Եթե պատերազմ սկսեն, էս անգամ կտենան` ինչ ենք անելու. Սեյրան Սարոյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Տանկը կռվելու միջոց ա, տանկը իրանից եսիմինչ չի ներկայացնում իմ համար մինամյոտն ավելի ծանր ա, քան տանկը», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք մտահոգություններ չունի, որ հակառակորդը սահմանին արդեն սկսել է տանկ գործի դնել:
Սարոյանի խոսքով, հայկական կողմը տեղին հակահարվածներ տալիս է և ավելին, պատերազմը սկսողը հայկական կողմը չի լինելու:
«Բայց եթե իրանք պատերազմ սկսեն, բա մենք էլ ենք կռվելու, հո չե՞նք կանգնի նայենք, ասենք` արեք մեզի սպանեք: Էս անգամ կտենան ինչ ենք անելու: Կարևորը բանակը մարտունակ ա, տղերքի դուխը տեղը: Հիմա թուրքը ինչ ա ուզում, պատասխանը կստանա», -հավելեց Սարոյանը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



