Ազատության հրապարակում նստացույց անող «Նոր Հայաստանի» գիշերն առանց միջադեպի է անցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է .
Երեւանի Ազատության հրապարակում, որտեղ արդեն 13-րդ օրը ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները նստացույց են անում, գիշերը հանգիստ է անցել՝ առանց միջադեպի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը:
Գեւորգ Սաֆարյանը նշեց, որ հրապարակում 15 հոգի է գիշերել՝ հերթափոխով, որոնց հսկել են ոստիկանները: Ցուցարարները, չնայած ցրտին չեն փորձել վրան տեղադրել:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը 2015թ. դեկտեմբերի 1-ից նստացույց է անում՝ պահանջելով սահմանադրական հանրաքվեի չեղարկում եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



