Ինչպես են էժան ապահովագրողները «քցում» վարորդներին
ԲԼՈԳԿարեն Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Արդեն մի քանի օր է՝ տարբեր ապահովագրական ընկերությունների աշխատակիցներ իմ մեքենայի դիմապակու վրա մյուս տարվա ապահովագրության էժան առաջարկներ են թողնում: Ես ինչքան գիտեմ՝ այդ գումարը չի կարող որոշակի թվից էժան լինել: Իսկ էժանությունը կախված է միայն տվյալ վարորդի անցած տարիների ապահովագրական պատմությունից: Հետևաբար, էժան ապահովագրություն առաջարկողները ինչ-որ տեղ ինձ «քցելու են»: Իսկ ապահովագրականների «քցելու» միակ տարբերակը հատուցման ժամանակ է: Այնպես, որ ժողովուրդը չի սխալվում երբ ասում է.«Ձրի պանիրը միայն թակարդում է լինում»:
Խմբ. կողմից. - Հավանաբար պարոն Քոչարյանը չգիտի, որ ապահովագրականների «քցելու» միակ տարբերակը հատուցման ժամանակը չէ, այլև շուկայում «վխտում են» կեղծ ապահովագրական պոլիսներ և ցանկացած պահի ճանապարհային ոստիկանությունը կարող է տուգանել՝ ԱՊՊԱ կտրոնի բացակայության համար...