Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ին­ֆան­տիլ զգա­ցում­ներ և ման­րախն­դիր նե­ղաց­կո­տու­թյուն. ինչ­պես չպետք է վար­վի հմուտ քա­ղա­քա­կան գոր­ծի­չը և, ընդ­հան­րա­պես, ար­ժա­նա­պա­տիվ տղա­մար­դը․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

vybor-naroda.org-ը «Փաշինյան. բռնապետ առանց բռնապետության» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանին շատերն են համարում հմուտ քաղաքական գործիչ: Եվ համարվում է, որ այս տարվա հունիսին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին նրա վերջին հայտարարությունը նուրբ, ճիշտ ժամանակին արված քայլ է՝ ուղղված քաղաքական ճգնաժամի բռնկման ժամանակ իր քաղաքական իշխանության ուժեղացմանը: Ըստ որոշ կարծիքների, նրա համար արտահերթ ընտրությունները արդարացված են նրանով, որ Լեռնային Ղարաբաղում պարտությունից հետո դժգոհությունն արդեն թուլացել է, իսկ ընդդիմությունը դեռ չի ստացել ժողովրդի մեջ բավարար ժողովրդականություն և չի կարողանա հաղթել: Իսկ Կիրառական հետազոտությունների և ծրագրերի կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Չերվակովը հայկական ճգնաժամի մեջ տեսնում է մի մանրամասն, որն իսպառ ջնջում է այդ պատկերը:

Փաշինյանի ընկալումը որպես «քաղաքական հանճար» կարելի է բացատրել այն փաստով, որ դեռ կենդանի են հայկական գունավոր հեղափոխության հաջողության տպավորությունները, ինչը Փաշինյանին հասցրել է իշխանության բարձունքները: Այնուամենայնիվ, քաղաքական գործչի հաջողությունը որոշվում է ոչ թե նրանով, որ նա ժամանակին ձեռք է բերել իշխանություն, այլ նրանով, թե ինչպես է նա տնօրինել այն և արդյո՞ք կարող է պահել այն: Այս առումով իր կառավարման առաջին տարիներին Փաշինյանը բոլոր հիմքերը տվել է հավատալու, որ շուտով կհայտնվի քաղաքական հետնապահի դերում: Տնտեսության մեջ որևէ հաջողության բացակայությունը և պարտված պատերազմը առայժմ այն ամենն է, ինչով կարելի է պատասխանել այն հարցին, թե ինչպես է նա տնօրինել իր ստացած իշխանությունը: , Ամենայն հավանականությամբ, շատ խնդիրներ կլինեն նաև դրա պահպանման հարցում: Եվ դրա վկայությունը Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամն է: Հենց դա էլ դրդել է Փաշինյանին հայտարարել արտահերթ ընտրությունների մասին: Հմուտ քաղաքական գործիչը, որպես կանոն, ապավինում է սթափ, չոր հաշվարկին: Իսկ ճգնաժամը սկիզբ է դրել հենց ինքը՝ Փաշինյանը, որը ժողովրդի համար դժվար ժամանակահատվածում նման սթափ հաշվարկի փոխարեն նախընտրել է առաջնորդվել ինֆանտիլ զգացումներով և մանրախնդիր նեղացկոտությամբ:

Այլ կերպ չի կարելի բնութագրել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի՝ Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունը, որը ընդամենը մեկնաբանել էր Փաշինյանի այն անհեթեթ հայտարարությունը, թե ռուսական «Իսկանդերը» կրակել է միայն 10 % -ով: Գեներալը ծիծաղելով նման մտքի վրա՝ պարզապես իրերն իրենց անունով է կոչել: Խաչատրյանը քաղաքական դեմք չէ և նույնիսկ Փաշինյանի ուղղակի ենթական չէ: Նրանց բաժանում է առնվազն երկու օղակ՝ շտաբի պետը և պաշտպանության նախարարը: Պատասխանել նրա դիտողությանը աշխատանքից հեռացնելով, անգամ եթե այն անհարգալից է թվացել, ինքնին հիստերիկ, ցածր արարք է: Հատկապես այն անձի նկատմամբ, որի հետ դու ուղղակիորեն չես աշխատում, և որը պետական հիերարխիայում ձեզանից ցածր աստիճանակարգի է: Եվ հատկապես այն մեկի նկատմամբ, որի ծառայությունը ինքնազոհության և նվիրվածության օրինակ է: Անցյալ տարվա հունվարին Խաչատրյանին (որի ամբողջ մասնագիտական գործունեությունը կապված է բանակի հետ) շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում, իսկ հոկտեմբերին տրվել է երկրի բարձրագույն պարգևը՝ Հայաստանի ազգային հերոսի կոչումը: Կոնկրետ այս պարագայում Փաշինյանը ցույց է տվել ոչ միայն հուզական անհավասարակշռություն, այլ նաև ոչ սթափ հաշվարկ:

