Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Տղես անհետ կորած է... չգիտեմ, ի՞նչ անեմ».Արմեն Աշոտյանը կիսվել է արցախցի կնոջ հետ ունեցած իր զրույցով

ԲԼՈԳ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հերթական անգամ քայլում էի մարդկանց հոծ շարքերով։ Բարեւելով, շփվելով, գոտեպնդելով մեր հայրենակիցներին ու ականջի ծայրով լսելով հարթակից հնչող ելույթները։
 
-Աշոտ Աշոտյա՞ն,- լսեցի մեջքիս հետեւում եւ շրջվեցի։
Դիմացս մի տարեց կին էր՝ կիսամաշ ցելոֆանի տոպռակով եւ նույնանման դիմակով։
 
-Աշոտյան Արմենն եմ։ Լսում եմ, մայրիկ,- պատրաստվելով մի սովորական դարձած զրույցի պատասխանեցի ես։
«Խի սե՞նց եղավ, տղես» հռետորական հարցին պատասխանել չհասցրեցի։
 
-Տղես անհետ կորած է... չգիտեմ, ի՞նչ անեմ։ Էլ ո՞ւմ դիմեմ...- արտաշնչեց տիկինը, ով դողդողացող ձեռքերով գունաթափ ցելոֆանի մեջից ջանում էր հանել որդու նկարը։
Այն, սուր անկյուններով մխրճվելով տոպռակի մեջ, կարծես չէր ուզում խախտել ծրարի մեջ գտած սեփական անդորրը եւ հրաժարվում էր արեւ տեսնել։
Օգնեցի եւ ծանոթացա մեր անհետ կորած տղերքից մեկի հետ։
Արդեն խոստովանել եմ, որ շատ զգացմունքային եմ դարձել պատերազմից հետո եւ այս անգամ եւս հազիվ զսպեցի աչքերիս դավադիր խոնավությունը։
 
-Պեգովն էր նկարել տղայիս...Հադրութում... Նկարը վիդեոից հանեցին տվեցին ինձ...- կնոջ շշնջացող ձայնից հասկացա, որ թուլացել է։
ԱԺ պարիսպի տակ, որտեղ քարին կիսանստելու հնարավորություն կար, շարված էին ոստիկանները։
 
-Տղերք, տեղ տվեք, կինը նստի հանգստանա, - ասացի՝ նայելով երկրում ստեղծված իրավիճակից ակնհայտորեն զզված ոստիկաններին։
Ծայրից կանգնած մի թիկնեղ ոստիկան քաշվեց ձախ՝ մերկացնելով ԱԺ անշունչ պատի սառը քարը, որին նստացրեցի տիկնոջը։
Նկատեցի, թե ինչպես կնոջը տեղ զիջած ոստիկանի մի քայլ առաջ կանգնած վերադասը, դիմակի տակից մրմրթալով եւ աչքերից ժայթքող կայծերով նախատում էր տարրական շնորհք ցուցաբերած իր ենթակային, որն, ի պատիվ իրեն, անհողդողդ մնաց։
 
-Ես ուժեղ եմ, տղես, ասաց կինը ու արդեն քարին կիսահենված շարունակեց, - պատկերացնու՞մ ես։ Մարշրուտկի մեջ ասեցի, որ այստեղ եմ գալիս, որ որդիս կորած է ու նստածներից մեկը...ու նստածներից մեկը... ու նա ինձ ասաց, որ ես խփնված եմ ու որ ռադս քաշեմ իմ Ղարաբաղը։
 
-Բա կողքիններից ոչ ոք դրան չսաստե՞ց, քեզ չպաշտպանե՞ց, - արյունը գլխիս խփեց։
 
-Չէ, բալես, մնացածը լռեցին... Հիասթափված եմ ժողովրդիցս, պարոն Աշոտյան...,- այս անգամ նրա աչքերը լցվեցին։
 
-Մի հիասթաթվիր, տես, թեկուզ այստեղ հազարավոր նորմալ մարդիկ կան, մայրիկ։
Ամուր գրկեցի։
Ու դառնահամ հեռացա, հասկանալով, որ մեզ սպանել են ու շարունակում են սպանել ոչ միայն ֆիզիկապես, այլեւ բարոյապես։
Որդի կորցրած արցախցի այս կնոջը ծաղրողը ստահակ էր, այո։
 
Իսկ ինչպե՞ս կոչել այդ տեսարանի լուռ ականատեսներին...կամ վերադաս-ոստիկանին...Ու հոգիները չարքերին վաճառած, թուրքերին Երեւանում դիմավորելու պատրաստ նմանատիպ մարդկանց։ Ինչպե՞ս»։
Երևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Գեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Հրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականները