Կառլեն Մկրտչյանը միացել է Անժիին
ՍՊՈՐՏՄախաչկալայի «Անժին» պայմանագիր կկնքի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի հետ։ Այդ մասին «Р-Спорт» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ռուսական ակումբի մարզական տնօրեն Նարվիկ Սիրխաեւը։
2013-2014 մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստն արդեն հանդես է եկել «Անժիում», ինչից հետո տեղափոխվել է ղազախական «Տոբոլ» եւ Երեւանի «Փյունիկ»։
«Մեզ մոտ է ժամանել Կառլեն Մկրտչյանը, ով դեռ չի մարզվում թեթեւ վնասվածքի պատճառով, որը ստացել է հավաքականի կազմում։ Սակայն առաջիկայում նրա հետ կկնքենք պայմանագիր»,- ասել է Սիրխաեւը։
Ավարտված մրցաշրջանի արդյունքներով «Անժին» վերադարձել է Պրեմիեր լիգա։
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



