Երևան, 29.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կրթա­կան նոր չա­փո­րո­շի­չով որ­քա՞ն դա­սա­ժամ կհատ­կաց­վի հա­յոց լեզ­վին և մյուս առար­կա­նե­րին․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս կառավարությունը հաստատեց հանրակրթության պետական նոր չափորոշիչը։ Նշվում է, որ դրա հիմքում պետք է լինի աշակերտների կարողունակությունների բացահայտումը, ուսուցումը պետք է դառնա ավելի կոնկրետ ու գործնական: Այսինքն՝ ավելի պարզ ասած, երեխաները սովորելու են այն, ինչ իրենց անհրաժեշտ է, պետք է գալու բուհ ընդունվելիս և բարձրագույն կրթություն ստանալիս: Նոր չափորոշիչի սահմանած մյուս փոփոխությունը տարրական դասարաններում գնահատականի բացակայությունն է, սա միանշանակ չընդունվեց թե՛ ծնողների, թե՛ ուսուցիչների շրջանում։ Իսկ ինչպե՞ս են ստուգելու երեխաների ստացած գիտելիքները։ Ինքն իրենով չափորոշիչն անգամ դեռևս ուժի մեջ չմտած մի շարք ինչուներ է առաջ քաշում։

Նշենք, որ կառավարության փետրվարի 4-ի որոշմամբ հաստատված Հանրակրթության պետական չափորոշիչում սահմանվել են «ուսումնական բնագավառ» և «հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլան» հասկացությունները, որոնք, ըստ նախարարության, ամբողջացնում են հանրակրթության բովանդակությունը: Հանրակրթական դպրոցի տարբեր աստիճաններում՝ տարրական, միջին և ավագ, յուրաքանչյուր ուսումնական բնագավառ ներկայացվում է որոշակի առարկայացանկով, որի ընտրության համար հիմք են հանդիսանում չափորոշիչով սահմանված վերջնարդյունքներն ու սովորողների ընկալման տարիքային առանձնահատկությունները: Այն ընդհանուր է հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար` անկախ կազմակերպաիրավական ու սեփականության ձևերից և ենթակայությունից։

Օրերս ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է ուսումնական բնագավառներին հատկացվող ծավալները։ Ի՞նչ ասել է ուսումնական բնագավառ և տոկոսային հարաբերակցությամբ որքա՞ն դասաժամ է հատկացվելու այս կամ այն առարկաներին։ Ըստ նախարարության՝ հանրակրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է 7 ուսումնական բնագավառներով`«Հայոց լեզու և գրականություն», «Հայրենագիտություն», «Օտար լեզուներ», «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)», «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Արվեստ և արհեստ», «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»: Այնուհետև պարզաբանում է, թե որքան ժամաքանակ է հատկացվելու այդ բնագավառին տարրական, միջին և ավագ դպրոցներում։

Եվ այսպես՝ տարրական դպրոցում աշակերտների առավելագույն ծանրաբեռնվածությունը լինելու է 3590, նվազագույնը` 2945 դասաժամ, մասնավորապես՝ «Հայոց լեզու և գրականություն»՝ 24-28, «Հայրենագիտություն» 5, «Օտար լեզուներ» 10-15, «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)» 20-28.5, «Հասարակություն, հասարակական գիտություններ» 2, «Արվեստ և արհեստ» 10-16, «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» 7-9, Ընտրովի բաղադրիչ 10 տոկոս։ Միջին դպրոցում ավելանում է աշակերտների ծանրաբեռնվածության չափը՝ առավելագույնը 5950, նվազագույնը` 5385 դասաժամ։ Մոտ տասը տոկոսով քչանում է «Հայոց լեզու և գրականություն» բնագավառին հատկացվող ժամաքանակը, նույնքան ծավալով ավելանում է «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա» առարկաների ժամաքանակը։

Մասնավորապես՝ «Հայոց լեզու և գրականություն» 13-16, «Հայրենագիտություն» 10, «Օտար լեզուներ» 12.5-15, «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա» 33-36, «Հասարակություն, հասարակական գիտություններ» 5-6, «Արվեստ և արհեստ» 8-9, «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» 7-8, Ընտրովի բաղադրիչ 4 տոկոս։ Ավագ դպրոցում սովորողների ծանրաբեռնվածությունը նվազելու է՝ առավելագույնը՝ 4080, նվազագույնը` 2020 դասաժամ։ Կրթական բնագավառների տեսանկյունից հարաբերակցությունը հետևյալն է՝ «Հայոց լեզու և գրականություն» 9-20, «Հայրենագիտություն» 8, «Օտար լեզուներ» 5-13, «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա» 12,5-38, «Հասարակություն, հասարակական գիտություններ» 6-12, «Արվեստ և արհեստ» 3-5, «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» 7-10, Ընտրովի բաղադրիչ 6 տոկոս։

Փաստորեն, մայրենի լեզվին և գրականությանը համեմատաբար շատ ժամաքանակ հատկացվելու է տարրական դպրոցում, հետո միջինում այն նվազելու է և փոքրիշատե աճելու արդեն ավագ դպրոցում։ Սա բավականին հետաքրքրական է բուհերում հայոց լեզվի դասավանդումը կամընտրական դարձնելու՝ իշխանությունների ցանկության ֆոնին։ Արդյո՞ք այս ծավալի դասաժամերը բավարար կլինեն մայրենի լեզվին և գրականությանը խորապես ծանոթանալու համար։ Սրա հետ մեկտեղ առավելություն, կարելի է ասել առաջնահերթություն է տրվելու բնագիտական առարկաներին ու տեղեկատվական տեխնոլոգիաներին։

Սա իրենով վատ միտում չէ, քանի որ գիտենք, որ Հայաստանում բավականին քիչ է հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ: Դա ակնհայտ է դառնում բուհերի ընդունելության քննությունների ժամանակ, օրինակ՝ անցած տարի մանկավարժական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը դիմորդ չի ունեցել, իսկ քիմիկոս դառնալու ցանկություն էլ հայտնել էր ընդամենը 4 անձ: Այս ֆոնին մեր երկրում կան դպրոցներ, որոնք տարիներ ի վեր չունեն ֆիզիկայի ուսուցիչներ, և երեխաները չեն կարողանում ուսումնասիրել այդ առարկան:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Նոան» հաղթեց ԲԿՄԱ-ին Կատարի վարչապետը Լավրովի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԱյսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Միրաքյան փողոցում բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՎավեր անձնագրի դեպքում պարտադի՞ր է արդյոք այն փոխարինել նոր կենսաչափական անձնագրով ՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՀայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի