Փաշինյանի աջակից մի կին նախ վիրավորել է տարեց մարդու, ապա հարվածել լրագրողի տեսախցիկին (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱզատության հրապարակում Վազգեն Մանուկյանի՝ քաղաքացիների հետ հերթական հանդիպման ժամանակ Փաշինյանի աջակից մի կին վիրավորել է տարեց մարդու՝ անվանելով նրան «հազար դրամով եկած»:
Ծագած վեճի վերաբերյալ Yerkir.am-ի թղթակիցը փորձել է մեկնաբանություն ստանալ տիկնոջից, որը մեկնաբանության փոխարեն հարվածել է Yerkir.am-ի թղթակցի տեսախցիկին և հայհոյել:
Փաստի առիթով Yerkir.am-ի թղթակիցը բողոք է ներկայացրել ոստիկաններին, որոնք Փաշինյանի աջակից կնոջն ու թղթակից Լիա Սարգսյանին հրավիրել են ոստիկանության բաժանմունք: Լիա Սարգսյանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



