Փաշինյանի աջակից մի կին նախ վիրավորել է տարեց մարդու, ապա հարվածել լրագրողի տեսախցիկին (տեսանյութ)
VIDEOԱզատության հրապարակում Վազգեն Մանուկյանի՝ քաղաքացիների հետ հերթական հանդիպման ժամանակ Փաշինյանի աջակից մի կին վիրավորել է տարեց մարդու՝ անվանելով նրան «հազար դրամով եկած»:
Ծագած վեճի վերաբերյալ Yerkir.am-ի թղթակիցը փորձել է մեկնաբանություն ստանալ տիկնոջից, որը մեկնաբանության փոխարեն հարվածել է Yerkir.am-ի թղթակցի տեսախցիկին և հայհոյել:
Փաստի առիթով Yerkir.am-ի թղթակիցը բողոք է ներկայացրել ոստիկաններին, որոնք Փաշինյանի աջակից կնոջն ու թղթակից Լիա Սարգսյանին հրավիրել են ոստիկանության բաժանմունք: Լիա Սարգսյանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



