Լիբիայում բախման հետեւանքով ութ մարդ է զոհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼիբիայում Տրիպոլիից դեպի արեւելք երկու թշնամական ճամբարի կատաղի բախման հետեւանքով ութ մարդ է զոհվել: Այդ մասին գրում է թունիսյան Tunisie Numerique պարբերականը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Զոհվածների թվում մեկ խաղաղ բնակիչ կա, որը ստացած վնասվածքների հետեւանքով մահացել է հիվանդանոցում:
2011-ի փետրվարին Լիբիայում ժողովրդական հուզումները եւ դրանց հետեւած պատերազմը, որը հանգեցրեց երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալմանը եւ սպանությանը, պետությունը 2 ճամբարի են բաժանել: Զինված պայքար են մղում Տրիպոլիում գտնվող պրոիսլամիստական իշխանությունները եւ համաշխարհային հանրության աչքում լեգիտիմ իշխանությունը արեւելքում:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



