Սպասենք ոչ տրամաբանական զարգացումների հերթական ցիկլին. Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳ«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Պատերազմից հետո առաջին մարտավարական, մարտավարա-մասնագիտական զորավարժությունն ընթանում է մի ժամանակաշրջանում, երբ Գլխավոր շտաբում, մեղմ ասած, տարօրինակ վիճակ է։
Կա ԳՇ պետի պաշտոնակատար, ծառայության է հաճախում ԳՇ-ն դե ֆակտո ղեկավարող հատուկ հանձնարարություններով ավագ սպա և պաշտոնավարումը դատարանի որոշմամբ քիչ առաջ վերականգնած գեներալ-գնդապետ։
Հիմա մի հարց է գլխումս՝ էլ ի՞նչ կա, որ դեռ չի փորձարկվել՝ զուտ հաշվարկներում նկատի ունենալու համար։
Կարողա՞ այդ պաշտոնի հարցը լուծելու համար առհասարակ ԳՇ պետի պաշտոնը կրճատեք, միգուցե շտաբն ամբողջությամբ ցրե՞ք։
Նաև տարբերակ է, որ շտաբի հաստիքները ոստիկանական զորքերին հատկացնեք, դրանց դերը, կարծես, ավելի կարևոր է ձեր համար։
Համենայնդեպս վարչապետը հարմարվել է ոստիկանական զորքերով տեղաշարժվելուն։
Վախենում եք, որ մի «խելոք» միկրոֆոն չի՞ գտնի ու չի՞ հայտարարի, որ Վաղարշակ Հարությունյանը համատեղում է ԳՇ ծառայությունը և դրա կարիքը չկար։
Այնպես որ, սպասենք ոչ տրամաբանական զարգացումների հերթական ցիկլին» ։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