Նա լուցկին մոտեցրել է վառոդի տակառին: Բանակը, դժգոհ լինելով Ադրբեջանի հետ կնքված հրադադարից, չի դիմացել այդպիսի ապտակին: Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ կոչ են արել Փաշինյանին հրաժարական տալ: Հետո Փաշինյանը հայտարարել է, որ դա ռազմական հեղաշրջման փորձ է և փորձել է աշխատանքից հեռացնել Գասպարյանին: Բայց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որը Փաշինյանի՝ Հայաստանի նախորդ առաջնորդ Սերժ Սարգսյանի հովանավորներից է, չի ստորագրել այդ որոշումը, ինչը և ստեղծել է իրավական բախում և խառնաշփոթ՝ կապված նրա հետ, թե ով է գլխավորում պատերազմից նոր դուրս եկած երկրի գլխավոր շտաբը: Իսկ Ադրբեջանի հետ զինված հակամարտությունում կրած պարտությունից արդեն զայրացած ընդդիմությունը, օգտվելով իրավիճակից, դուրս է եկել փողոց՝ պահանջելով վարչապետի և նրա ամբողջ թիմի հրաժարականը: Իրադարձությունների այս զարգացման պատճառներն, իհարկե, ավելի խորն ու բարդ են, քան մեկ հիստերիկ որոշումը:

Բայց հենց դա է, որ քաղաքական ճգնաժամի խթան է դարձել: Այս ամենը ցույց է տալիս, թե ինչպես չպետք է վարվի հմուտ քաղաքական գործիչը և, ընդհանրապես, արժանապատիվ տղամարդը: Բռնակալները, հաճախ թուլանալով իշխանության լիությունից, իրենց թույլ են տալիս նման քմահաճույքներ, և դա հաճախ նշանակում է, որ նրանց «թագավորությունը» մոտենում է ավարտին: Նիկոլ Փաշինյանի քաղաքական անկարողության մասշտաբի մասին է վկայում նաև Հայաստանի վարչական դատարանի միջանկյալ որոշումը Օնիկ Գասպարյանի հայցի վերաբերյալ: Դատարանը որոշել է, որ հենց նա պետք է մնա գլխավոր շտաբի պետ, քանի դեռ գործն ըստ էության չի ավարտվել: Փաշինյանի նկատմամբ բյուրոկրատիայի և էլիտայի մի մասի անհավատարմությունն ակնհայտ է: Դեռ բռնակալ չդարձած՝ իրեն պահել քմահաճ բռնապետի պես, նշանակում է երկրում լիովին չհամախմբել իշխանությունը, նշանակում է լինել քաղաքական արկածախնդիր և չլինել ժողովրդավար առաջնորդ:

Դա նշանակում է լինել ոչ թե կարկառուն քաղաքական գործիչ, որը ստացել է կառավարման ղեկը, այլ քաղաքական օրակարգի առաջին տեղում պատահականորեն հայտնված մարդ: Ավելի վատ չէր կարող լինել: Մամուլի հրապարակումներից մեկը Փաշինյանին բնութագրում էր որպես անձ, որը ագահորեն ձգտում է իշխանության հասնել և պատրաստ է դրա համար վճարել ցանկացած գին: Բայց նրանց համար, ովքեր չափազանց շատ են կառչում իրենց դիրքից, քաղաքական ճակատագիրն այնքան էլ բարեհաճ չի լինում: Հայաստանում արտահերթ ընտրությունները կարող են տհաճ անակնկալ լինել ճակատագրի կողմից միշտ սիրված Փաշինյանի համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել