Դուք ամրապնդեցիք իմ վստահությունն առ այն, որ մենք միասին կարող ենք բուժել վերքերը և նորից վերականգնել երկիրը. Ռոբերտ Քոչարյան
ԲԼՈԳՌոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նախորդ 3-4 ամիսներն ինձ համար առաջին հերթին հատկանշական էին բազմաթիվ հանդիպումներով մարդկանց հետ՝ զինակիցների, քաղաքական ու հասարակական գործիչների, փորձագիտական հանրույթի, երիտասարդության, լրագրողների, բժիշկների, մշակույթի գործիչների, սփյուռքի մեր հայրենակիցների հետ։ Հանդիպել ենք տարբեր առիթներով՝ գործով կամ ինչ-որ հանգամանքների բերումով, գրասենյակում, դատարանի մոտ, նույնիսկ երևանյան փողոցներում, Ծաղկաձորում, ինքնաթիռում։ Զրուցել ենք քաղաքականությունից, ղարաբաղյան պատերազմից, անցյալից, բայց առավելագույնը՝ Հայաստանի ապագայի մասին։
Դուք, պարզապես իրենց հայրենիքը սիրող մարդի՛կ, ամրապնդեցիք իմ վստահությունն առ այն, որ մենք միասին կարող ենք բուժել վերքերը և նորից վերականգնել երկիրը։
Շնորհակալ եմ ձեզ։
Ռոբերտ Քոչարյան
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



