Ներողություն եմ խնդրում սխալ ինֆորմացիա հրապարակելու համար. Տարոն Չախոյան
ԲԼՈԳՀայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում ներողություն է խնդրել կեղծիք տարածելու համար:
«Նախորդ գրառումս հեռացրել եմ, որովհետև լուսանկարում իրականում Բաղրամյան պողոտան չէր պատկերված։
Ներողություն եմ խնդրում սխալ ինֆորմացիա հրապարակելու համար»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր, ապա քիչ հետո հեռացրել, 2017 թվականին Ուկրաինայում արված լուսանկար` նշելով, թե կադրում պատկերված է Բաղրամյան պողոտան այսօր (Մարտի 23 - խմբ.):
«Խորհրդանշական լուսանկար է»,- գրել էր Չախոյանը` նկատի ունենալով, թե իբր ընդդիմությունը կեղտի մեջ է թողել Բաղրամյան պողոտան:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



