Պերմյակովի դատավարությանը հնարավոր կլինի հետեւել ուղիղ հեռարձակմամբ՝ ռազմաբազայի մոտ տեղադրված վրաններից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դեկտեմբերի 18-ի դատավարությունը 102-րդ ռուսական ռազմաբազայում դռնբաց կլինի, բայց տեղերը կլինեն սահմանափակ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը՝ նշելով, որ նիստին հնարավոր կլինի հետեւել ուղիղ հեռարձակմամբ:
Ռազմաբազայի մոտ վրաններ կտեղադրվեն, որոնցում մեծ էկրաններ կլինեն: Դրանցից մեկում նիստին հնարավորություն կունենան հետեւելու լրագրողները, մյուսում՝ քաղաքացիները: Ամեն վրանում կտեղավորվի մինչեւ 80 մարդ:
Դահլիճում եւ ռազմաբազայի մուտքի մոտ կլինեն դատական կարգադրիչներ ու հայ ոստիկաններ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



