բարձրաձայնելուց հետո ադրբեջանական ճնշման ներքո 100 հազար եվրոյի չափով ֆինանսավորում կորցրինք Լիտվայից։ Բացի այդ, պատերազմի օրերին «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմը հանվեց Մոսկվայի ամենամյա կինոփառատոնից, որը, կարծում եմ առաջին հերթին Նիկիտա Միխալկովի թուլությունն էր թե՛ որպես կինոփառատոնի նախագահ, թե՛ որպես մեծ արվեստագետ, ում ֆիլմերը, թվում էր՝ իրենց մեջ մեծ անկեղծություն ու ճշմարտություն ունեն, բայց պարզվեց, որ թվում էր, այլապես քաղաքականությունը սպառնալիք և խոչընդոտ չէր լինի արվեստին»։։

Ջիվանը հայտնեց, որ ֆիլմը, հիմնականում, ֆինանսավորվելու է արտերկրից, լինելու է մի քանի երկրի արտադրություն, ինչպես իր նախորդ ֆիլմերի մի մասը։ «Արդեն իսկ ունենք զարգացման բյուջե։ Ֆիլմի բյուջեի 20-25 %–ն է հայկական կողմից լինելու,– ասաց նա ու հավելեց, որ Հայաստանում պետական ֆինանսավորում ունի, գումարի չափից չի դժգոհում։ –Ֆիլմի բյուջեի 8-10 տոկոսը Ազգային կինոկենտրոնի կողմից է ֆինանսավորվելու։ Իհարկե, դա փոքր չափ է, բայց ես հասկանում եմ, որ մեր երկիրը հիմա չի կարող ավելի շատ գումար ներդնել։ Ես տեսնում եմ, որ կինոկենտրոնը փորձում է օր օրի ավելի լավը լինել, դա արդեն լավ է»։

Ջիվանը կարևորեց պետական ֆինանսավորումը և շեշտեց, որ միջազգային նախագծերի մասնակցելիս կարևոր է պետության ներգրավվածությունը, թեև իրեն արդեն ճանաչում են և վստահում՝ որպես ռեժիսորի։ Ըստ Ջիվանի՝ արտերկրում ֆինանսավորում գտնում են նաև այն պատճառով, որ իր արտերկրացի գործընկերներից շատերն ամաչում են իրենց երկրների պաշտոնական դիրքորոշումից, կույր ու խուլ լինելուց։

Ջիվանը հայտնեց, որ այս փուլում զուգահեռ աշխատում են նաև «Սև ցուցակը» ֆիլմի ուղղությամբ, որն Ալեքսանդր Լապշինի մասին է։ «Այս ֆիլմը ևս գտնվում է սցենարի մշակման փուլում։ Սցենարի հեղինակը մեծանուն հայտնի ամերիկացի է, որի անունը հիմա չենք բարձրաձայնի՝ ադրբեջանցիների հետ կապված նույն խնդրից ելնելով։ Նա մեծ սիրով համաձայնել է աշխատել մեզ հետ։ Գլխավոր դերակատարն էլ ամերիկացի հայտնի դերասան է»,– եզրափակեց նա։

ՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի Ծինփին Գեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր Ավետիսյան«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնին Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետՌուսական գազն այս տարածաշրջանում ամենամատչելին է և չունի մրցակից. Արմեն ՄանվելյանԼիտվան և Լեհաստանը կամրապնդեն Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային ենթակառուցվածքների պաշտպանությունը Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ․ Հրայր ԿամենդատյանԱրոնյանը հաղթել է Մամեդյարովին․ Total Chess World Championship Tour Pilot 2026 Սի Ծինփինը կոչ է արել ամբողջությամբ վերացնել միջուկային զենքը Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դեկտեմբերին Հայաստանում